Կրակովյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեհական ազգային հագուստ կրող պարողները կրակովյակ պարելիս

Կրակովյակ (լեհ.՝ Krakowiak), լեհական ժողովրդական պար։ Ստեղծվել է Կրակովի վոյեվոդության բնակիչների շրջանում։ 14-րդ դարին տարածվել է շլյախտայական միջավայրում։ Հնում պարում էին միայն տղամարդիկ, հետագայում՝ տղամարդ-կին զույգերը։ Ռիթմը կտրուկ է, սինկոպին բնորոշ գծերով։ Երաժշտության չափը՝ 2/4։ Որպես պարահանդեսային պար հանրաճանաչ էր 19-20-րդ դարերի սկզբին։ Կրակովյակի երաժշտության ձևը օգտագործել է Ֆրեդերիկ Շոպենը, հանդիպում է նաև օպերաներում և բալետներում (Գլինկայի «Իվան Սուսանին», Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» և այլն)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 674 CC BY-SA icon 80x15.png