Ռոստիսլավ Զախարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոստիսլավ Զախարով
ռուս.՝ Захаров Ростислав Владимирович
Ծնվել էօգոստոսի 25 (սեպտեմբերի 7), 1907
ԾննդավայրԱստրախան, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 15, 1984(1984-01-15)[2] (76 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԱ. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Մասնագիտությունպարուսույց, բալետմայստեր, բալետի պարող, թատերական ռեժիսոր, բալետի ուսուցիչ, հրապարակախոս և կինոռեժիսոր
ԱշխատավայրՄարիինսկի թատրոն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
 Rostislav Zakharov Վիքիպահեստում

Ռոստիսլավ Զախարով (ռուս.՝ Ростисла́в Заха́ров, օգոստոսի 25 (սեպտեմբերի 7), 1907, Աստրախան, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 15, 1984(1984-01-15)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), բալետի խորհրդային արտիստ, բալետմաստեր, օպերային ռեժիսոր, մանկավարժ, բալետի մասին գրքերի հեղինակ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969 ), Ստալինյան երկու մրցանակիի առաջին աստիճանի դափնեկիր (1943, 1946 թվականներ) արվեստաբանության դոկտոր (1970 թվական)[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստիսլավ Զախարովը ծնվել է Աստրախանում։ Նրա հայրը մի փոքր նավի նավապետ էր, ազատ ժամանակ նվագում էր մանդոլին, բալալայկա և այլ գործիքներ, տանը կազմակերպում էր սիրողական նվագախումբ։ Մայրը` Օլգա Նիկոլաևան, բեմադրում էր սիրողական ներկայացումներ, որոնցից մեկում Ռոստիսլավ Զախարովը պարում էր ռուսական պարեղանակի տակ[5]։ 1914 թվականին ընտանիքը տեղափոխվում է Պետրոգրադ և սենյակ է վարձում Նևսկի պողոտայում[6]։ Երբ նրա քրոջը` Ելենային, ծնողները տանում են բալետային մանկավարժ Ալեքսանդր Չեկրիգին` մոտ ստուգատեսի, Զախարովը խնդրում է նրանց իրեն էլ տանել։ Չեկրիգինը միաժամանակ ստուգում է նաև Ռոստիսլավի տվյալները և համառորեն խորհուրդ է տալիս ընդունել նրան բալետի դպրոց[7]։

1920 Զախարովն ընդունվել է պետական ակադեմիական թատերական բալետային ուսումնարան, իսկ նրա քույրը չի ընդունվել` քննությունները ձախողելու պատճառով։ Նրա ուսուցիչներից էր Վլադիմիր Պոնոմարյովը, որը տալիս էր դասական պարի դասեր, Ալեքսանդր Շիրյաևը, որը դասավանդում էր բնորոշ պար և Լեոնիդ Լեոնտևը, որն ուսուցանում էր մնջախաղ։ 1926 թվականին հաջող կատարել է բենգալացու դերը «Թալիսման» ավարտական բալետում[7]։

Նույն թվականին ուղարկվել է Խարկովի նորաբաց պետական մայրաքաղաքային օպերային թատրոն, որն ղեկավարում էին Վլադիմիր Ռյաբցևն ու Ասաֆ Մեսսերերը, որոնք խումբը համալրել էին մայրաքաղաքային ուսումնարանների շրջանավարտներով։ Խաղացանկը նույնպես կազմված էր լենինգրադյան և մոսկովյան թատրոնների բալետներից։ Զախարովի առաջնախաղը կայացել է «Սապատավոր ձիուկ» բալետում` ուկրաինական պարով[7]։ Տարվա վերջում խումբը տեղափոխել է Կիևի պետական ակադեմիական ուկրաինական օպերա։ Զախարովն զբաղված էր «Կարապի լիճ» բալետում, որտեղ կատարել է պա-դե-տռուա և մենակատարի դերը հունգարական պարում։ Զախարովը միջսեզոնի ժամանակ հանդես է եկել հյուրախաղային ելույթներով և ինքնուրույն համարներ է բեմադրել։

1927 թվականին, չլքելով թատրոնը, հիմնադրել է Կիևի բալետային ստուդիան, որտեղ ուսուցանել է դասական և զույգ պարերի հիմունքները իր ապագա կնոջ` Մարիա Սմիրնովայի հետ։ Ստուդիայի բազայի վրա ստեղծել և բեմադրել է իր առաջին` մեկ գործողությամբ կատարվող «Նավաստի» բալետը[7] իր սեփական սցենարով, որտեղ կատարել է կապիտանի դերը։ Դրանց հաջորդել է բալետ Ռիկարդո Դրիգոյի «Առլեկինադայի» մոտիվներով և համերգային ծրագիր, որը կազմված էր «Ֆաուստ» և «Իշխան Իգոր» օպերաների համարներից։

1929 թվականի ամռանը հրավիրվել է Սարատովի երաժշտական կոմեդիայի և բալետի թատրոն, որտեղ բեմադրել է «Դոն Կխոտ» բալետը։ Փորձի պակաս զգալով` նույն թվականի աշնանը ընդունվել է Լենինգրադի բեմական արվեստի տեխնիկումի ռեժիսորական բաժինը, Վլադիմիր Սոլովյովի կուրսը և այնտեղ սովորել է մինչև 1932 թվականը[7]։ Համատեղել է ուսումը և Լենինգրադի պետական էստրադայում արտիստի և բեմադրողի աշխատանքը, թատրոնի ներկայացումների համար պարեր է բեմադրել Ս. Է. Ռադլովայի ղեկավարությամբ, Էստրադային-կրկեսային տեխնիկումում ղեկավարել է դերասանի վարպետության դասարանը, որտեղ նույնպես իրականացրել է բեմադրությունների շարք. նրա աշակերտը եղել է Սերգեյ Ֆիլիպովը[6][7]։

1934-1936 թվականներին բալետմաստեր է եղել Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնում։ Արդեն առաջին թատերաշրջանում իրականացրել է «Բախչիսարայի շատրվան» բալետի բեմադրությունը` սկիզբ դնելով խորհրդային խորեոգրաֆիկ «պուշկինապատմանը» և հայտնելով աշխարհին ռեժիսորական աշխատանքների նոր մեթոդի մասին[3][4]։ Դրանում կիրառում է գտել Ստանիսլավսկու համակարգը, որի երկրպագուն էր Զախարովը[5]։ Ներկայացման հաջողությունն այնքան մեծ էր, որ արդեն առաջին գործողությունից հետո ռեժիսորին կանչում էին բեմ բիսի, ոչ պակաս ջերմությամբ նրան ընդունել են նաև արտասահմանյան հյուրախաղերում[6]։

1936 թվականին Զախարովը հրավիրվել է Մեծ թատրոն, որտեղ աշխատել է որպես բալետմաստեր և օպերային ռեժիսոր ընդհուպ մինչև 1956 թվականը։ 1936-1939 թվականներին ղեկավարել է բալետային խումբ[4]։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին թատրոնն էվակուացվել էր Կույբիշև, որտեղ 1942 թվականին Կույբիշևի օպերային թատրոնի բեմում Զախարովը բեմադրել է «Վիլհելմ Տելլ» օպերան[6]։ 1943 թվականին նա արժանացել է Ստալինյան մրցանակի առաջին աստիճանի և այդ մրցանակը հանձնել պաշտպանության ֆոնդ[5]։ 1942 թվականին թատրոնում բացվել է Փորձարարական թատերական ստուդիա, որը մինչև 1945 թվականը ղեկավարել է հենց ինքը` Զախարովը։ 1943 թվականին խումբը վերադարձել է Մոսկվա։ Խորհրդային բանակի հաղթանակը թատրոնը տոնել է Զախարովի բեմադրությամբ «Մոխրոտիկը» բալետով, որի առաջնախաղը հաջողությամբ անցկացվել է 1945 թվականի աշնանը[6]։

Նույն թվականին Սերգեյ Էյզենշտեյնը հրավիրել է նրան բեմադրել օպրիչնիկների հայտնի պարը «Իվան ահեղի» երկրորդ մասում` Մեծ թատրոնի արտիստների մասնակցությամբ, սակայն ֆիլմում օգտագործվել է Զախարովի բեմադրած տեսարաններից մի փոքր մասը[7]։ 15 տարի անց նա Ալեքսանդր Ռոուի հետ համատեղ նկարահանել է «Բյուրեղապակյա մաշիկ» ֆիլմ-բալետը` իր բեմադրած «Մոխրոտիկի» մոտիվներով։ 1947 թվականից նա կանոնավոր կերպով մասնակցել է երիտասարդների և ուսանողների համաշխարհային փառատոններին` որպես խորեոգրաֆիկ խմբի գլխավոր բալետմաստեր, եղել է խորհրդային պատվիրակությունների ղեկավարներից մեկը[7]։

1945-1947 թվականներին եղել է Մոսկվայի խորեոգրաֆիկ ուսումնարանի տնօրեն և գեղարվեստական ղեկավար։ 1948 թվականին էքստեռն ավարտել է Լենինգրադի թատերական ուսումնարանի ռեժիսորական բաժինը, Բորիս Զոնայի դասարանը[3][4]։ 1946 թվականին հիմնադրել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի խորեոգրաֆիայի ամբիոնը։ 1951 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ Իր աշակերտների կազմում էին խորհրդային և արտասահմանյան բալետային թատրոնի գործիչներ, որոնցից էին Իգոր Սմիրնովը, Խաջիսմել Վարզիեևը, Գաֆար Վալամատ-Զադեն, Ալեքսանդր Լապաուրին, Նատալյա Կոնյուսը, Միխայիլ Լավրովսկին, Բուլատ Այուխանովը, Անատոլի Բորզովը, Նատալյա Սոկովիկովան, Դինա Ժուրկինան, Ան Սոն Խին (Հյուսիսային Կորեա), Նադեժդա Կիրաջիևան (Բուլղարիա), Յիրժի Բլաժեկը և Մարիլենա Տոտովան (Չեխոսլովակիա), Վերա Բոկկադորոն (Ֆրանսիա) և ուրիշներ։

1956 թվականին խմբում եղած կոնֆլիկտի պատճառով ստիպված հեռացել է Մեծ թատրոնից[6]։ Դրանից հետո աշխատել է խորհրդային հանրապետություններում և արտասահմանում, բեմադրել է բալետներ Պրահայի, Բելգրադի, Զագրեբի, Բուդապեշտում թատրոններում։ 1957 թվականին հանդես է եկել որպես Մոսկվայի երիտասարդների և ուսանողների վեցերորդ համաշխարհային փառատոնի եզրափակիչ համերգի ռեժիսոր[7]։ Ակտիվորեն տպագրվել է, բալետին նվիրված գրքերի, հոդվածների և գրախոսությունների հեղինակ է։ 1951 թվականին դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։

Ռոստիսլավ Զախարովը մահացել է Մոսկվայում, 1984 թվականի հունվարի 15-ին։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը[8]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը` Մարիա Սմիրնովա (1905—1983 թվականներ), բալետի պարուհի և խորեոգրաֆ։
  • Որդին` Վլադիմիր Զախարով (1931—1989 թվականներ)։
  • Թոռնուհին` Օլգա Զախարովա։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1927 թվական` «Սապատավոր ձիուկ» (Կեսար Պունի), ուկրաինական պար։
  • «Կորսար» (երաժշտությունը` Ադոլֆ Ադանի, Լեո Դելիբի, Ռիկարդո Դրիգոյի, Կեսար Պունիի)` ծովահեն։
  • Համերգային համար «Ծովային պար»

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինյան թատրոն
Մեծ թատրոն

Բալետներ

Օպերաներ

Պարեր օպերաներում

Այլ թատրոններ

Բալետներ

  • «Բախչիսարայի շատրվանը» (Բորիս Ասաֆև, 1952 թվական` Բուդապեշտ, 1955 թվական` Պրահա, 1958 թվական` Հելսինկի, 1958 թվական` Ալմա-Աթա, 1961 թվական` Բելգրադ)
  • «Մոխրոտիկը» (Սերգեյ Պրոկոֆև, 957 թվական` Հելսինկի, 1964 թվական` Մինկս)
  • «Թանկ բարեկամություն» (Ն. Տլենդիև և Լ. Ստեպանովա)
  • «Կարապի լիճ» (Պյոտր Չայկովսկի, 1962 թվական` Զագրեբ)
  • «Ժողովրդի դուստրը» («Տատյանա») (Ա. Կրեյն, Կիևի օպերայի և բալետի թատրոն)

Օպերաներ

Հեղինակած գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բալետմաստերի արվեստ», 1954
  • «Զրույցներ պարի մասին», 1963
  • «Բալետմաստերի աշխատանքը կատարողների հետ», 1967
  • «Բալետմաստերի գրառումներ», 1976
  • «Խոսք պարի մասին», 1977
  • «Պարի ստեղծում. Ուսուցչական փորձի էջեր», 1983
  • «Պարի ստեղծում. Ուսուցչական փորձի էջեր» Երկրորդ հրատարակչություն, 1989
  • «Խորհրդային բալետ»

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՍՖՀ վաստակավոր արվեստի գործիչ (1948 թվական)
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1951 թվական)
  • Ղազախստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1959)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969)
  • Ստալինյան առաջին աստիճանի մրցանակ (1943), պարգևատրվել է «Վիլհելմ Տելլ» օպերային ներկայացման համար
  • Ստալինյան առաջին աստիճանի մրցանակ (1946), պարգևատրվել է Ս. Պրոկոֆևի «Մոխրոտիկը» բալետային ներկայացման բեմադրության համար
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1976)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1937)
  • Պատվո շքանշան (1959)
  • Մեդալ «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում կատարած սխրանքների համար»
  • Մեդալ «Սխրանքի համար։ Ի նշանավորումն Վլադիմիր Լենինի ծննդյան 100-ամյակի»
  • Մեդալ «Մոսկվայի 800-ամյակի առթիվ»
  • Արվեստագիտության դոկտոր (1970)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Захаров Ростислав Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 3,2 Захаров Ростислав Владимирович // Энциклопедия балета
  4. 4,0 4,1 4,2 4,3 Захаров, Ростислав Владимирович // Театральная энциклопедия (под ред. С. С. Мокульского). — М.: Советская энциклопедия, 1961—1965. — Т. 2.
  5. 5,0 5,1 5,2 Захаров Р. В. Слово о танце. — М.: Молодая гвардия, 1979. — С. 6—8, 65—69. — 159 с.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Ростислав Захаров. По системе Станиславского». Культура. 2007. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Ивашнев В. И., Ильина К. В. Ростислав Захаров: Жизнь в танце. — М.: Советская Россия, 1982. — С. 3—27, 179—226. — 240 с.
  8. «Захаров Ростислав Владимирович». Где дремлют мёртвые...

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]