Բալկանյան կրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալկանյան կրիա
Բալկանյան կրիա
Բալկանյան կրիա
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Կրիաներ (Testudines)
Ենթակարգ Ծածկապարանոց կրիաներ (Cryptodira)
Վերնաընտանիք Testudinoidea
Ընտանիք Ցամաքային կրիաներ (Testudinidae)
Ցեղ Եվրոպական ցամաքային կրիաներ (Testudo)
Տեսակ Բալկանյան կրիա (T. hermanni)
Միջազգային անվանում
Testudo hermanni
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Բալկանյան կրիա[1](լատին․՝ Testudo hermanni), ցամաքային կրիաների տեսակ։ Հիմնականում բնակվում են Եվրոպայի հարավում։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատյանի երկարությունը 20 սմ է (մեկ այլ տվյալներով 30 սմ)։ Գույնը դեղինի և շագանակագույնի համադրություն է, պատյանի վրա կան սև բծեր։ Պոչը համեմատաբար երկար է, ավարտվում է կոնաձև ատամիկով։ Արևմտյան տեսակները ավելի փոքր են, քան արևելյանները։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում են Հարավային Եվրոպայում։ Հիմնական մասը տեղակայված է Միջերկրական ծովի ափին։ Հանդիպում են նաև հյուսիս արևելյան Իսպանիայի ափամերձ հատվածներում և Թուրքիայի եվրոպական մասից արևելք, հասնում է Բուլղարիա և Ռումինիա։

Տարածվածությունը քարտեզի վրա

Հանդիպում է նաև Բալկանյան թերակղզում, Կորսիկայում, Սարդինիում, Սիցիլիայում և մի քանի հունական կղզիներում։ Բնակվում են ափամերձ չոր վայրերում։

Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերակրվում են հիմնականում բուսական սնունդով, ինչպես նաև մանր միջատներով և անողնաշարավորներով։

Զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգավորումը տեղի է ունենում ապրիլից օգոստոս։ Հղիությունը ընդգրկում է 70-80 օր։ Ձվադրում են 1-ից 12 ձու, ավելի հաճախ՝ 3։ Հնարավոր են մեկ սեզոնում երկու ձվադրություն։ Ձվից դուրս գալը տեղի է ունենում մայիսից հունիս ամիսներին, անչափահասացումը՝ օգոստոսից-սեպտեմբերին։ Էգերն իրենց հասունությանը հասնում են 11-14 տարում, իսկ արուները՝ 5 տարում։

Բալկանյան կրիայի ձվից դուրս գալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթատեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչ վերաբերվում է ենթատեսակներին դրանք բավական բազմազան են։ «Հազվադեպ հանդիպող և վերացող կենդանիներ» գրքի համաձայն գոյություն ունեն բալկանյան կրիայի 2 ենթատեսակ. գնահատված որպես Testudo hermanni hermanni Gmelin, 1789, և Testudo hermanni robermertensi Wermuth, 1952։ Առաջին տեսակը հանդիպում են հարավային Իտալիայում, Բալկանյան թերակղզում և Ռումինիայի հարավ-արևմուտքում։ Իսկ երկրորդը՝ Եվրոպայի հարավ-արևմուտքում. Ֆրանսիայի հարավում, Իսպանիայի արևելքում, Բալկանյան թերակղզում, Կորսիկայում, Պիանոզում, Սարդինիայում, և կենտրոնական Իտալիայում։

Բալկանյան կրիա

Բայց այլ աղբյուրներով Hermann’s Tortoise-ի համար կան այլ տեսակետներ։ Այնտեղ հաստատում են այն փաստը, որ Testudo hermanni hermanni Gmelin, 1789 ենթատեսակը հանդիպում է արևմուտքում, իսկ արևելքում գոյություն ունեն 3 ենթատեսակներ, որոնց անունները չեն հիշատակվում։ Դա Testudo hermanni boettgeri Mojsisovics, 1889 է, որը զբաղեցնում է ամբողջ արևելյան հատվածը, իսկ Testudo hermanni hercegoviensis-ը հանդիպում է Բալկանյան թերակղզու հարավ-արևմուտքը։ Կասկածի տակ է առնված այն փաստը, որ Testudo hermanni peleponnesica-ն տարածված է Հունաստանի հարավային մասում։

Բալկանյան կրիան և մարդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալկանյան կրիան երկար տարիներ մեծապես շահագործվում էր առևտրի մեջ։ Այժմ մեծ չափով նրան պաշտպանում են օրենքները։ Իսպանիայում ոչ մեծ թվով պահպանվել են յուրահատուկ տեսակի կրիաներ Մենորկա կղզու հարավում և 2 պոպուլյացիա Մալյորկա կղզուց հյուսիս-արևելք և հարավ-արևելք։ Իսպանիայում հանդիպում են նաև Հերոնա գավառի հյուսիսում։ Կան տեղեկություններ, որ այս կենդանիները հանդիպում են նաև Վալենսիայում։ Կան տեսակետներ, որ Իսպանիա հասել են մարդկանց շնորհիվ։ Այժմ սրանց պոպուլյացիաների թիվը բավական փոքր է։

Ֆրանսիայում նեոլիթյան ժամանակաշրջանում բալկանյան կրիաները տարածվել են ամբողջ տարածքով և մի փոքր էլ դեպի արևմուտք։ Տեսակները այստեղ նվազեցին կլիմայական պայմանների փոփոխություն պատճառով, ինչպես նաև մարդկանց վերաբերմունքի։ Այժմ կրիաները այստեղ պահպանվել են ֆրանս-իսպանական սահմանի մոտ և պետության հարավ-արևելքում, ինչպես նաև Կորսիկայի ափամերձ շրջաններում։ Ֆրանսիայում այս կենդանին համարվում է վերացման վտանգի առջև կանգնած[2]։

Իտալիայի տարածքում պահպանվել են ոչ շատ թվով կրիաներ։ Նրանք հանդիպում են Սիցիլիայում, Սարդինիայում և մի քանի փոքրիկ կղզիներում, որոնց մեջ մտնում են Էլբան, Լամպեդուզուն և Պանտելերիուն։ Բավական մեծ թվով կրիաներ հանդիպում են ազգային այգիներում և սեփական տարածքներում։

Նախկին Հարավսլավիայում, Հունաստանի մեծ մասում, Բուլղարիայում և Թուրքիայի եվրոպական մասերում բալկանյան կրիաները անհետացել են միջավայրի կտրուկ փոփոխությունների պատճառով։ Մակեդոնիայում 55 կրիային հասնում է 1 հա տարածք, իսկ նրանց ընդհանուր թիվը կազմում է 5000։

Ռումինիայում հայտնի են 40 վայրեր, որոնք բալկանյան կրիաների համար հանդիսանում են բնակվելու տարածքներ։ Այդ տարածքները գտվնում են նախկին Հարավսլավիայից հարավ-արևմուտք։ 1979 թվականից Եվրոպայում բալկանյան կրիաների համար սահմանվեցին օրենքներ։ Մեծ առաջընթացներ են նկատվում բալկանյան կրիաների արհեստական բուծման աշխատանքներում։

Անազատության պայմանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալկանյան կրիաներին պահում են չոր պայմաններում։ 25-32°С ջերմաստիճանում ցերեկը, իսկ գիշերը՝ 5-7°С-ից ցածր։ Ձմեռային պայմաններում այս կրիաներին պարտադիր կերպով պետք է հատկացվի 80% խոնավություն և 10 °C ջերմաստիճան։ Ձվադրումը 28-32 °C-ի պայմաններում տևում է 53-92 օր։ Այսպիսի խնամքի պայմաններում կրիաները ապրում են 90 տարի և ավելի։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սոլոկով, կենդանիների միջազգային անուններ հնգալեզու բառարան
  2. Բոլոր տեղեկությունները 1988 թվականից
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալկանյան կրիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալկանյան կրիա» հոդվածին։