Բազմատիեզերք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բազմատիեզերք (անգլ.՝ Multiverse ) կամ մետատիեզերք, հնարավոր անվերջ կամ վերջավոր տիեզերքների հիպոթետիկ բազմությունը (ներառյալ մեր տիեզերքը), որոնք միասին ներառում են գոյություն ունեցող ամեն ինչ. տարածության, ժամանակի, նյութի և էներգիայի ամբողջականությունը, ինչպես նաև դրանք նկարագրող ֆիզիկական օրենքները և հաստատունները։ Բազմատիեզերքի տարբեր տիեզերքները երբեմն կոչվում են «զուգահեռ տիեզերքներ» կամ «այլընտրանքային տիեզերքներ»։

Բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմատիեզերքի կառուցվածքը, յուրաքանչյուր տիեզերքի բնույթը նրանում և առնչությունները տարբեր բաղադրիչ տիեզերքների միջև կախված են տվյալ հիպոթեզով ներկայացվող յուրօրինակ բազմատիեզերքից։ Բազմաթիվ տիեզերքների հիպոթեզներ կան տիեզերագիտության մեջ, ֆիզիկայում, աստղագիտությունում, կրոնում, փիլիսոփայության մեջ, տրանսպերսոնալ հոգեբանության մեջ, գեղարվեստական գրականության մեջ, մասնավորապես՝ գիտական ֆանտաստիկայում և ֆենտեզիում։ Այս կոնտեքստներում զուգահեռ տիեզերքները, ի թիվս այլ անվանումների, հաճախ կոչվում են նաև «այլընտրանքային տիեզերքներ», «քվանտային տիեզերքներ», «փոխթափանցող չափականություններ», «զուգահեռ չափումներ», «զուգահեռ աշխարհներ», «այլընտրանքային իրականություններ», «այլընտրանքային ժամանակներ»։ «Բազմատիեքզերք» բառ 1895 թվականին հնարել է ամերիկացի փիլիսոփա և հոգեբան Ուիլյամ Ջեյմսը, սակայն այլ կոնտեքստում[1]։

Ֆիզիկոսները շարունակաբար վիճում են բազմատիեզերքի հիպոթեզների շուրջ։ Հայտնի ֆիզիկոսները համաձայնության չեն գալիս բազմատիեզերքի գոյության և նույնիսկ այդ հարցը գիտական ուսումնասիրության առարկա դարձնելու վերաբերյալ[2]։ Լուրջ անհանգստություն է առաջացնում բազմատիեզերքը փորձարարական ստուգումներից ազատելու ճիգերը, ինչը կարող է աղավաղել գիտության հանդեպ հանրության վստահությունը և վերջնականապես խաթարել հիմնարար ֆիզիկայի բնույթը[3]։ Ոմանք պնդում են, որ բազմատիեզերքի հարցը ավելի շուտ փիլիսոփայական է, քան՝ գիտական, քանի որ այն հերքելիության կարիք ունի. Տեսությունը գիտափորձերի միջոցով ժխտելու հնարավորությունը միշտ ընդունված գիտական մեթոդի մաս է կազմում[4]։ Պոլ Շտայնհարդտը պնդում է, որ ոչ մի գիտափորձ չի կարող բացառել տեսությունը, եթե այն տալիս է բոլոր հնարավոր ելքերը[5]։

Բազմատիեզերքի հիպոթեզի կողմնակիցներ են Սթիվեն Հոքինգը[6], Բրայան Գրինը[7][8] Մաքս Տեգմարկը[9] Ալան Գութը,[10], Անդրեյ Լինդեն[11], Միչիո Կակուն[12], Դեյվիդ Դոյչը[13] Լեոնարդ Սյուզկինդը[14] Ռաջ Պաթրիան[15], Ալեքսանդր Վիլենկինը[16], Լաուրա Մերսինի-Հուգթոնը[17][18], Նիլ Դեգրաս Թայսոնը[19] և Շոն Քերոլը[20]։

Բազմատիեզերքի գաղափարը չօժանդակող գիտնականներից են Նոբելյան մրցանակակիր Սթիվեն Վայնբերգը[21], Նոբելյան մրցանակակիր Դեյվիդ Գրոսը[22], Պոլ Շտայնհարդտը[23], Նիլ Տուրոկը[24], Վյաչեսլավ Մուխանովը[25], Մայքլ Թյորները[26], Ռոջեր Փենրոուզը[27], Ջորջ Էլլիսը[28][29], Ջորջ Սիլկը[30], Ադամ Ֆրանկը[31], Մարչելո Գրեյզերը[31], Ջիմ Բագոտը[32] և Պոլ Դեյվիսը[33]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. James, William, The Will to Believe, 1895; and earlier in 1895, as cited in OED's new 2003 entry for "multiverse": James, William (October 1895), " «Is Life Worth Living?», Internat. Jrnl. Ethics 6: 10, https://books.google.am/books?id=HA0MAAAAIAAJ&dq=Visible%20nature%20is%20all%20plasticity%20and%20indifference%2C%20a%20multiverse%2C%20as%20one%20might%20call%20it%2C%20and%20not%20a%20universe&pg=PA10#v=onepage&q=%22Visible%20nature%20is%20all%20plasticity%20and%20indifference,%20a%20multiverse,%20as%20one%20might%20call%20it,%20and%20not%20a%20universe%22&f=false", «Visible nature is all plasticity and indifference, a multiverse, as one might call it, and not a universe.» 
  2. doi:10.1080/00033790903047725
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  3. Ellis George, Silk Joe (դեկտեմբերի 16, 2014)։ «Scientific Method: Defend the Integrity of Physics»։ Nature 
  4. «Feynman on Scientific Method»։ YouTube։ Վերցված է հուլիսի 28, 2012 
  5. Steinhardt Paul (հունիսի 3, 2014)։ «Big Bang blunder bursts the Multiverse bubble»։ Nature 
  6. Universe or Multiverse. էջեր 19. ISBN 9780521848411. «Some physicists would prefer to believe that string theory, or M-theory, will answer these questions and uniquely predict the features of the Universe. Others adopt the view that the initial state of the Universe is prescribed by an outside agency, code-named God, or that there are many universes, with ours being picked out by the anthropic principle. Hawking argues that string theory is unlikely to predict the distinctive features of the Universe. But neither is he is an advocate of God. He therefore opts for the last approach, favouring the type of multiverse which arises naturally within the context of his own work in quantum cosmology.» 
  7. Greene Brian (հունվարի 24, 2011)։ ։ Terry Gross։ «A Physicist Explains Why Parallel Universes May Exist»։ npr.org։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 12, 2014-ին։ Վերցված է սեպտեմբերի 12, 2014 
  8. Greene Brian (հունվարի 24, 2011)։ «Transcript:A Physicist Explains Why Parallel Universes May Exist»։ npr.org։ Terry Gross։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 12, 2014-ին։ Վերցված է սեպտեմբերի 12, 2014 
  9. Tegmark Max (2003)։ «Parallel Universes»։ In "Science and Ultimate Reality: from Quantum to Cosmos", honoring John Wheeler's th birthday. J. D. Barrow, P.C.W. Davies, & C.L. Harper eds. Cambridge University Press ()։ v1 90 (2003)։ Bibcode:2003SciAm.288e..40T։ arXiv:astro-ph/0302131։ doi:10.1038/scientificamerican0503-40 
  10. «Alan Guth: Inflationary Cosmology: Is Our Universe Part of a Multiverse?»։ YouTube։ Վերցված է հոկտեմբերի 6, 2014 
  11. Linde Andrei (January 27, 2012)։ «Inflation in Supergravity and String Theory: Brief History of the Multiverse»։ ctc.cam.ac.uk։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 13, 2014-ին։ Վերցված է սեպտեմբերի 13, 2014 
  12. Parallel Worlds: A Journey Through Creation, Higher Dimensions, and the Future of the Cosmos
  13. David Deutsch (1997). "The Ends of the Universe". The Fabric of Reality: The Science of Parallel Universes—and Its Implications. London: Penguin Press. ISBN 0-7139-9061-9.
  14. doi: 10.1103/PhysRevD.85.045007
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  15. doi:10.1038/240298a0
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  16. Vilenkin, Alex (2007). Many Worlds in One: The Search for Other Universes. ISBN 9780374707149. https://books.google.am/books/about/Many_Worlds_in_One.html?id=9nRGwQnvGx0C. 
  17. Catchpole, Heather (նոյեմբերի 24, 2009)։ «Weird data suggests something big beyond the edge of the universe»։ Cosmos (magazine)։ Վերցված է հուլիսի 27, 2014 
  18. Moon, Timur (մայիսի 19, 2013)։ «Planck Space Data Yields Evidence of Universes Beyond Our Own»։ International Business Times։ Վերցված է հուլիսի 27, 2014 
  19. Freeman David (մարտի 4, 2014)։ «Why Revive 'Cosmos?' Neil DeGrasse Tyson Says Just About Everything We Know Has Changed»։ huffingtonpost.com։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 12, 2014-ին։ Վերցված է սեպտեմբերի 12, 2014 
  20. Sean Carroll (հոկտեմբերի 18, 2011)։ «Welcome to the Multiverse»։ Discover (magazine)։ Վերցված է մայիսի 5, 2015 
  21. Falk Dan (մարտի 17, 2015)։ «Science's Path from Myth to Multiverse»։ Quanta Magazine (New York: Simons Foundation) 
  22. Davies, Paul (2008). «Many Scientists Hate the Multiverse Idea». The Goldilocks Enigma: Why Is the Universe Just Right for Life?. Houghton Mifflin Harcourt. էջ 207. ISBN 9780547348469. https://books.google.am/books?id=ktkvIoOanJsC&pg=PT207. 
  23. Steinhardt Paul (March 9, 2014)։ «Theories of Anything»։ edge.org։ 2014 : WHAT SCIENTIFIC IDEA IS READY FOR RETIREMENT?։ Արխիվացված օրիգինալից մարտի 9, 2014-ին։ Վերցված է մարտի 9, 2014 
  24. Gibbons G.W., Turok Neil (2008)։ «The Measure Problem in Cosmology»։ Phys.Rev.D 77 (6): 063516։ Bibcode:2008PhRvD..77f3516G։ arXiv:hep-th/0609095։ doi:10.1103/PhysRevD.77.063516 
  25. Mukhanov Viatcheslav (2014)։ «Inflation without Selfreproduction»։ Fortschritte der Physik 63 (1): 36–41։ doi:10.1002/prop.201400074 
  26. Woit Peter (հունիսի 9, 2015)։ «A Crisis at the (Western) Edge of Physics»։ Not Even Wrong 
  27. Woit Peter (հունիսի 14, 2015)։ «CMB @ 50»։ Not Even Wrong 
  28. Ellis George F. R. (օգոստոսի 1, 2011)։ «Does the Multiverse Really Exist?»։ Scientific American (New York: Nature Publishing Group) 305 (2): 38–43։ ISSN 0036-8733։ LCCN 04017574։ OCLC 828582568։ doi:10.1038/scientificamerican0811-38։ Վերցված է սեպտեմբերի 12, 2014։ (subscription required (help)) 
  29. Ellis George (2012)։ «The Multiverse: Conjecture, Proof, and Science»։ Slides for a talk at Nicolai Fest Golm 2012։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 12, 2014-ին։ Վերցված է սեպտեմբերի 12, 2014 
  30. Ellis George, Silk Joe (դեկտեմբերի 16, 2014)։ «Scientific Method: Defend the Integrity of Physics»։ Nature 
  31. 31,0 31,1 Frank Adam, Gleiser Marcelo (հունիսի 5, 2015)։ «A Crisis at the Edge of Physics»։ New York Times 
  32. Baggott, Jim (օգոստոսի 1, 2013). Farewell to Reality: How Modern Physics Has Betrayed the Search for Scientific Truth. Pegasus. ISBN 978-1-60598-574-9. ISBN 978-1-60598-472-8. 
  33. Davies Paul (ապրիլի 12, 2003)։ «A Brief History of the Multiverse»։ New York Times