Jump to content

Արևածաղկի ձեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևածաղկի ձեթ, բուսական յուղ, ստացվում է արևածաղկի ձիթատու տեսակների սերմերից։ Աշխարհում արևածաղկի ձեթ արտադրող առաջատար երկրներից են Ռուսաստանն ու Ուկրաինան[1]։

Ա րևածաղիկի, որպես մշակութային բույսի, էվոլյուցիան տեղի է ունեցել Ռուսական կայսրությունում[2]։ Արևածաղկի արդյունաբերական վերամշակման սկիզբը, որպես ձիթատու մշակույթ, կապված է Դանիիլ Բոկարյովի անվան հետ։ 1829 թվականին նա արևածաղկի սերմերից յուղ ստանալու միջոց է հորինել։ Չորս տարի անց՝ 1833 թվականին, Վորոնեժի մարզի Ալեկսեևկա գյուղարվարձանում (այժմ Բելգորոդի մարզ), վաճառական Պապուշինը, Բոկարյովի աջակցությամբ, Ռուսաստանում կառուցել է առաջին յուղահան գործարանը։ 1834 թվականին Բոկարյովը բացեց իր սեփական յուղահան գործարանը։ 1835 թվականին սկսվեց յուղի արտահանումն արտասահման։ 1860 թվականին մոտ Ալեկսեևկայում կար մոտ 160 յուղահան գործարան։

Արևածաղկի չզտված ձեթ

Հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևածաղկի հում ձեթն ունի հաճելի համ ու հոտ։ Խտությունը 10 °C-ում 920—927 կգ/մ3 է, սառչում է −16 −19 °C-ում, բռնկման ջերմաստիճանը փակ տարածքում բարձր է 180 °C -ից, ծխելիության ջերմաստիճանը 232 °C է[3], կինեմատիկական մածուցիկությունը 20 °C — 60,6⋅10−6 մ2/վ է, սակայն չի հանդիսանում Նյուտոնյան հեղուկ (Դեբորի թիվը մոտավորապես 0,5 է)։ Յոդային թիվը 119-136 է, հիդրոքսիլային թիվը՝ 2—10,6։

Արևածաղկի հում չզտված ձեթը լինում է հետյալ տեսակների.

  • մամլած (այսպես կոչված՝ սառը ճզման)
  • լուծաճզմած

Այդ յուղերը արտադրվում են յուղալուծաճզման գործարաններում։

Արևածաղկի ձեթը դասվում է կիսաչորացող բուսական յուղերի շարքին։ Բարակ շերտով օդի թթվածնի հետ ազդեցության դեպքում այն սենյակային ջերմաստիճանում ձևավորում է փափուկ կպչուն թաղանթ։ Կիսաչորացող յուղերին են պատկանում արևածաղկի, սոյայի, սորուկի, սաֆլորի, խաշխաշի և այլ յուղեր[4]։

Բարձր յուղայնությամբ արևածաղկի ձեթ

Համաշխարհային արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին աշխարհում արևածաղկի յուղի ընդհանուր արտադրությունը կազմել է 15,8 մլն տոննա[5]։ Խոշորագույն արտադրողներն են Ուկրաինան և Ռուսաստանը, որոնց բաժին է ընկնում համաշխարհային արտադրության 53%-ը։ 2019 թվականի արդյունքներով Ռուսաստանում արևածաղկի յուղի արտադրությունը կազմել է արդեն 7,9 մլն տոննա[6], արտադրանքի ավելի քան մեկ երրորդը ուղղվել է արտահանման, որը կազմել է 3,1 մլն տոննա և գնահատվել է 2,21 մլրդ ԱՄՆ դոլար[7]։

Արևածաղկի ձեթի խոշորագույն արտադրողները (հազար տոննա)
Երկիր 2014թ․
{{{2}}} Ուկրաինա 4400
 Ռուսաստան 4060
{{{2}}} Արգենտինա 932
{{{2}}} Թուրքիա 722
{{{2}}} Ֆրանսիա 633
{{{2}}} Հունգարիա 566
{{{2}}} Իսպանիա 504
{{{2}}} Ռումինիա 455
 Բուլղարիա 318
{{{2}}} Չինաստան 300

Արտադրության տեխնոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուղի ստացման աղբյուրը արևածաղկի սերմերն են։ Որպես կանոն, յուղաճզման գործարանները աշխատում են արտադրության հետևյալ տեխնոլոգիայի կիրառմամբ.

  1. Թեփահարման-հովհարման զատումով տեղի է ունենում սերմերի աղբից մաքրումը, թեփահարումը, միջուկի կճեպից մաքրումը։
  2. Միջուկից գլանային զատումով, վերջինիս գլանների միջով անցկացնելով ստանում են տրորված զանգված և այն տեղափոխում են մամլման բաժին։
  3. Տրորված զանգվածը մամլման բաժնում, բովարանում անցնելով ջերմային մշակում, տեղափոխվում է ճզման, որտեղ տեղի է ունենում յուղի ճզմումը։ Մամլված յուղն ուղարկվում է պահպանման և պարզազատման, իսկ ստացված զանգվածը (յուղի բարձր մնացորդային պարունակությամբ՝ մինչև 22 %), որը կոչվում է կակղակեղև, ուղարկվում է յուղի արտադրամաս։ Եթե կակղակեղևը ճզմվում է մինչև մնացորդային յուղի 8-9 % պարունակության, այս այն կոչվում քուսպ։
  4. Ճզմումից հետո մնացած զանգվածից յուղի լուծազտումը կատարվում է հատուկ սարքում՝ օրգանական լուծիչների (առավել հաճախ՝ արդյունահանման բենզիններ) օգնությամբ։ Արդյունքում ստացվում է լուծիչի մեջ յուղի և յուղազատ պինդ մնացորդի խառնուրդ։
  5. Լուծազատման և մամլման արտադրամասից հետո ստացված արտադրանքը ուղարկվում է հետագա մաքրման կամ զտման, հարակից օրգանական խառնուրդներից յուղի մաքրման։ Վերջին մեթոդին են վերաբերվում.
    • պարզազատում
    • ցենտրիֆուգացում
    • ֆիլտրում
    • ծծմբաթթվային և կալաքարային ռաֆինացում
    • հիդրատացում
    • սպիտակեցում
    • հոտազատում
    • սառեցում (յուղի սառեցում մինչև 10-12 C°, մոմի բյուրեղների ձևավորման նպատակով, որոնք այնուհետև ֆիլտրվում են)

Արևածաղկի քուսպից արժեքավոր կեր են ստանում։ Արևածաղկի կերը բարձր սպիտակուցային կեր է համարվում և մտնում է անասունների, թռչունների և ձկների սննդի օրաբաժնի մեջ։ Նրանում հում սպիտակուցի պարունակությունը (ոչ թաց, այլ՝ հենց հում)30-41 % է կազմում (վերամշակվելով բացարձակապես չոր նյութի) և մեծապես կախված է տրորված զանգվածի վերամշակման և մաքրման աստիճանից։

Բաղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարպաթթուների պարունակությունը արևածաղկի յուղում (%-ներով). ստեարինաթթու՝ 1,6-4,6, պալմիտինաթթու՝ 3,5-6,4, միրիստինաթթու՝ մինչև 0,1, արախինաթթու՝ 0,7-0,9, օլեինաթթու՝ 24-40, լինոլաթթու՝ 46-62, լինոլաթթու՝ մինչև 1։ Ճարպաթթուների միջին մոլեկուլային զանգվածը 275-286 է։ Պոլիչհագեցած ճարպաթթուներից արևածաղկի յուղը պարունակում է ընդամենը 1% «օմեգա 3» թթուներ[8], իսկ գերակշռում են «օմեգա 6» չհագեցած ճարպաթթուները։

Ֆոսֆոր նյութերի, տոկոֆերոլների, մոմանյութերի, խոնավության, ցնդող նյութերի, ոչ ճարպային խառնուրդների պարունակությունը, գունային թվի մեծությունը, թափանցելիությունը, պերօքսիդի թիվը, բռնկման ջերմաստիճանը, ինչպես նաև տեսակը կախված է յուղի ճզման մեթոդից և հետագա վերամշակման եղանակից, փոփոխվելով լայն սահմաններում։ Օրինակ, α-տոկոֆերոլ (վիտամին E) կարևոր հակաօքսիդանտի պարունակությունը կարող է լինել 46-ից մինչև 60 մգ% (46-ից մինչև 60 մգ՝ 100 գ յուղի համար)[9]։ Լուծաճզման մեթոդով ստացված յուղն անցնում է 180-230 °C ջերմաստիճանի սուր գոլորշով լուծիչի հեռացման գործընթաց, ինչը կարող է զգալիորեն նվազեցնել α-տոկոֆերոլի պարունակությունը։ Այնուամենայնիվ, համեմատած այլ ձիթատու բույսերի հետ, արևածաղկի զտված ձեթի մեջ α-տոկոֆերոլի պարունակությունը ամենաբարձրներից մեկն է։ Օրինակ, ցանկացած պատրաստման տեխնոլոգիայով ձիթապտղի յուղում բոլոր տոկոֆերոլները պարունակվում են ոչ ավելի, քան 5 մգ %[10]։

Ինչպես բոլոր բուսական մթերքները, արևածաղկի յուղը չի կարող խոլեսթերին պարունակել (ինչը, գովազդային նպատակներով, երբեմն հատուկ ընդգծվում է արտադրողների կողմից)։ Խոլեսթերինը հանդիսանում է կենդանիների բջիջների բաղադրիչ մեմբրան, իսկ բուսական բջիջներում հանդես է գալիս իր անալոգը՝ ֆիտոսթերինը, որն արևածաղկի յուղի մեջ գոյություն ունի չափազանց քիչ քանակությամբ։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևածաղկի ձեթը նախկին ԽՍՀՄ տարածքում կարևորագույն բուսական յուղերից մեկն է, որը մեծ Ժողովրդա-տնտեսական նշանակություն ունի։ Խոհանոցում այն օգտագործվում է տապակելու և աղցաններ պատրաստելու համար։ Դրանից արտադրում են մարգարին և խոհարարական ճարպեր (հիդրատացման միջոցով)։ Արևածաղկի ձեթն օգտագործվում է պահածոների արտադրության, ինչպես նաև օճառի և ներկերի արդյունաբերության մեջ։ Արևածաղկի ձեթը ներառվում է տարբեր քսուքների կազմում։ Հաճախ օգտագործվում է շարժակազմի առանցքակալների, բարձր ճշգրտությամբ սռնակների համար։ Արևածաղկի յուղը կարող է օգտագործվել կերոսինային լամպերի լիցքավորման համար։ Արևածաղկի ձեթն ունի լավ դիէլեկտրիկ հատկություններ՝ քիչ խոնավություն պարունակելու շնորհիվ, հայտնի են ավելի քան 100 կՎ ելքային լարմով տրանսֆորմատորների և բազմապատկիչների մեկուսացման համար արևածաղկի ձեթի օգտագործման օրինակներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Faostat
  2. Жуковский П. М. Культурные растения и их сородичи. — Л.: Колос, 1971. С. 360
  3. Զտված ձեթինը։ Չզտված ձեթինը 107 °C է։
  4. ГОСТ 21314-75.
  5. «Sunflower oil production in 2014; Crops processed/Regions/Production quantity (pick list)». United Nations Food and Agriculture Organization, Statistics Division (FAOSTAT). 2017. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  6. «Рынок подсолнечного масла в России: исследование и прогноз до 2024 г. Выпуск: июнь, 2020 г. - Маркетинговое исследование: анализ и обзор, прогнозные показатели рынка». Маркетинговое Агентство ROIF EXPERT (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  7. «Рынок подсолнечного масла в России 2020: Экспортная выручка превысила 2 миллиарда долларов». Маркетинговое Агентство ROIF EXPERT (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  8. Гусева, Д. А., et al. Антиоксидантная активность растительных масел с разным соотношением омега-6/омега-3 жирных кислот // Биомедицинская химия 56.3 (2010): 342-350.
  9. Подсолнечник. [научные труды ВАСХНИЛ] Под ред. акад. Пустовойт В. С. М., Колос, 1975 г.
  10. Беззубов Л. П. Химия жиров. М. 1956 г.