Արտի Շոու
Արտի Շոու | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Arthur Jacob Arshawsky |
Նաև հայտնի է որպես | Artie Shaw |
Ծնվել է | մայիսի 23, 1910[1][2][3][…] Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Երկիր | ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 30, 2004[5][1][2][…] (94 տարեկան) Թաուզենդ Օուքս, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Valley Oaks Memorial Park |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | կինոդերասան, բենդ-լիդեր, կոմպոզիտոր, դիրիժոր, կլառնետահար, ջազ երաժիշտ, սաքսոֆոնահար, երաժշտական գործիքավորող, գրող, երաժիշտ և դաշնակահար |
Գործիքներ | կլառնետ[6], ալտ սաքսոֆոն[6] և սոպրանո սաքսոֆոն |
Լեյբլ | RCA Records[7], Columbia Records[7], Capitol Records[7], Musicraft Records?[7], Bell Records և Brunswick Records |
Կրթություն | Հիլհաուսի ավագ դպրոց |
Անդամակցություն | Artie Shaw and His Gramercy Five? և Artie Shaw and His Orchestra? |
Ամուսին | Ավա Գարդներ, Լանա Թըրներ, Քեթլին Ուինզոր, Դորիս Դաուլինգ, Էվելին Քեյս, Jane Cairns?, Margaret Allen? և Betty Kern? |
Պարգևներ | |
Կայք | artieshaw.com |
![]() |
Արտի Շոու կամ Արթուր Ջեյքոբ Արշավսկի[8] (անգլ.՝ Artie Shaw, Arthur Jacob Arshawsky, մայիսի 23, 1910[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 30, 2004[5][1][2][…], Թաուզենդ Օուքս, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ջազային կլառնետահար, դիրիժոր, կոմպոզիտոր և գրող, «սվինգի դարաշրջանի» խոշորագույն երաժիշտներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտի Շոուն (ծննդյան ժամանակ՝ Արթուր Ջեյքոբ Արշավսկի) ծնվել է 1910 թվականի մայիսի 23-ին Նյու Յորքում Ռուսաստանից և Գալիցիայից (այն ժամանակ Ավստրո-Հունգարիայի միապետություն) հրեա ներգաղթյալների ընտանիքում։ Նրա հայրը՝ ծնունդով Օդեսայից, Հարոլդ «Հարի» Արշավսկին 1888 թվականին մանկուց տեղափոխվել է Ամերիկա և աշխատել որպես լուսանկարիչ. մայրը՝ Սառա Շտրաուսը, 1899 թվականին Սամբորից արտագաղթել է Ամերիկա և աշխատել որպես դերձակ[9]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոսը երաժշտություն է սովորել Նյու Հեյվենում (Կոնեկտիկուտ նահանգ), որտեղ 1925 թվականին որպես սաքսոֆոնահար ընդգրկվել է Ջոնի Կավալարոյի պարային նվագախմբում։ Հաջորդ տարի նա սկսել է նվագել կլառնետ, որը շուտով դարձել է նրա հիմնական գործիքը։ 1926-1929 թվականներին աշխատել է Օսթին Ուայլիի նվագախմբում, որի համար վերադաշնակում էր կատարում, այնուհետև սաքսոֆոն էր նվագում Իրվինգ Ահարոնսոնի մոտ, 1929 թվականին Չիկագոյում մասնակցել է տեղի երաժիշտների հետ ջեմ-սեսիաներին (jam session)։ Միևնույն ժամանակ, նա ծանոթացել է է Կլոդ Դեբյուսիի և Իգոր Ստրավինսկու երաժշտությանը, որը մեծ ազդեցություն է ունեցել նրա երաժշտական աշխարհայացքի զարգացման վրա։
Ստեղծագործական գործունեության սկիզբը
[խմբագրել | խմբագրել կոդը]1931-1934 թվականներին, արդեն Արտի Շոու կեղծանվամբ, երաժիշտը հանդես է եկել որպես ազատ արտիստ, իսկ 1936 թվականին «Իմպերիալ» թատրոնում համերգի համար ձևավորել է իր առաջին անսամբլը։ Նրա կազմն անսովոր էր այն ժամանակվա ջազի համար՝ լարային կվարտետ, ռիթմ-սեկցիա և սոլո կլառնետ, սակայն դա չի խանգարել Շոուին մեծ տպավորություն թողնել հանդիսատեսի վրա սեփական «Ինտերլյուդիա in B» ստեղծագործությամբ։ Հետագայում խմբին միացան երկու շեփորահար՝ տրոմբոնիստ, սաքսոֆոնահար և երգիչ, բայց երաժշտական հասարակության զգուշավոր վերաբերմունքը ոչ ստանդարտ կազմին և գործիքավորմանը՝ 1937 թվականի մարտին Շոուին ստիպել է լուծարել այն։
Մեկ ամիս անց Շոուն հավաքել է նոր նվագախումբ, որի հետ շուտով ձայնագրել է Քոուլ Փորթերի «Պարի սկիզբը» (Begin the Beguine) երգը Ջերի Գրեյի գործիքավորմամբ։ Շոուն հայտնի է դառնում, և շատերը սկսում են խոսել նրա մասին՝ որպես Բենի Գուդմենի մրցակից։ Չընդունելով պարող երիտասարդության կուռքի դերերը՝ Շոուն 1939 թվականի նոյեմբերին ժամանակավորապես լքել է բեմը։
«Գրեմերսիի հնգյակը»
[խմբագրել | խմբագրել կոդը]1940-ի սկզբում Շոուն աշխատել է Հոլիվուդում ֆիլմերի երաժշտության վրա, ինչպես նաև ձայնագրել է Frenesi կոմպոզիցիան լարային նվագախմբի հետ։ Նրա հաջողությունը Շոուին դրդել է նվագախմբի և լարային գործիքների հետ մեկնել համերգային շրջագայության։ Այս նվագախմբի կազմից նա ստեղծել է «Գրեմերսիի հնգյակը» (Gramercy Five) և ձայնագրել է ևս մի քանի հիթեր՝ Summit Ridge Drive֊ը, Moonglow֊ն, Dancing in The Dark֊ը, Stardust֊ը, I cover the waterfront֊ը։ Չնայած այն բանին, որ այդ կոմպոզիցիաները դարձել են շատ սիրված, Շոուն շուտով կրկին լուծարել է իր խմբերը և հաստատվել Նյու Յորքում, որտեղ սկսել է ուսումնասիրել նվագախումբը և շարունակել է ձայնագրվել ստուդիաներում։
1940-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականի հունվարին Շոուն զորակոչվել է ռազմածովային ուժեր, որտեղ հրամանատարության հանձնարարությամբ կազմավորել է նվագախումբ, որը ղեկավարել է առաջիկա մեկ տարվա ընթացքում։ Շուտով երաժիշտը զորացրվել է, և 1944 թվականին նա ստեղծել է նոր բիգ բենդ, որը շատ ջազի պատմաբանների կարծիքով եղել է լավագույնը, որոնց հետ որ աշխատել են։ Այդ ժամանակաշրջանի հիթերի թվում առավել հայտնի էր դարձել Little Jazz կոմպոզիցիան, որը ձայնագրվել է շեփորահար Ռոյ Էլդրիջի հետ։
Կարիերայի վերջին տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Շոուն նաև վերակենդանացրել է «Գրեմերսիի հնգյակը», իսկ հետո կազմավորել է ևս երկու մեծ նվագախումբ։ Նա ակտիվորեն ելույթ է ունեցել և ձայնագրվել է մինչև 1954 թվականը, որից հետո հայտարարել է, որ դադարեցնում է ելույթները։ Միայն 1983 թվականին Շոուն կրկին հավաքել է իր նվագախումբը և երբեմն խմբավարել այն, բայց հիմնական ղեկավարը դարձել է կլառնետահար Դիկ Ջոնսոնը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շոուն հաճախ համեմատվել է այդ ժամանակի մեկ այլ նշանավոր կլառնետիստի՝ Բեննի Գուդմենի հետ։ Բացի այդ, ինչպես և Գուդմենը, Շոուն ուներ բարձր տեխնիկական վարպետություն և արտահայտության լավ զգացողություն, սակայն նրա կատարման ձևը ավելի հանգիստ էր։ Որպես կոմպոզիտոր Շոուն հայտնի է նախ և առաջ կլառնետի նվագախմբի համար իր Համերգով (1940), որն ինքն էլ մեծ հաջողությամբ է կատարել։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է եղել մի քանի անգամ. նրա կանայք են եղել գրող Քեթլին Ուինզորը, կինոգործիչներ Ավա Գարդները և Լանա Թըրները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.washingtonpost.com/wp-dyn/articles/A37911-2004Dec30.html
- ↑ 6,0 6,1 Allmusic — 1991.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Discogs — 2000.
- ↑ Распространённая передача фамилии в русских текстах; более точная передача — Шо
- ↑ Artie Shaw, King of the Clarinet
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտի Շոու» հոդվածին։ |
|
- Մայիսի 23 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 30 մահեր
- 2004 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի դաշնակահարներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի կլառնետահարներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի ջազմեններ
- Ամերիկացի սաքսաֆոնահարներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ