Արուս Աճեմյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Արուս Աճեմյան | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 16, 1983 (42 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Երկիր | |
| Ժանրեր | դասական երաժշտություն |
| Մասնագիտություն | դաշնակահարուհի |
| Գործիքներ | դաշնամուր |
| Գործունեություն | 1995 – այժմ |
| Լեյբլ | «ARM-records» |
| Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
| Պարգևներ | |
Արուս Վարդանի Աճեմյան (մայիսի 16, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2014)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արուս Աճեմյանը ծնվել է 1983 թ. մայիսի 16-ին, Երևանում։ Հայ թատրոնի անվանի ռեժիսոր Վարդան Աճեմյանի ծոռնուհին է, կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի թոռնուհին և կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի դուստրը։ Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան, նույն բուհի ասպիրանտուրան՝ պրոֆեսոր Ռ. Թանդիլյանի ղեկավարությամբ։ 1995 թ. մասնակցել է «Ամադեուս 95» մրցույթին և «Իմ հանրապետությունը 5 տարեկան է» փառատոնին՝ արժանանալով դափնեկրի կոչմանը։ 1996 թվականից հանդես է գալիս մենահամերգներով Հայաստանում և արտերկրում։ 1997 թ.-ից ելույթներ է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տարբեր դիրիժորների ղեկավարությամբ՝ կատարելով Սեն-Սանսի (համար 2), Պրոկոֆևի (համար 1), Ռավելի (համար 1), Ռախմանինովի (համար 2) և Մոցարտի (համար 20) կոնցերտները։ 1998 թ. արժանացել է «Շնորհալիներ-98» մրցույթի 1-ին մրցանակին։ 1999 թ. ԱՄՆ-ում մասնակցել է Շոպենի մահվան 150-ամյակին նվիրված դաշնակահարների միջազգային համաժողովին՝ ստանալով «Լավագույն մենակատար» դիպլոմը։ 2000 թ. արժանացել է Առնո Բաբաջանյանի անվան հանրապետական մրցույթի 1-ին և հատուկ մրցանակների։ 2001 թվականին Երևանում հանդես է եկել «Մոսկվայի վիրտուոզներ» անսամբլի հետ՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ, Մոցարտի համար 20 կոնցերտի կատարմամբ։ Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հունաստանում, Եգիպտոսում, Կիպրոսում, Չինաստանում, Կանադայում, Գերմանիայում, Լեհաստանում և Շվեյցարիայում։ 2003 թ. Մոսկվայի կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյան) 6 համերգ է ներկայացրել Բրազիլիայում և Ուրուգվայում՝ ծրագրում ունենալով Շոստակովիչի համար 1 և Հայդնի ռե մաժոր կոնցերտները։ 2009 թվականին արժանացել է Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակին[1]։
2014 թ. մայիսի 23-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում[2]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 – «Romantic Fire»