Արթին Գավուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արթին Գավուք
Ծնվել է դեկտեմբերի 25, 1915({{padleft:1915|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:25|2|0}})
Ծննդավայր Մերսին, Մերսին, Թուրքիա
Մահացել է 1986
Մահվան վայր Տորոնտո, Կանադա
Կրթություն Պերպերյան վարժարան
Մասնագիտություն լուսանկարիչ
Երեխաներ Օննիկ Գավուքյան, Րաֆֆի և Էն Գավուքյան

Արթին Գավուք (Արթո Գավուք, իսկական անունը` Հարություն Հովհաննեսի Գավուքյան, դեկտեմբերի 25, 1915({{padleft:1915|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:25|2|0}}), Մերսին, Մերսին, Թուրքիա - 1986, Տորոնտո, Կանադա), հայազգի լուսանկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Գավուքյանը ծնվել է Կիլիկիայի Մերսին քաղաքում: Հայոց ցեղասպանության տարիներին Հովհաննես Գավուքյանի ընտանիքը տեղահանվել է Ադանա, ապա` Երուսաղեմ, այնտեղից անցել Կիպրոս: Հարությունը ծնվել է գաղթի ճանապարհին` Մերսինում: 1923 թվականին հաստատվել է Կահիրեում, որտեղ հոր շնորհիվ դարձել է Եգիպտոսի արքունական լուսանկարիչը, սովորել նկարչություն, լուսանկարչություն: 1932 թվականին ավարտել է Կահիրեի Պերպերյան վարժարանը, եղել Շահան Պերպերյանի աշակերտը: 1932 թվականին միջնակարգն ավարտելուց հետո աշխատել է հոր լուսանկարչատուն-արվեստանոցում: 1938 թվականին Ալեքսանդրիայում բացել է իր լուսանկարչատունը և հայտնի դարձել Եգիպտոսում: 1950-1955 թվականներին երկարատև ճանապարհորդություններ է կատարել Միջին Արևելքի և Եվրոպայի տարբեր քաղաքներ: 1953 թվականին Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Գեվաերտ» ընկերությունում ուսումնասիրել է գունավոր լուսանկարչության արվեստը: Նույն տարում Կահիրեում բացել է Մերձավոր Արևելքում առաջին գունավոր դիմանկարահանման լուսանկարչատունը[1]:

1958 թվականից ընտանիքով հաստատվել է Տորոնտոյում: Բացել է իր լուսանկարչական արվեստանոցը, սկսել է լուսանկարչորեն պատճենահանել կտավի վրա, ինչը մեծ հաջողություն է բերել նրան:

Մահացել է Կանադայի Տորոնտո քաղաքում[2]:

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարել է շատ նշանավոր անձանց` Շառլ դը Գոլ, Ինդիրա Գանդի, Լեոնիդ Բրեժնև, Զոլտան Կոդայ, Լյուդվիգ Էրհարտ, Պիեռ Էլիոթ Թրյուդո, Հարոլդ Մաք Միլան, Ջեյմս Լովըլ, հայազգի մեծերից` Վազգեն Առաջին Վեհափառ[3], Անաստաս Միկոյան, Արամ Խաչատրյան, Ալեք Մանուկյան, Մարտիրոս Սարյան, Հովհաննես Բաղրամյան, Շառլ Ազնավուր, Անտոն Քոչինյան, Լիլի Չուգասզյան և ուրիշներ:

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կահիրե, 1956 թ.
  • Անտվերպեն, Նյու Յորք, Տորոնտո, Օտտավա, 1957 թ.
  • Երևան, 1969 թ.
  • Մոսկվա, 1970 թ.
  • Օտտավա, Լոնդոն, 1972 թ.
  • Բրոնտֆորդ, 1974 թ.
  • Փարիզ, 1975 թ.
  • Նյու Յորք, 1978 թ.
  • Դետրոյթ, 1979 թ.

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007 թ.[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Baghdasaryan Aram։ «AV Production - Արթին Գավուք»։ avproduction.am։ Վերցված է 2017-09-18 
  3. «Կաթողիկոս Ամենայն Հայոց Վազգեն Ա - Հայկական գանձարան»։ Հայկական գանձարան (hy-AM)։ Վերցված է 2017-09-18 
  4. «ԳԱՎՈՒՔ, ԱՐԹՈ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան»։ www.lusarvest.org (անգլերեն)։ Վերցված է 2017-09-18 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 698 CC-BY-SA-icon-80x15.png