Էն Գավուքյան
Էն Գավուքյան | |
![]() | |
Կրթություն՝ | Յորքի համալսարան, Տորոնտոյի համալսարան և Յորքի համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | պետական ծառայող |
Ծննդյան օր | 1952[1] |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Արթին Գավուք |
Էնն Գավուքյան (անգլ.՝ Ann Cavoukian, 1952[1], Կահիրե, Եգիպտոս), Կանադայի Օնտարիո նահանգի տեղեկատվության և գաղտնիության հանձնակատար (1997-2014), Ռայերսոն համալսարանի Գաղտնիության և մեծ տվյալների ինստիտուտի գործադիր տնօրեն (2014-2015)[2], Գաղտնիության գերազանցության նախագծման կենտրոնի ականավոր փորձագետ (2017, հուլիսի 2)[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էնն Գավուքյանը ծնվել է 1952 թվականին[4] Կահիրեում[5]` Արթին և Լյուսի Գավուկյանների ընտանիքում[6]։ 1958 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Տորոնտո։ Երգիչ, երգահան Րաֆֆի և լուսանկարիչ Օննիկ Գավուքյանների քույրն է[4]։
Տորոնտոյի Յորքի համալսարանից ստացել է բակալավրի աստիճան, մագիստրոսի և հոգեբանական գիտությունների աստիճան ստացել է Տորոնտոյի համալսարանից` մասնագիտանալով քրեաբանության և իրավագիտության մեջ[7]։
1980-ական թվականներին Գավուքյանը գլխավորել է նահանգային գլխավոր հավատարմատարի հետազոտական ծառայությունների բաժինը[3]։ 1987 թվականին միացել է Օնտարիոյի տեղեկատվության և գաղտնիության հանձնակատարի գրասենյակին, 1990 թվականին հանձնակատարի օգնական նշանակվելուց հետո դարձել առաջին համապատասխանության տնօրեն[3]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համահեղինակների հետ հրատարակել է գաղտնիության վերաբերյալ երկու գիրք`
- Tyler Hamilton: The Privacy Payoff: How Successful Businesses Build Customer Trust, 2002.
- Don Tapscott: Who Knows: Safeguarding Your Privacy in a Networked World, 1997.
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2014 - Top 50 Power List (Maclean's Magazine) [8]
- 2014 - Power 50 (Canadian Business Magazine) [9]
- 2014 - Գերազանցության մրցանակ (Corporate Knights)
- 2014 - KuppingerCole Lifetime Achievement Award (European Identity & Cloud Conference)
- 2011 - 25 թոփ ազդեցիկ կանայք (Ազդեցիկ կանայք ընկերություն)
- 2011 - Տեղեկատվության հասանելիության և գաղտնիության ապահովման մրցանակ (Ալբերտայի համալսարան)
- 2011 - Գաղնիության բնագավառում տարվա մասնագետ (SC Congress)
- 2011 - Կրիստիան Բեքման մրցանակ (IFIP)
- 2008 - Գաղտնիության և առաջնորդության հերոս մրցանակ (WiredSafety)
- 2007 - Կանադայի 100 ամենահզոր կանայք (Կանանց գործադիր ցանց)
- 2007 - Բարբարա Ուանդ մրցանակ (Օնտարիոյի հոգեբանական ասոցիացիա)
- 2006 - Օնտարիոյում գաղտնիության իրավունքի պաշտպանության գործում բացառիկ ներդրում (Ontario Bar Association)
- 2006 - IABC All-Star speaker (Բիզնես հաղորդակցման միջազգային ասոցիացիա)
- 2005 - Գաղտնիության նորարարության մրցանակ (Գաղտնիության մասնագետների միջազգային ասոցիացիա)
- 2003 - Տարվա գաղտնիության կառավարիչ (Privacy Manager Magazine)
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- IPSI խորհրդատվական խորհրդի նախագահ
- Միջազգային կենսաչափական խորհրդատվական խորհրդի անդամ
- IBM Գաղտնիության կառավարման խորհրդի անդամ
- Դատավոր, FairWarning Գաղտնիության գերազանցության մրցանակաբաշխություն
- Եվրոպական կենսաչափական խորհրդատվական խորհրդի անդամ (EABAC)
- Գաղտնիության ֆորումի ապագան
- RIM խորհրդի անդամ
- Խելամիտ խորհրդատվական խորհրդի անդամ
- Պոնեմոն ինստիտուտի հարգարժան անդամ
- Ազդեցիկ կանայք ընկերության անդամ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 CONOR.Sl
- ↑ «Ontario Information and Privacy Commissioner appointed executive director of Institute for Privacy and Big Data»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2017-09-18
- ↑ 3,0 3,1 3,2 «Former Commissioner, Dr. Ann Cavoukian - Ontario's longest serving Information and Privacy Commissioner, Privacy and Big Data Institute»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-18-ին։ Վերցված է 2017-09-18
- ↑ 4,0 4,1 Bourret Suzanne (հունվարի 15, 2008)։ «They see the jewel that is Hamilton»։ Hamilton Spectator։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-20-ին։ Վերցված է 2009-01-16
- ↑ «Items for Author "Cavoukian, Ann, 1952-"»(չաշխատող հղում)
- ↑ Bourret Suzanne (հունվարի 22, 2008)։ «Cavouk of Winona: Life through the lens»։ Hamilton Spectator։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-06-ին։ Վերցված է 2009-01-16
- ↑ «About the Commissioner»։ Office of the Information and Privacy Commissioner։ Արխիվացված է օրիգինալից 2008-01-10-ին։ Վերցված է 2008-01-16
- ↑ http://www.macleans.ca/general/the-macleans-2014-power-list-part-1/#pow36
- ↑ http://www.canadianbusiness.com/lists-and-rankings/most-powerful-people/power-50-2014-introduction/
|