Պերպերյան վարժարան (Կահիրե)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պերպերյան վարժարան (այլ կիրառումներ)
| Պերպերյան վարժարան | |
|---|---|
| Տեսակ | դպրոց |
| Հիմնադրված է | 1924 |
| Լուծարված է | 1934 |
| Աշակերտներ | 120 |
| Երկիր | |
| Տեղագրություն | Կահիրե |
Պերպերյան վարժարան, ամենօրյա վարժարան Եգիպտոսում։ Հիմնվել է 1924 թվականին, Կահիրեում՝ Օննիկ և Շահան Պերպերյանների ջանքերով։ Կոստանդնուպոլսի նույնանուն միջնակարգ վարժարանի շարունակությունն էր։ Ունեցել է 9-ամյա գիշերօթիկ և ցերեկային բաժիններ։ Ընդունվել են 8-20 տարեկան պատանիներ (ընդհանուր թիվը՝ մինչև 120)։ Շրջանավարտներին իրավունք էր տրվում առանց քննության ընդունվել եվրոպական համալսարաններ։ 1933 թվականին նյութական դժվարությունների հետևանքով փակվել է։