Աշխարհի տնտեսական պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Առաջարկի(S) և պահանջարկի(D) կորեր, ցուցադրված է պահանջարկի աճի էֆեկտը

Աշխարհի տնտեսական պատմություն, ողջ մարդկության տնտեսական ակտիվության վերաբերյալ (այսինքն՝ ապրանքների և ծառայությունների արտադրություն, բաշխում, փոխանակում և սպառում) գրառումներ, որոնք ընդգրկում են և՛ գրանցված պատմությունը, և՛ ապացուցված նախապատմությունը։

Հին քարի դար(Պալեոլիթ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալեոլիթի դարաշրջանում (Ք.ա. 500.000-10.000 թվականներ)[1], առաջնային սոցիալ-տնտեսական միավորը ցեղախումբն էր[2]։ Ցեղախմբերի միջև հաղորդակցությունը տեղի էր ունենում հիմնականում գործիքների, սննդի, կենդանիների մորթու և այլ ապրանքների առևտրի կամ ցեղակիցների փոխանակման նպատակով։ Տնտեսական գործոնները սահմանափակված էին՝ պայմանավորված էկոհամակարգային գործոններով. ուտելի բույսերի և կենդանիների խտությունն ու բաշխվածությունը, այլ սպառողների միջև մրցակցությունը և կլիման[3]։ Վերին Պալեոլիթի շրջանում մարդիկ սփռվել և հարմարվել են միջավայրի բազմազանությանը, և հաճախ արտադրողականության բարձրացման համար զարգացնում էին իրենց հմտություններն ու տեղնոլոգիաները[4][5], որի արդյունքում համաշխարհային բնակչությունը 1 միլիոնից հասավ 15 միլիոնի[6]։

Այս ժամանակաշրջանում մեկ շնչին բաժին ընկնող համաշխարհային ՀՆԱ-ն կազմել է մոտավորապես 158 ԱՄՆ դոլար (ճշգրտված է 2013 թվականի դոլարով), և չի աճել մինչև Արդյունաբերական հեղափոխությունը[7]։

Միջին քարի դար(Մեզոլիթ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս դարաշրջանը սկսվել է ավելի քան 10.000 տարի առաջ՝ համաշխարհային վերջին սառեցումից հետո, որի ժամանակ բույսերն ու կենդանիները սկսեցին աստիճանաբար հարմարվել որոշակի տարածքներում։

Նոր քարի դար(Նեոլիթ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղի անդամներից յուրաքանչյուրը ուներ որոշակի հատուկ գործառույթ, և այդ գործառույթներից որոշները տարբեր ցեղերի մեջ սահմանափակված էին բնական այն ռեսուրսների սահմանափակության պատճառով, որոնք, իհարկե, առկա են տվյալ ցեղի տարածքում, այդպիսով աստիճանաբար սկսվեց հմտությունների մասնագիտացումը։ Աշխատանքի բաժանման և նոր արհեստների զարգացման պատճառով ցեղային միավորները ժամանակի ընթացքում մեկուսացվեցին հարևան շրջաններում կատարվող հմտությունների և տեխնիկայի զարգացումներից։ Տարբեր ցեղերի կողմից արտադրվող մասնագիտացված բնագավառի ապրանքները օգտագործելու համար փոխանակումը և առևտուրը դարձան անհրաժեշտ[8]։

Առաջին առարկաները, որոնք օգտագործվում էին որպես առևտրի և փոխանակման միջոց (այսինքն՝ փող), հավանաբար եղել են խոշոր եղջերավոր անասունները[9]։

The global contribution to world's GDP by major economies from 1 CE to 2003 CE according to Angus Maddison's estimates. Up until the early 18th century, China and India were the two largest economies by GDP output. (** X axis of graph has non-linear scale which underestimates the dominance of India and China)
1-ից մինչև 2013 թթ.-ի ընթացքում խոշոր տնտեսությունների մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ի մեջ.[10] Մինչև 18-րդ դարը Հնդկաստանի և Չինաստանի տնտեսությունները համաշխարհային ՀՆԱ-ի մեջ ունեցել են ամենամեծ բաժինը:

Կարմիր օխրայով առևտուրը հաստատվել է Շվեյցարիայում, շքեղ ոսկերչական զարդերը նույնպես այդ ժամանակաշրջանին են վերաբերում, դրանք ունեին բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի առական ծառայի որպես փող։ Մինչև շուկայական տնտեսության առաջացումը արտադրության կազմակերպման և ապրանքներն ու ծառայությունները հասարակության մեջ բաշխելու գործառույթը մարդիկ վստահում էին ավանդական մեթոդներին, ցեղի առաջնորդին կամ համայնքային կոոպերացիաներին։

Անտիկ շրջան. Բրոնզի և Քարի դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական փողի և ֆինանսների վաղ զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շումերական քաղաքները զարգացրել են առևտուրը և շուկայական տնտեսությունը՝ հիմնված «շեկել» կոչվող ապրանքային(բնեղեն) փողի վրա, որը մոտավորապես կշռում էր այնքան, որքան գարու հատիկը, մինչդեռ Բաբելոնում և հարևան քաղաքներում զարգացվեց գների ամենավաղ համակարգը՝ օգտագործելով տարբեր ապրանքնատեսակների մեկ միասնական չափանիշ, որն ամրագրված էր օրենքի ուժով[11]։ Շումերների վաղնջական օրենքները կարելի է համարել որպես առաջին գրավոր իրավական փաստաթուղթ, որը գների ներկայիս համակարգի հետ ունի շատ նմանություններ՝ տոկոսադրույքների համար սահմանված գումարի չափը, տուգանքները օրենքի խախտման ժամանակ, ժառանգության իրավունքը, օրենքներ այն մասին, թե ինչպես պետք է հարկել կամ բաժանել մասնավոր սեփականույունը և այլն[12]։

Տաճարները փաստացի առաջին վարկատու-պարտապաններն են, որոնք սկսել են զբաղվել դրանով Ք.ա. 3-րդ հազարամյակում։ Ակտիվների և սեփականության համար գանձելով տոկոսադրույքի և հողի վճարներ՝ տաճարները օգնեցին օրինականացնել տոկոսադրույքի և շահույթի գաղափարները։ Ք.ա 3-րդ հազարամյակում, երբ տաճարները այլևս չէին ներառում արհեստագործական արտադրամասերը, Միջագետքի քաղաքները օրինականացրին առևտուրը և շահույթի ստացումը[13]։

Աշխարհի տնտեսական պատմության ժամանակագրությունը
view • discuss • edit
-10000 —
-9500 —
-9000 —
-8500 —
-8000 —
-7500 —
-7000 —
-6500 —
-6000 —
-5500 —
-5000 —
-4500 —
-4000 —
-3500 —
-3000 —
-2500 —
-2000 —
-1500 —
-1000 —
-500 —
0 —
500 —
1000 —
1500 —
2000 —
Մեզոլիթ
Նեոլիթ
Բրոնզի դար
Երկաթի դար
Անտիկ դասական շրջան
Միջին դարեր
Վաղ ժամանակակից շրջան
Արդյունաբերական հեղափոխություն
20-րդ դար

Անտիկ դասական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանը և Չինաստանը՝ նշված ժամանակահատվածի խոշորագույն տնտեսությունները, զբաղեցնում էին համաշխարհային տնտեսության ավելի քան կեսը[14]։ Չնայած մեծածավալ ՀՆԱ-ին՝ այս երկրներում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն բավականին փոքր էր, քանի որ այստեղ էին կենտրոնացված աշխարհի ամենաբազմամարդ բնակավայրերը[15]։

Արշավանքներ և Միջազգային առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտրային գործունեության մեջ արշավանքերի շնորհիվ երկու մեծ փոփոխություններ տեղի ունեցան, որոնք հայտնի են «պատմական վերահաշվարկ» անվանմամբ, այդ փոփոխությունների վրա մեծ ազդեցություն է ունեցել Ալեքսանդր Մեծը[16], ով նպաստեց բազմաթիվ ազգերի միջև առևտրի զարգացմանը[17] և կարողացավ հաղթանակ տանել Կեսարի տիրույթներում՝ մասնավորապես Անգլիայում ու Ֆրանսիայիում[18]։

Արտաքին առևտուրը Հռոմեկան կայսրության հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմուտքի երկրների և Հռոմեկան կայսրության առևտրի ժամանակաշրջանում Եգիպտոսը համարվում էր Հռոմեկան տիրույթներց ամենահարուստը։ Հռոմեացի առևտրականները Պարսկաստանից ապրանքներ էին բերում Եգիպտոսի տարածքով՝ Բերենիկեի նավահանգստով, իսկ հետագայում՝ Նեղոսով[19][20]։

Մետաղադրամների կիրառումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հերոդոտոսի և մի շարք ժամանակակից գիտնականների՝ Լիդիայի բնակիչները առաջինն էին, որ սկսեցին կիրառել ոսկյա և արծաթյա մետաղադրամներ[21]։ Կա կարծիք, որ դրոշմված առաջին մետաղադրամները հատվել են Ք.ա. 650-600 թվականներին[22]։ Մետաղադրամները իրենց վրա կրում էին մանրակերտ անուններ։

Տնտեսագիտական մտքի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին տնտեսագետը (ըստ որոշ գրքերում առկա հիշատակությունների և ապացույցների) համարվում է Հեզոիդը, ով իր «Աշխատանք և օրեր» աշխատությունում գրել է ռեսուրսների սղության առարկայի մասին[23][24]։

Հնդիկ մտածող Չանակյան գրել է „Arthashastra” (թարգմանաբար՝ տնտեսագիտություն) տրակտատը, որը նկարագրում էր իր ժամանակի (Ք.ա. 4-րդ դար) տնտեսագիտությունը Հնդկաստանում։

Հույն և հռոմեացի մտածողները՝ մասնավորապես Արիստոտելը և Քսենոֆոնը, կատարել են տնտեսագիտական տարբեր դիտարկումներ։ Հին հունական շատ աշխատություններ նկարագրում են հասկացություններ տնտեսագիտական բարդ հիմնադրույթների մասին։ Օրինակ՝ Գրաշեմի օրենքի մասին անդրադարձ է կատարված Արիստոֆանի «Գորտերը» կատակերգական ժանրի ստեղծագործության մեջ։

Նեոպլատոնական մտածող Բրիսոն Հերակլեացին հիշատակվում է որպես վաղ իսլամական տնտեսագիտության վրա մեծ ազդեցություն ունեցած մտածող[25]։

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին դարերում համաշխարհային տնտեսությունը բնակչության աճի և առևտրի զարգացման հետ մեկտեղ աստիճանաբար ընդլայնվեց։ Մետաքսի ճանապարհի շնորհիվ առևտուր էր իրականացվում Եվրոպայի, Կենտրանական Ասիայի և Չինաստանի միջև։ Այս ժամանակահատվածի սկզբում Եվրոպան տնտեսապես թույր էր զարգացած, սակայն ավելի ուշ Իտալիայի՝ զարգացած առևտրային քաղաքների շնորհիվ ստեղծվեցին հաշվապահական և ֆինանսական առաջին ժամանակակից համակարգերը[26]։

Առաջին թղթադրամները օգտագորցվել են չինական Թանգ դինաստիայի կողմից 9-րդ դարում (լայնորեն օգտագործվել են Սոնգ դինաստիայի իշխանության ժամանակաշրջանում)։

Վաղ ժամանակակից շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շրջանը վերաբերում է մերկանտիլիզմի, ազգային տնտեսության և միջազգային առևտրի ժամանակահատվածներին։ Ավատատիրական հասարակարգի անկումը հիմք հանդիսացավ ազգային տնտեսությունների ամրապնդման համար։ Քրիստաֆոր Կոլումբոսի և այլոց ճանապարհորդություններից հետո ստեղծվեցին Նոր աշխարհի և Ասիայի միջև առևտրի հնարավորություններ, նոր հզոր միապետները ցանկանում էին զորեղ բանակի միջոցով բարձրացնել իրենց վարկանիշը։ Մերկանտիլիզմը քաղաքական ուղղություն և տնտեսագիտական տեսություն էր, որը արդարացնում էր տեղական շուկաների բավարարման և մատակարարման աղբյուրների պահպանման համար ռազմական ուժի կիրառումը։

Եվրոպայում առաջին թղթադրամները թողարկվել են «Ստոկհոլմ բանկո» կոչվող բանկի կողմից 1661 թվականին։

Արդյունաբերական հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վատտի շոգեշարժիչը, որն աշխատել է ածխով: Հիմք է հանդիսացել արդյունաբերական հեղափոխության համար Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում[27]:

Տնտեսական թռիչքաձև աճը առաջին անգամ տեղի է ունեցել Եվրոպայում Արդյունաբերական հեղափոխության ժամանակ, որը կապված էր էլեկտրաէներգիայի ստացման հսկայական ծավալների հետ։

Քսաներորդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ շնչին բաժին ընկնող համաշխարհային ՀՆԱ-ն՝ հաշվարկված դոլարով: Մինչև 1950 թվականը օգտագործված են ոչ տարեկան տվյալներ:

Տնտեսական զարգացումը 20-րդ դարում տարածվեց աշխարհով մեկ, այդ ժամանակ մեկ շնչին բաժին ընկնող համաշխարհային ՀՆԱ-ն հնգապատկվեց։ Ամենաբուռն զարգացումը տեղի ունեցավ 1960-ականներին՝ հետպատերազմյան վերակառուցման ժամանակ։ Միջազգային առևտրի ծավալների որոշակի աճը պայմանավորված էր լոկալ և միջազգային առևտրի տեսակների վերադասակարգմամբ, քանի որ աճել էր և՛ պետությունների թվաքանակը, և՛, հետևաբար, նրանց սահմանները։ Սակայն այս էֆեկտը համեմատաբար փոքր էր[28]։

Մասնավորապես, առաքման համար նախատեսված կոնտեյներները հեղափոխություն իրականացրին 20-րդ դարի երկրորդ կեսին՝ ապրանքների տեղափոխումը դարձնելով ավելի էժան հատկապես միջազգային առևտրի մակարդակում[29]։

Քսանմեկերորդ դար և ապագա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային տնտեսական ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխատեսվում էր, որ համաշխարհային տնտեսությունը գլոբալ տնտեսական ճգնաժամի հետևանքով առաջին 60 տարիների ընթացքում կկրճատվի 0.5-1.0 տոկոսով։ Իր այս կանխատեսման մեջ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նշում էր, որ զարգացած երկրները «տառապեու» են մեճ կրճատման պատճառով[30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vaswani Padma, ed. (2012)։ Transitions (3 ed.)։ Vikas Publishing House Pvt Ltd 
  2. Scarre Chris, ed. (2009)։ The Human Past (2nd ed.)։ Thames&Hudson։ էջ 32։ ISBN 9780195127058 
  3. Cameron Rondo, Neal Larry (2003)։ A Concise Economic History of the World (4th Paperback ed.)։ Oxford։ էջեր 21–23։ ISBN 9780195127058 
  4. Scarre Chris, ed. (2009)։ The Human Past (2nd ed.)։ Thames&Hudson։ էջեր 171–73։ ISBN 9780195127058 
  5. Aydon Cyril (2007)։ A Brief History of Mankind։ Robinson։ էջեր 10–20։ ISBN 9781845297480 
  6. Hassan Fekri A. (1981)։ Demographic Archeology։ Academic Press։ ISBN 9780123313508 
  7. http://delong.typepad.com/print/20061012_LRWGDP.pdf
  8. Rondo Cameron Concise Economic History of the World: From Paleolithic Times to the Present Oxford University Press, 11 Mar 1993 Retrieved 2012-05-15
  9. Roy and Glyn Davies History of Money Exeter University and the University of Wales Press, Retrieved 2012-05-15
  10. Angus. Maddison, (2007)։ Contours of the world economy, 1-2030 AD : essays in macro-economic history։ Oxford: University Press։ ISBN 9780199227204։ OCLC 183199362 
  11. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-09-ին։ Վերցված է 2018-07-25 
  12. Charles F. Horne, Ph.D. (1915)։ «The Code of Hammurabi : Introduction»։ Yale University։ Վերցված է September 14, 2007 
  13. http://www.appropriate-economics.org/materials/The_Early_Evolution_of_Interest-Bearing_Debt-Hudson.htm
  14. Maddison Angus (2006)։ The World Economy. A Millennial Perspective (Vol. 1). Historical Statistics (Vol. 2).։ OECD։ էջ 261, Table B–12։ ISBN 92-64-02261-9 
  15. Maddison Angus (2006)։ The World Economy. A Millennial Perspective (Vol. 1). Historical Statistics (Vol. 2)։ OECD։ էջ 263, Table B-21։ ISBN 92-64-02261-9 
  16. Quintus Curtius Rufus, William Henry Crosby Quintus Curtius Rufus: Life and exploits of Alexander the Great D. Appleton and Company, 1858, Retrieved 2012-05-15
  17. Helmut KoesterIntroduction to the New Testament: History, culture, and religion of the Hellenistic age Walter de Gruyter, 2000 3110146924 Retrieved 2012-06-01
  18. John Pinkerton A General Collection of the Best and Most Interesting Voyages and Travels in All Parts of the World: Many of which are Now First Translated Into English; Digested on a New Plan, Volume 17 Longman, Hurst, Rees, and Orme, 1814 Retrieved 2012-05-15
  19. Sir Richard Phillips New voyages and travels: consisting of originals, translations, and abridgments, Volume 1 printed for Sir Richard Phillips and Co. Retrieved 2012-05-15
  20. Charles Rollin The ancient history: containing the history of the Egyptians, Assyrians, Chaldeans, Medes, Lydians, Carthaginians, Persians, Macedonians, the Seleucidae in Syria, and Parthians, Volume 1 Robert Carter, 1844, Retrieved 2012-05-15
  21. Herodotus. Histories, I, 94
  22. http://rg.ancients.info/lion/article.html Goldsborough, Reid. "World's First Coin"
  23. Justin Ptak [1] Institute for Business Cycle Research Retrieved 2012-05-16
  24. Tomáš Sedláček is a member of the National Economic Council in Prague (2011)Economics of Good and Evil: The Quest for Economic Meaning from Gilgamesh to Wall Street Oxford University Press, 1 Oct 2011 Retrieved 2012-05-16
  25. Spengler (1964).
  26. http://www.economypoint.org/e/economics-in-the-middle-ages.html
  27. Watt steam engine image: located in the lobby of into the Superior Technical School of Industrial Engineers of the UPM (Madrid)
  28. Roser Max, Crespo-Cuaresma Jesus (2012)։ «Borders Redrawn: Measuring the Statistical Creation of International Trade»։ World Economy։ doi:10.1111/j.1467-9701.2012.01454.x 
  29. Marc Levinson The Box: How the Shipping Container Made the World Smaller and The World Economy Bigger Princeton University Press, 7 January 2008 Retrieved 2012-05-15
  30. «World economy 'to shrink in 2009'»։ BBC News։ մարտի 19, 2009։ Վերցված է մայիսի 1, 2010