Անդրեյ Գուբին
Անդրեյ Գուբին | |
---|---|
Բնօրինակ անուն | Андрей Губин |
Ի ծնե անուն | Անդրեյ Վիկտորովիչ Կլեմենտև |
Ծնվել է | ապրիլի 30, 1974 (49 տարեկան) Ուֆա, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր, երգահան, երաժշտական պրոդյուսեր |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր և վոկալ |
Գործունեություն | 1994—2007 |
Պարգևներ | |
Կայք | andreygubin.ru |
Անդրեյ Վիկտորովիչ Գուբին (ռուս.՝ Андрей Викторович Губин, ապրիլի 30, 1974, Ուֆա, ՌԽՖՍՀ, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ԽՍՀՄ), ռուս էստրադային փոփ երաժիշտ, հեղինակ-կատարող, Յուլիա Բերետտայի նախկին պրոդյուսերը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրեյ Գուբինը ծնվել է Ուֆայում, նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, երբ տղան 8 տարեկան էր։ Անդրեյ Գուբինը զբաղվել է շախմատով[1], հետագայում պրոֆեսիոնալ ֆուտբոլով և նույնիսկ « հասավ Մոսկվայի հավաքական», բայց ոտքը կոտրելուց հետո, նրա սպորտային կարիերան վերջացավ։ Նա աշխատել է որպես լրագրող, բայց Անդրեյ Մակարևիչի հետ հարցազրույցից հետո, որը նա համարեց անհաջող, որոշում է իրեն փորձել երաժշտության բնագավառում։ Հետագայում Գուբինը խոստովանել է, որ շտապել է եզրակացություններ անելիս[2]։ Այնուհետև ընդունվել է Գնեսինների պետական երաժշտական ուսումնարան, սակայն հեռացվել է առաջին կուրսից հետո՝ հաճախելիության կանոնները չհարգելու պատճառով։
1980-ականների վերջում Անդրեյ Գուբինը «Մինչ 16 և ավելի բարձր» հեռուստատեսային ծրագրի մասնակիցներից մեկն էր, որտեղից էլ սկսել է նրա հանրային գործությունը։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Թափառական տղան» (ռուս.՝ Мальчик-Бродяга) անվամբ առաջին երգը գրել է 1986 թվականին։ 1989 թվականին թողարկել է կիթառի երաժշտությամբ «Ես անտուն եմ» (ռուս.՝ Я бомж) երաժշտական ալբոմը։ Ալբոմը պրոֆեսիոնալ չէր, դուրս է եկել 200 օրինակով և բաղկացած էր սոցիալ-քաղաքական թեմատիկայով երգերից։ Հետագայում թողարկեց ևս երկու պրոֆեսիոնալ ալբոմ՝ «Ավե Մարիա» (ռուս.՝ Аве Мария և «Արքայազն և չքավոր» (ռուս.՝ Принц и Нищий)։ 1994 թվականին Անդրեյ Գուբինը մասնակցեց «Սլավուտիչ-1994» մրցույթին, որտեղ ծանոթացել է Լեոնիդ Ագուտինի հետ։ Նրա աջակցությամբ 1995 թվականին թողարկվել է «Թափառական տղան» (ռուս.՝ Мальчик-Бродяга) առաջին ստուդիական ալբոմը։ 1995 թվականի վերջին վաճառվել է դեբյուտային ալբոմի ավելի քան 500 000 բնօրինակ։
1998 թվականին թողարկվեց Անդրեյ Գուբինի երկրորդ ստուդիական ալբոմը՝ «Միայն դու» (ռուս.՝ Только ты)-ը։ Այս ծրագրով 1998-1999 թվականներին Անդրեյ Գուբինը սկսեց սոլո կարիերան Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում և Բելառուսում։
2000 թվականի թողարկվում է նրա «Եղել, բայց անցել է» (ռուս.՝ Было, но прошло) անունով երրորդ ստուդիական ալբոմը։ Ալբոմի փիարը սկսվեց զանգվածային հյուրախաղերով ԱՄՆ-ում, Իսրայելում, Գերմանիայում, Լատվիայում, Ադրբեջանում, Ղազախստանում և Ուզբեկստանում։
2001 թվականին Գուբինը թողարկեց «Լավագույնները» (ռուս.՝ Лучшее) ձայնասկավառակը և ժամանակավորապես դադարեցրեց հյուրախաղերն ու համերգները։
2002 թվականին թողարկվեց «Ընդմիշտ խեզ հետ» (ռուս.՝ Всегда с тобой) չորրորդ ստուդիական ալբոմը։
2004 թվականին Գուբինը ձայնագրեց «DJ Պուտին» (ռուս.՝ DJ Путин) քարոզչական երգը՝ թողարկված «Շաուրմա Ռեկորդս» (ռուս.՝ Шаурма рекордз) լեյբլի կողմից, «Песни о Путине»[3] սկավառակում։ Նույն տարվա վերջում գրել է «Լա-լա-լա» (ռուս.՝ Ла-ла-ла) երգը Ժաննա Ֆրիսկեի համար, ով վերջերս էր սկսել մեներգչուհու կարիերան։ Ավելի ուշ նա՝ Ժաննան երգել է նրա «Մամա Մարիա» (ռուս.՝ Мама Мария) երգը։
2007 թվականին թողարկվեց նոր երգը՝ «Լենա» (ռուս.՝ Лена)։
2009 թվականին համացանցում հայտնվեց նրա անավարտ «Քնքշանք» (ռուս.՝ Нежность) երգը։
Գրել է նաև մի քանի երգեր Մայք Միրոնենկոյի համար (օրինակ, «Եթե դու հիմա հեռանաս» (ռուս.՝ Если ты уйдёшь сейчас))։
Ներկայումս Անդրեյ Գուբինը հազվադեպ է հայտնվում հասարակության մեջ, հիմնականում՝ որպես ժյուրիի անդամ մրցույթներում։ Հարցազրույցներում պնդում է, որ ձայնագրել է մի քանի նոր երգ, հերքում է ալկոհոլի նկատմամբ իր չարաշահումները։
Անտոն Զացեպինի «Հասակով կարճ միայն Գուբինն է» (ռուս.՝ Ниже ростом только Губин) երգը (իսկ Գուբինի հասակը 1.66 մ է), որն առաջացրել է Գուբինի դժգոհությունը։ Հետագայում նա պլանավորել է դատական գործ սկսել երգի հեղինակի՝ Իգոր Նիկոլաևի դեմ[4]։
Հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ բեմից հեռանալը Անդրեյ Գուբինը բացատրել է առողջության հետ լուրջ խնդիրներով։ Ավելի քան 10 տարի առաջ նրա մոտ ախտորոշվել է ձախակողմյա պրոզոպալագիա․ այն նյարդային համակարգի հիվանդություն է, որի պատճառով արտիստն ունենում է դիմային ցավեր։ Հիվանդության պատճառը, ըստ բժիշկների, քնի պակասն է, գերծանրաբեռնվածությունն ու քրոնիկ սթրեսը[5]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորթ[6] հայրը՝ Վիկտոր Վիկտորովիչ Գուբինն աշխատել է որպես գիտաշխատող և ծաղրանկարիչ բազմաթիվ խորհրդային ամսագրերում։ Նա Ռուսական ապրանքա-հումքային բորսայի նախկին տնօրենն էր։ Եղել է Անդրեյի պրոդյուսերը, ունեցել է մի քանի ձայնագրող ընկերություններ (մահացել է 2007 թվականի մարտի 3-ին)[7]։
Անդրեյի մայրը՝ Սվետլանա Վասիլևնան տնային տնտեսուհի էր (մահացել է 2012 թվականի հունիսի 14-ին)[8][9]։
Կրտսեր քույրը՝ Նաստյա Կլեմենտևա[1][10][11]։
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1995 — Мальчик-бродяга
- 1998 — Только ты
- 2000 — Было, но прошло
- 2002 — Всегда с тобой
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2001 — The Best
- 2002 — V.I.P
- 2003 — Платиновая коллекция
- 2004 — Время романтиков
- 2008 — The Best
- 2013 — С тобою рядом
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Տեսահոլովակ | Ալբոմ |
---|---|---|
1994 | «Лиза» | «Мальчик-бродяга» |
1995 | «Мальчик-бродяга» | «Мальчик-бродяга» |
1996 | «Ночь» | «Мальчик-бродяга» |
1996 | «Дай мне слово» | «Только ты» |
1997 | «Зима-холода» | «Только ты» |
1998 | «Я знаю, ты знаешь» | «Только ты» |
1998 | «Птица» | «Только ты» |
1999 | «Плачь, любовь» | «Было, но прошло» |
2000 | «Без тебя» | «Было, но прошло» |
2000 | «Облака» | «Было, но прошло» |
2002 | «Танцы» | «Всегда с тобой» |
2002 | «Она одна» | «Всегда с тобой» |
2002 | «Будь со мной» | «Всегда с тобой» |
2003 | «Девушки как звёзды» | «Всегда с тобой» |
2003 | «Я всегда с тобой (feat. Ольга Орлова)» | «Всегда с тобой» |
2004 | «Солнышко» | «Время романтиков» |
2004 | «Те, кто любит (feat. Краски)» | «Время романтиков» |
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1998 — Գիտեմ ես, գիտես դու
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Биография Андрея Губина рост 1.66 м
- ↑ Андрей Губин / Andrey Gubin: В сексе я не эгоист
- ↑ ««Песни о Путине»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-07-ին։ Վերցված է 2016-01-29
- ↑ Андрей Губин обиделся на Игоря Николаева
- ↑ Андрей Губин на эфире телеканала НТВ , передача"Жизнь как песня" - YouTube
- ↑ Отчим Губина после смерти стал отцом
- ↑ Трагедия семьи Андрея Губина
- ↑ «: AndreyGubin.»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-28-ին։ Վերցված է 2016-01-29
- ↑ //AndreyGubin.narod.
- ↑ «//AndreyGubin.narod.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-11-ին։ Վերցված է 2016-01-29
- ↑ Андрей Губин kinopoisk.ru
|