Այման ալ-Զավահիրի
Այման ալ-Զավահիրի արաբ․՝ أيمن الظواهري | |
---|---|
Ծնվել է | հունիսի 19, 1951[1][2][3] |
Ծննդավայր | Maadi, Կահիրե, Եգիպտոսի թագավորություն |
Մահացել է | հուլիսի 31, 2022[4][5][6] (71 տարեկան) |
Մահվան վայր | Քաբուլ, Աֆղանստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Կահիրեի համալսարան |
Մասնագիտություն | վիրաբույժ, 'ālim և զորավար |
Զբաղեցրած պաշտոններ | General Emir of Al-Qaeda? |
Անդամություն | Egyptian Islamic Jihad? և Ալ-Կաիդա |
![]() |
Այման Մուհամմադ Ռաբի ալ-Զավահիրի կամ Այման ազ-Զավահիրի (արաբ․՝ أيمن محمد ربيع الظواهري - ˈʔæjmæn mæˈħæmmæd ɾˤɑˈbiːʕ elzˤɑˈwɑhɾi, հունիսի 19, 1951[1][2][3], Maadi, Կահիրե, Եգիպտոսի թագավորություն - հուլիսի 31, 2022[4][5][6], Քաբուլ, Աֆղանստան), միջազգային ահաբեկիչ, 2011-2022 թվականներին «Ալ-Կաիդա» արմատական իսլամիստական ահաբեկչական խմբավորման 2-րդ առաջնորդ, բժիշկ, իսլամական աստվածաբան, գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այման ալ-Զավահիրին ծնվել է Եգիպտոսում պրոֆեսորի ընտանիքում, նրա պապ Ալամա Աբդուլվահաբ Ազամը Պակիստանում դեսպանն է եղել[7]։ 1974 թվականին ավարտել է Կահիրեի համալսարանի բժշկական ֆակուլտետը՝ վիրաբուժության մասնագիտությամբ։ 1970-ականներին Զավահիրին դարձել է եգիպտական ծայրահեղական «Իսլամական ջիհադ» խմբավորման առաջնորդներից մեկը[8]։ 1981 թվականին նա ձերբակալվել է նախագահ Անվար Սադաթի սպանությանը մասնակցության կասկածանքով։ Նրան մեղադրանք է առաջադրվել հրազեն պահելու համար։ Երեք տարի բանտ նստելուց հետո Զավահիրին գնացել է Աֆղանստան՝ որպես մոջահեդ։ Ավելի ուշ նա գլխավորել է մոտ հազար «եգիպտացի աֆղանների» խումբը, որոնք միացել են Ալ-Կաիդայի կորիզին։ Նշվում է, որ որպես եգիպտական ջիհադի առաջնորդ՝ նա բեն Լադենի օրոք եղել է Շուրայի անդամ[9]։ Եգիպտոսում Այման ալ-Զավահիրին հեռակա կարգով մահապատժի է դատապարտվել։
Դաղստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականին նրա վտարել են Սուդանից[10][11], որից հետո նա կեղծ անձնագիր օգտագործելով շրջել է աշխարհով մեկ։
1996 թվականի դեկտեմբերի 1-ին Ահմադ Սալամա Մաբրուկը և Մահմուդ Նիշամ ալ-Խեննավին ալ-Զավահիրիի հետ կեղծ անձնագրերով գնացել են Չեչնիա։ Ալ-Զավահիրին ներկայացել է որպես բժիշկ՝ Աբդուլլահ Իմամ Մոհամմեդ Ամին անունով։ Դաղստանի տարածք մտնելուց հետո նրանք ձերբակալվել են և սպասելով դատավարության հինգ ամիս անցկացրել են Մախաչկալա քաղաքի բանտում։ Երեք ձերբակալվածներին օգնության են եկել եգիպտական «Իսլամական ջիհադ» կազմակերպության այլ անդամներ, ովքեր փորձել են ազատել իրենց ընկեր «առևտրականներին»։ Խորհրդարանի անդամ Նադիր Խաչիլաևը հովանավորել է բանտարկյալներին[12]։ 1997 թվականի ապրիլին նրանք դատապարտվել են վեց ամսվա ազատազրկման և մեկ ամիս անց ազատ արձակվել[12][13][14]։ Որոշ աղբյուրներ, սակայն, կասկածում են ահաբեկիչներին ճանաչելու ռուսական իշխանությունների անկարողությանը[15][16]։ Հրապարակվել են Ալ-Զավահիրիի գրառումները Դաղստան կատարած իր ճանապարհորդության մասին[7]։
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականի սեպտեմբերի 25-ին Ինտերպոլը նրան ձերբակալելու հրաման է տվել։ BBC-ն Զավահիրիին անվանել է «Ալ-Կաիդայի երկրորդ անձնավորությունը»[17]։ Նույնիսկ սեպտեմբերի 11-ի հարձակումներից առաջ ԶԼՄ-ները նշել են, որ նա Ուսամա բեն Լադենի երկրորդ հրամանատարն էր և նախատեսված իրավահաջորդը, որը նաև ծառայել է որպես Բեն Լադենի անձնական բժիշկը[18]։ Ցանկացած տեղեկություն, որը կօգնի նրան բռնել, Հետաքննությունների դաշնային բյուրոն գնահատել է 25 միլիոն դոլար[19]։ Ուսամա բեն Լադենի և Անվար ալ-Ավլաքիի մահից հետո նա դարձել «թիվ 1 ահաբեկիչ»[20]։
Ալ-Կաիդայի առաջնորդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեն Լադենի մահից մի քանի օր անց ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմաս Դոնիլոնն հայտարարել է, որ Ալ-Կաիդայի երկրորդ անձնավորությունը՝ Այման ալ-Զավահիրին, չունի նույն ազդեցությունը, ինչ Բեն Լադենը։ Խորհրդականի խոսքով՝ ալ-Զավահիրին «չի կարող համեմատվել Ուսամա բեն Լադենի հետ»[21]։
2011 թվականի հուլիսին Այման ալ-Զավահիրին կոչ է արել Սիրիայի քաղաքացիներին ընդդիմանալ Միացյալ Նահանգներին և Իսրայելին. «Ամերիկացիներին և Բարաք Օբամային հասկացրեք, որ ձեր ապստամբությունը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ Երուսաղեմի վրա չի բարձրացվել ջիհադի հաղթական դրոշը»[22]։
Այման ալ-Զավահիրին 2011 թվականի սեպտեմբերի կեսերին ասել է, «Մենք արաբական գարնան կողմն ենք, որն իր հետ կբերի իսկական իսլամը»[23]։
2012 թվականի աշնանը Այման ալ-Զավահիրին կոչ է արել աշխարհի մուսուլմաններին սուրբ պատերազմ մղել Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ՝ ի պատասխան «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի, որը «վիրավորում է Մուհամեդ մարգարեին»[24]։ Միևնույն ժամանակ, ալ-Զավահիրին Կահիրեում ԱՄՆ դեսպանատների վրա հարձակված և Բենգազիում ԱՄՆ հյուպատոսությունը գրոհած իսլամիստներին անվանել է «ազնիվ և նախանձախնդիր մահմեդականներ», նա ողջունել է դեսպանատների վրա հարձակումները։ և Լիբիայում ամերիկյան դեսպանի և ԱՄՆ դիվանագիտական դեպարտամենտի երեք այլ աշխատակիցների սպանությունը։
Ըստ ԱՄՆ պաշտոնյաների, Այման ալ-Զավահիրին սպանվել է 2022 թվականի հուլիսի 31-ին Քաբուլում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածի արդյունքում[25][26][27]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 AlKindi
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Estados Unidos mata al líder de Al Qaeda en una “exitosa” operación contra el terrorismo
- ↑ 5,0 5,1 5,2 Estados Unidos mata al líder de al Qaeda, Ayman al-Zawahiri, en un ataque con drones en Afganistán — NYC: 2022.
- ↑ 6,0 6,1 6,2 Politico, Politico magazine — Washington: 2007. — ISSN 2381-1595
- ↑ 7,0 7,1 «Шейх Айман аз-Завахири: «Дагестан — освобождение после отчаяния»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-18-ին։ Վերցված է 2012-03-11
- ↑ «Яндекс. Словари›Терроризм и террористы. Исторический справочник. Джихад, аль»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2018-09-03
- ↑ Agentura.ru — Досье премьер-министра Великобритании Тони Блэра на Усаму бен Ладена Archived 2013-10-02 at the Wayback Machine.
- ↑ al-Shafey, M. Al-Qaeda’s secret Emails: Part Four Archived 2012-12-09 at the Wayback Machine.. // Asharq Alawsat, June 19, 2005.
- ↑ Sageman, M. Understanding Terror Networks. — University of Pennsylvania Press, 2004. — P. 45.
- ↑ 12,0 12,1 Saga of Dr. Zawahri Sheds Light On the Roots of al Qaeda Terror Archived 2011-11-08 at the Wayback Machine.. Wall Street Journal.
- ↑ Gebara Kh. (2005-02-10)։ «The End of Egyptian Islamic Jihad?»։ The Jamestown Foundation։ Արխիվացված է օրիգինալից 2006-11-21-ին։ Վերցված է 2006-12-07
- ↑ Naughton Ph (2005-08-04)։ «The man they call Osama bin Laden's brain»։ The Times։ Վերցված է 2008-05-03
- ↑ Novikov E. (2004-01-15)։ «A Russian agent at the right hand of bin Laden?»։ The Jamestown Foundation։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-19-ին։ Վերցված է 2008-04-16
- ↑ Finn P (2005-02-27)։ «Fear Rules In Russia's Courtrooms»։ Washington Post։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-10-ին։ Վերցված է 2008-05-03.
- ↑ «Би-би-си | Главная | Новое послание второго человека в «Аль-Каиде»»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-02-ին։ Վերցված է 2006-09-30
- ↑ «Труд: БЕН ЛАДЕН: МИФ И РЕАЛЬНОСТЬ»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-28-ին։ Վերցված է 2012-03-21
- ↑ «Lenta.ru: Америка: США назначили награду за лидера «Аль-Каеды» в Ираке»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-05-ին։ Վերցված է 2011-10-04
- ↑ «Р.Гейтс: У нового лидера «Аль-Кайеды» нет харизмы У.бен Ладена :: Общество :: Top.rbc.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-19-ին։ Վերցված է 2011-06-17
- ↑ «ЛЕНТА: Аль-Завахири не выдержал сравнения с бен Ладеном — LENTA.com.ua»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2011-10-25
- ↑ «СМИ: «Аль-Каида» создаёт химическое оружие, которое будет использовано против США — Новости Происшествий. Новости@Mail.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-11-ին։ Վերցված է 2011-08-14
- ↑ «А. Б. Подцероб "«Арабская весна» или «исламистская осень»? "»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-06-ին։ Վերցված է 2012-11-19
- ↑ «Лидер Аль-Каиды объявил джихад против США и Израиля " Новости всего мира — Корреспондент»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-14-ին։ Վերցված է 2012-10-14
- ↑ «В Афганистане в ходе спецоперации США убит лидер "Аль-Каиды" Айман Завахири»։ Би-би-си։ 1 августа 2022։ Վերցված է 2022-08-02
- ↑ «Байден объявил о ликвидации в Афганистане главаря "Аль-Каиды"» (ռուսերեն)։ Интерфакс։ 2022-08-02։ Վերցված է 2022-08-02
- ↑ Dan Lamothe, Shane Harris, Olivier Knox (2022-08-01)։ «U.S. kills al-Qaeda leader Ayman al-Zawahiri, officials say»։ The Washington Post։ Վերցված է 2022-08-02
|