Ահմեդ Համդի Թանփընար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ահմեդ Համդի Տանպընարից)
Jump to navigation Jump to search
Ահմեդ Համդի Թանփընար
թուրք.՝ Ahmet Hamdi Tanpınar
Ahmet hamdi tanpinar.jpg
Ծնվել էհունիսի 23, 1901(1901-06-23)[1]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհունվարի 24, 1962(1962-01-24)[1] (60 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԱշյան գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ և համալսարանի պրոֆեսոր
Լեզութուրքերեն[2]
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
ԿրթությունՍտամբուլի համալսարանի գրականության ֆակուլտետ և Halkalı Ziraat Mekteb-i Âlisi?
Ուշագրավ աշխատանքներԽաղաղություն և The Time Regulation Institute?
ԱշխատավայրՍտամբուլի համալսարան
Ahmet Hamdi Tanpınar Վիքիպահեստում

Ահմեդ Համդի Թանփընար (հունիսի 23, 1901(1901-06-23)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունվարի 24, 1962(1962-01-24)[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող, հասարակական- քաղաքական գործիչ և էսսեիստ: 1942- 1946 թվականներին եղել է Թուրքիայի խորհրդարանի անդամ։ Նրա ամենահայտնի գործերից մեկն «Խաղաղություն» վեպն է։ Վերջինս թարգմանվել է նաև հայերեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանփընարը ծնվել է 1901 թվականի հունիսի 23-ին Ստամբուլում: Նրա հայրը եղել է դատավոր Հուսեյին Ֆիքրի Էֆենդին: Հուսեյին Ֆիքրի Էֆենդին եղել է Մաչահելի վրացի[3][4]:

Ահմեդի մայրը մահացել է Մոսուլում, երբ երեխան դեռ տասներեք տարեկան էր: Քանի որ նրա հայրը դատավոր էր նշանակվում տարբեր քաղաքներում, Թանփընարը ստիպված էր կրթություն ստանալ մի շարք քաղաքներում, ներառյալ Ստամբուլը, Սինոպը, Սղերդը, Քիրքուքը և Անթալիան: Ավարտելով անասնաբուժական քոլեջը, նա շարունակեց իր կրթությունը Ստամբուլի համալսարանի գրականության ֆակուլտետում, որը նա ավարտեց 1923 թվականին:

Ահմեդ Համդի Թանփընարը դասախոսել է դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Դասավանդել է Էրզրումի, Կոնիայի, Անկարայի դպրոցներում: 1939 թվականին սկսում է դասավանդել ժամանակակից թուրք գրականություն: 1942- 1946 թվականներին Մարաշում պատգամավոր է դառնում: Ահմեդ Համդի Թանփընարն աշխատել է Կրթության նախարարությունում, 1949 թվականին շարունակել դասավանդել Ստամբուլի համալսարանում: 1953 թվականին ճանապարհորդել է Եվրոպայով՝ լինելով Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Անգլիայում, Իսպանիայում և Իտալիայում: Ամեն տարի Ստամբուլում անց է կացվում «Ահմեդ Համդի Թանփընարի անվան գրականության փառատոն»: Թանփընարը թուրք գրականության ամենակարևոր հեղինակներից է, որն իր ստեղծագործության մեջ հաջողությամբ միախառնում է արևելյան ու արևմտյան մշակույթը: Թանփընարը թարգմանվել է մի շարք լեզուներով, այդ թվում նաև անգլերեն, ուկրաիներեն, հունարեն, եբրայերեն և հայերեն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Gdd, Hüseyin Fikri Efendi»։ gdd.org.tr։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-05-ին։ Վերցված է մայիսի 31, 2014 
  4. M. Orhan Okay, Bir hülya adamının romanı: Ahmet Hamdi Tanpınar, Dergâh Yayınları, 2010, ISBN 9789759951900, p. 26.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]