Ալֆեուս Հայաթ Վերիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆեուս Հայաթ Վերիլ
Ծնվել էհուլիսի 23, 1871(1871-07-23)[1][2][3]
ԾննդավայրՆյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Վախճանվել էնոյեմբերի 14, 1954(1954-11-14)[1][2][3] (83 տարեկան)
Մահվան վայրChiefland, Լևի շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, մարդաբան, գրող, հնագետ, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր, վիպասան, գյուտարար, թռչնաբան, բնագետ, կենդանաբան և նկարազարդող
Թեմաներկենդանաբանություն[4], գրականություն[4], իլյուստրացիա[4] և գիտություն[4]
ՀայրAddison Emery Verrill?
 Alpheus Hyatt Verrill Վիքիպահեստում

Ալֆեուս Խայատ Վերրիլ (անգլ.՝ Alpheus Hyatt Verrill, հուլիսի 23, 1871(1871-07-23)[1][2][3], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ - նոյեմբերի 14, 1954(1954-11-14)[1][2][3], Chiefland, Լևի շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի բնագետ, ճանապարհորդ նկարիչ և գրող, հայտնի է հետազոտություններով Կենտրոնական Ամերիկա և Հարավային Ամերիկա ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի կենսաբան Ալֆեուս Հայաթ Վերիլը ծնվել է 1871 թվականի հուլիսի 23-ին, Կոնեկտիկուտի Նյու Հեյվեն քաղաքում, Եյլի համալսարանի պրոֆեսոր Էդիսոն Էմիրի Վերիլի ընտանիքում։ Սովորել է Եյլի գեղարվեստի համալսարանում, որտեղ լսելում էր հոր հատուկ դասընթացները։ Նկարազարդել է բնական պատմության բաժինը «Վեբստեռովսկու համաշխարհային բառարան»–ում (1896 թ․),«Կլարենդոնսկի բառարան»–ում և այլ բազմաթիվ գիտական հոդվածներում։ 1902 թվականին ստեղծել է ավտոխրոմատիկ ֆոտոպրես, որը գունավոր լուսանկարչական պատկեր ստանալու միջոց է։ 1889-1920 թթ․ մասնակցել է բնական գիտությունների արշավներին Բերմուդյան կղզիներում, Վեստ Ինդիայում, Գայանայում, Կենտրոնական Ամերիկայում և Պանամայում։ 1907 թվականին Դոմինիկյան Հանրապետությունում նա վերսկսեց իր աշղատանքները կապված կաթնասունների դասին պատկանող սոլենոդոնների (Solenodon paradoxus) հետ։ 1916-1928 թթ․ եղել է Պանամայի, Պերույի, Բոլիվիայի, Չիլիիյում և Սուրինամի ազգագրական արշավների նաղաձեռնող և մասնակից։ 1924-1927 թթ․ աշխատել է Կենտրոնական Ամերիկայի հնագիտական արշավներում, որտեղ հայտնաբերել է մինչ այդ անհայտ պարզունակ մշակույթի հետքերը և բնանկարել է Հարավային Ամերիկայի և Կենտրոնական Ամերիկայի հնդկացիների կյանքի մասին բազմաթիվ գեղատեսիլ պատկերներ։ 1928-1932 թթ․ Պերուում և Բոլիվիայում զբաղվել է հնագիտական պեղումներով։ Հետագայում կազմակերպել է արշավներ դեպի Վեստ Ինդիա (1948) և Մեքսիկա (1953)։

Ալֆեուս Հայաթ Վերիլը գրել է ավելի քան 100 գիրք, այդ թվում վավերագրական և հանրահայտ գիտական աշխատանքներ, ճամփորդական հաշվետվություններ, դեռահասների համար գրքեր, որոնք ընդգրկում են տարբեր թեմաներ, ներառյալ ծովահենության մասին պատմությունը։

1910-ական թվականների Ալֆեուս Հայաթ Վերիլը սկսեց գրել և հրատարակել արկածային ֆանտաստիկ աշխատանքներ։ 1916 թվականին նա հրատարակեց մոռացված քաղաքակրթության որոնման մասին իր վեպը` «Ոսկե քաղաք» («The Golden City») անվանմամբ։ 1922-1924 թթ․ հրատարակվել են մի քանի ֆանտաստիկ տարրերով արկածային պատմվածքներ երեղաների համար։ Դրանք համախմբված էին «Ռադիո դետեկտիվներ» և «Բոյիշ արկածները» ցիկլերում։

Շուտով Հյուգո Գերնսբեկի «Զարմանալի պատմություններ» («Amazing Stories») ամսագրի հրատարակությունից հետո, Ալֆեուս Հայաթ Վերրիլը դառնում է նրա հեղինակը։ 1926 թվականից մինչև 1935 թվականը հրատարակվել են բացի հեքիաթներից և պատմություններից հրատարակվել են մի քանի իր ֆանտաստիկ վեպեր, որոնցից էին՝ «Բևեռի մյուս կողմում» («Beyond the Pole», 1926), «Կանաչ Պրիզմայի միջով» («Beyond the Green Prism», 1930), «Ոսկե Աստծո Գանձը» («The Treasure of the Golden God», 1933), «Անդերի միջով» («Through the Andes», 1934), «Ներքին աշխարհ» («The Inner World», 1935) և այլն։

«Լույսի կամուրջ» («The Bridge of Light», 1929) և «Երբ արագացավ Լուսինը» («When the Moon Ran Wild», 1931) պատմվածքները հեղինակի մահից հետո վերահրատարակվել են «Ռեյ Էյնսբերի» անվան տակ։

Ալֆեուս Հայաթ Վերրիլը մահացել է 1954 թվականի նոյեմբերի 14-ին, Ֆլորիդայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆեուս Հայաթ Վերիլ» հոդվածին։