Ալփարսլան Թյուրքեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալփարսլան Թյուրքեշ
Alparslan Türkeş
Türkeş (cropped).jpg
«Գորշ գայլեր» ազգայնամոլական կազմակերպության հիմնադիր-առաջնորդ
 
Կուսակցություն՝ Ազգայնական շարժման կուսակցություն և Republican Villagers Nation Party
Կրթություն՝ Կուլետի ռազմական լիցեյ և Turkish Military Academy
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և զինծառայող
Դավանանք իսլամ
Ծննդյան օր նոյեմբերի 25, 1917(1917-11-25)
Ծննդավայր Նիկոսիա, Կիպրոս
Վախճանի օր ապրիլի 5, 1997(1997-04-05) (79 տարեկանում)
Վախճանի վայր Անկարա, Թուրքիա
Գերեզման Անկարա
Թաղված Անկարա
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա և Flag of the Turkish Republic of Northern Cyprus.svg Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն
Զավակներ Tuğrul Türkeş և Ahmet Kutalmış Türkeş

Ալփարսլան Թյուրքեշ (թուրք.՝ Alparslan Türkeş, նոյեմբերի 25, 1917(1917-11-25), Նիկոսիա, Կիպրոս - ապրիլի 5, 1997(1997-04-05), Անկարա, Թուրքիա), թուրք ռազմական և քաղաքական գործիչ։ «Գորշ գայլեր» կազմակերպության հիմնադիր-առաջնորդը։ 1960 թվականի մայիսի 27-ի զինվորական հեղաշրջման կազմակերպիչներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Անկարայի «Հադփե» ռազմական ուսումնարանը (1948) և ԱՄՆ-ի ռազմական ակադեմիան (19541954-1960-թթ. ծառայել է Թուրքիայի Զինված Ուժերում օտարերկրյա ներկայացուցչություններում և ՆԱՏՕ-ի կառույցներում. 1960-1965-թթ.՝ Հնդկաստանում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդ. 1965-1980 թթ.՝ Հանրապետական-զյուղատնտեսական ազգային (1969 թ-ից՝ «Ազգայնական շարժում») կուսակցության նախագահ։

Ձերբանակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայում ֆաշիստական կարգեր հաստատելու մեղադրանքով 1982 թ. դատապարտվել և 5 տարի 5 ամիս կալանքի տակ է պահվել։ 1987 թ. սեպտեմբերի 6-ի հանրաքվեն վերականգնել է Թյուրքեշի քաղաքական իրավունքները։

ԽՍՀՄ փլուզումից (1991) հետո Թյուրքեշն առաջնորդվելով «մեկ ազգ՝ վեց պետություն» կարգախոսով. գաղտնի բանակցություններ է վարել Կենտրոնական Ասիայի հանրապետությունների և Ադրբեջանի ղեկավարների հետ։ 1992 թ. ապրիլին Բաքվում քարոզել է պանթուրքիզմի` թուրքական ցեղի գերազանցության, «Թուրանական կայսրության» ստեղծման գաղափարները, կոչ արել ընտրողներին նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել Ալփարսլանի թեկնածությունը։ Ղարաբաղյան հակամարտության լուծման համար ընդունել է նախահարձակ ռազմական գործողության ճանապարհը։

Ունեցել է ծայրահեղ հակառուսական դիրքորոշում. մերժել է Ադրբեջանի անդամակցությունը ԱՊՀ-ին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png