Գորշ գայլեր (կազմակերպություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բոզկուրտից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բոզկուրտ (այլ կիրառումներ)
Milliyetçi Hareket Partisi Logo.svg

Բոզկուրտ կամ Գորշ Գայլեր (թուրք.՝ Bozkurtlar կամ թուրք.՝ Bozkurtçular, իսկական անվանումը՝ թուրք.՝ Ülkücülük — «իդեալականություն»[1]), թուրքական երիտասարդական ազգայնական կազմակերպություն։ Ստեղծված է Ազգային գործողության կուսակցության հովանու ներքո, որի հետ երբեմն նույնականացվում է։ Այլ տարբերակների համաձայն, 1948 թվականին գնդապետ Ալպարսլան Թյուրքեշի կողմից ստեղծված անկախ կազմակերպություն է[2]։

Կազմակերպության ակտիվիստները Թուրքիայի տարածքում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ անգամ քաղաքական սպանություններ և ահաբեկչական գործողություններ են կատարել։

Գորշ գայլերի նշանը

1980 թվականի սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումից հետ «Գորշ գայլերի» համարյա բոլոր առաջնորդները ձերբակալվել են։ Դատավարության ընթացքում հաստատվել է կազմակերպության կողմից 594 մարդու սպանության փաստը։ Մասնավորապես, իրենց կողմից սպանված են եղել թուրքական արհմիութենական շարժման գործոչ, Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ Ք. Թյուրքլերը, թուրք գրողներ Ու. Քաֆթանջիօղլուն և Դ. Թյութենգիլը, «Միլլեթ» թերթի գլխավոր խմբագիր Ա. Իփեքչին։ 1981 թվականի մայիսի 13-ին Հռոմում Մեհմեթ Ալի Աղջան փորձել է սպանել Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Բ-ին։[3]։ Արդյունքում «Գորշ գայլերը» ստիպված էին իրենց ակտիվության կենտրոնը հանել երկրից դուրս։ Այժմ «Գորշ գայլերը» մեծ ազդեցություն ունեն Ավստրիայում և Գերմանիայում բնակվող թուրք բանվորների վրա[4]։ ԽՍՀՄ փլուզումից հետո «Գորշ գայլերը» ակտիվացել են Ադրբեջանում[5], որտեղ Ադրբեջանի ներքին գործերի նախարար Իսկանդեր Համիդովի ղեկավարության տակ հատուկ բաժանմունք է ստեղծվել[2]։

1996 թվականի հուլիսի 6-ին «Գորշ գայլերը» Նիկոսիայում սպանել են Քութլու Ադալը անունով լրագրող[6]։

1996 թվականի օգոստոսի 11-ին «Գորշ գայլերը» հարձակվել են Կիպրոսում բողոքի ցույցի ներկայացուցիչների վրա, որի արդյունքում մեկ ցուցարար զոհվել է և ավելի քան 40-ը վիրավորվել են[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Update to the UNHCR CDR Background Paper on Refugees and Asylum Seekers from Turkey»
  2. 2,0 2,1 Մարկ Ֆեյգին Անդրկովկասյան հանգույց // "Նովի Միր", № 9, 1998
  3. Виталий Меньшиков. "Серые волки" // "Вокруг света", № 8, 1983. стр.22-25
  4. Терроризм: Зарубежные террористические организации
  5. Les liaisons dangereuses de la police turque Le Monde Diplomatique, 1997
  6. Grey Wolves // Encyclopedia of Terrorism / ed. Cindy C. Combs and Martin W. Slann. Infobase Publishing, 2007. page 110
  7. Greece condemns Turkish barbarity // "Cyprus News Agency" առ 1996 օգոստոսի 12