Ադամսների ընտանիքը (կերպարներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադամսների ընտանիքը
Addams Family main cast 1964.JPG
Տեսակfictional family?
ՀեղինակՉարլզ Ադամս
The Addams Family Վիքիպահեստում

Ադամսների ընտանիքը (անգլ. The Addams Family) հորինված կերպարների խումբ, որը ստեղծվել է 1938 թվականին, ամերիկացի նկարիչ Չարլզ Ադամսի կողմից, և տպագրվում էր The New Yorker ամսագրում[1]: Նրանց մասին կոմիքսները թողարկվել են մինչև նկարչի մահը՝ 1988 թվականը[2]: Չարլզ Ադամսը կերպարներին տվել է իր ազգանունը:

Ադամսների ընտանիքի ժանրը պատկանում է սև հումորին և երգիծանքին, որի միջոցով ամերիկյան «կատարյալ» ընտանիք է ներկայացվում: Հումորների մեծամասնությունը կառուցված են ընտանիքի «աննորմալ» և հաճախ ափշեցնող հետաքրքրությունների վրա, ովքեր անկեղծորեն չեն հասկանում, որ իրենց պահվացքով և ապրելակերպով շրջապատի մոտ սարսափ և նյարդայնություն են առաջացնում: Չնայած պատմության սև հումորին, Ադամսները ցուցադրվում են որպես համախմբված և սիրող ընտանիք, ովքեր ձևացնում են, որ այլ մարդկանց վատը չեն ցանկանում: Ամբողջ շարքում, ընտանիքի անդամները ցույց են տալիս իրենց գերբնական կարողությունները, և ովքեր ցավին, տարբեր վտանգների և մահացու ներգործությունների նկատմամբ անընկալունակ են:

Կերպարների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամսների հարուստ ընտանիքը, ովքեր ապրում են գոթական ոճով կառուցված հսկայական և մռայլ առանձնատանը, կազմված  է հետևյալ գլխավոր կերպարներից.

  • Ընտանիքի գլուխը Գոմեսն է, իսպանական ծագումով էքսցենտրիկ միլիարդատեր՝ փարթամ բեղերով, մարմնամարզիկ, սուսերամարտիկ, սիգար սխող, իր կնոջ և խաղալիք գնացքներ քանդող կրքոտ երկրպագու.
  • նրա կինը՝ Մոտրիսիան (Մորտիշա, անգլ. Morticia Addams), բարձրահասակ, նիհար մի կին՝ գունատ մաշկով և սև զգեստով, ում արտաքինը նման է վամպիրի, և ով իր ջերմոցում թունավոր բույսեր է աճեցնում և իր ամուսնուց ոչ պակաս սիրում է նրան.
  • Դուստր Ուենսդեյ, ով միշտ լուրջ է և դպրոցական համազգեստ հիշեցնող զգեստ է կրում, այլ մարդկանց ցավ և տառապանք պատճառելով է տարված, և իր բոլոր տեսակի «հումորների» «առարկան» համարվում է նրա եղբայրը՝ Փագսլին.
  • Որդի Փագսլի, արտաքնապես բարեսիրտ տղա, Ուենսդեյի սադիստական «հումորների» զոհ, որոնց արդյունքում մնում է առողջ և անվնաս.
  • Ֆեսթեր հորեղբայր, Գոմեսի ավագ եղբայրը, ճաղատ տղամարդ՝ գունատ մաշկով և ներս ընկած աչկերով, կրում է վանականի պարեգոտի նման հագուստ, պաշտում է խաղալ դինամիտի հետ և բոլոր հնարավոր սադիստական զվարճանքները, սակայն, իր բոլոր մտքերը միշտ իր վրա է փորձարկում.
  • Տատիկ (երբեմն ներկայանում է որպես Գոմեսի և Ֆեսթերի, իսկ երբեմն Մոտրիսիայի մայրը), կախարդուհի և գուշակ, ով կարծրատիպային կախարդի տեսք ունի.
  • Լարչ, ընտանիքի ծառայապետը և սպասավորը, հսկա լռակյաց տղամարդ, ում կերպարը Ֆրանկենշթեյնի հրեշից է կրկնորինակած. հաճախ օգտագործվող արտահայտությունն է՝ «Կանչե՞լ եք».
  • Առարկա, ընտանիքի խորհրդավոր անդամը, երբեմն անվանվում է Գոմեսի «մանկության ընկերը» և իրենից ձեռքի աջ դաստակ է ներկայացնում, ով իր ընկերոջ հետ ժեստերի լեզվով է շփվում: Ապրում է արկղիկի մեջ.
  • Զարմիկ Իտտ, ընտանիքին պարբերաբար այցելող բարեկամ, ով իրենից մազածածկույթի մի կծիկ է ներկայացնում, հասակը մեկ մետրից մի փոքր ավել է, կրում է գլխարկ և մուգ ակնոցներ, խոսելու փոխարեն տարօրինակ վնգստոցներ է արձակում, որը Ադամսների ընտանիքին, այլ մարդկանց համեմատ, չի խանգարում հասկանալ նրան.

Ադամսների մասին պատմություններում պարբերաբար հայտնվում են նրանց այլ բարեկամները[3]:

Չարլզ Ադամսի խոսքերով, Ադամսների առանձնատան կերպարը ներշնչված է իր հարազատ քաղաքի՝ Ուեստֆիլդի (Նյու Ջերսի) ճարտարապետությունից, որտեղ կան XIX դարի բազմաթիվ լքված առանձնատներ: Կերպարները անուններ ստացել են առաջին հեռուստասերիալի սցենարը գրելուց հետո՝ հիմնված ամսագրերի պատմություններից, որտեղ կերպարները զարգացած չէին, իսկ կերպարների բնավորությունները տարբերվում էին մեզ հայտնի կերպարներից. մասնավորապես, Ուենսդեյը շատ ավելի բարեսիրտ էր, իսկ Տատիկը պատկերված էր որպես ծիծաղելի և հիմար[4]:

Ադամսների ընտանիքի կերպարները դարձել են երեք գեղարվեստական ֆիլմերի, մի քանի հեռուստասերիալների և մուլտսերիալների (առաջին հեռուստասերիալը թողարկվում էր 1964—1966 թվականներին), մյուզիքլի և տեսախաղերի հերոսներ[5]:

Կերպարներ և դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկրանավորում Գոմես Ադամս Մոտրիսիա Ադամս Փագսլի Ադամս Ուենսդեյ Ադամս Ֆեսթեր Ադամս Տատիկ Լարչ Առարկա Զարմիկ Իտտ
Ադամսների ընտանիքը

(1964 - 1966)

Ջոն Էստին Քերոլայն Ջոնս Կեն Վեզերվակս Լիզա Լորինգ Ջեքի Կուգան Մարի Բլեյքս Թեդ Քեսիդի Թեդ Քեսիդի\Ջեք Ֆոգլին Ֆելիքս Սիլա
Նոր Սկուբի Դու (1972) Ջոն Էստին Քերոլայն Ջոնս Ջեքի Կուգան Թեդ Քեսիդի
Ադամսների ընտանիքը. Զվարճալի տուն (1972) Ջեք Ռայլի Լիզ Տոռես Բուտչ Պատրիկ Նոել Ֆոն Զոն Ստաբի Կեյ Փետ Մաքկորմիկ Ֆելիքս Սիլա
Ադամսների ընտանիքը

(1973 - 1975)

Լեննի Վայնրիբ Ջանետ Ուոլդո Ջոդի Ֆոսթեր Սինդի Հենդերսոն Ջեքի Կուգան Ջանետ Ուոլդո Թեդ Քեսիդի Ջոն Սթիվենսոն
Հելոուինը նոր Ադամսների ընտանիքի հետ(1977) Ջոն Էստին Քերոլայն Ջոնս Կեն Վեզերվակս Լիզա Լորինգ Ջեքի Կուգան Ջեյն Ռոուզ Թեդ Քեսիդի Թեդ Քեսիդի Ֆելիքս Սիլա
Ադամսների ընտանիքը (1991) Ռաուլ Խուլիա Անժելիկա Հյուսթոն Ջիմի Ուորկմեն Քրիստինա Ռիչի Քրիստոֆեր Լլոյդ Ջուդիտ Մալինա Կարել Ստրյոյկեն Քրիստոֆեր Հարտ Ջոն Ֆրանկլին
Ադամսների ընտանիքը

(1992 - 1993)

Ջոն Էստին Նենսի Լինարի Ջինի Էլիաս Դեբի Դերիբերի Ռիփ Թեյլոր Քերոլ Չենինգ Ջիմ Քամինգս Փետ Ֆրալեյ
Ադամսների ընտանեկան արժեքները(1993) Ռաուլ Հուլիա Անժելիկա Հյուսթոն Ջիմի Ուորկմեն Քրիստինա Ռիչի Քրիստոֆեր Լլոյդ Քեն Քերոլ Կարել Ստրյոյկեն Քրիստոֆեր Հարտ Ջոն Ֆրանկլին
Ադամսների ընտանիքի վերամիավորումը (1998) Թիմ Կարի Դերիլ Հաննա Ջերի ՄեսինգД Նիկոլ Ֆյուջեր Պատրիկ Թոմաս Էլիս Գոստլի Կարել Ստրյոյկեն Քրիստոֆեր Հարտ Ֆիլ Ֆոնդակարո
Նոր Ադամսների ընտանիքը (1998 - 1999) Գլեն Տարանտո Հաննա Դերիլ Բրոդի Սմիթ Նիկոլ Ֆյուջեր Մայքլ Ռոբերտս Բետի Ֆիլիպս Ջոն ԴեՍանտես Սթիվեն Ֆոկս Փոլ Դոբսոն/Դեվիդ Մայրեյ
Ադամսների ընտանիքը (Մյուզիքլ, 2010) Նատան Լեյն Բիբի Նոյվիրտ Ադամ Ռիգլեր Կրիստա Ռոդրիգես Քևին Չեմբերլին Ջեքի Հոֆման Զախարիյ Ջեյմս Ֆրեդ Ինկլի Ֆրեդ Ինկլի
Ադամսների ընտանիքը (2019) Օսկար Այզեկ Շարլիզ Թերոն Ֆին Վուլֆհարդ Քլոյե Գրեյս Մորեց Նիկ Կրոլ Բեթ Միդլեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «New Yorker Cartoons – A Legacy of Mediocrity « The Hooded Utilitarian» (en-US)։ Վերցված է 2019-05-17 
  2. Maslin Janet (2006-10-26)։ «Charles Addams: A Cartoonist’s Life - Linda H. Davis - Book - Review»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2019-05-17 
  3. «The Birth of the Addamses»։ The Paley Center for Media (անգլերեն)։ Վերցված է 2019-05-17 
  4. «The Addams Family: An Evilution»։ www.pomegranate.com։ Վերցված է 2019-05-17 
  5. «The Addams Family | Retro Junk Article»։ www.retrojunk.com։ Վերցված է 2019-05-17 

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]