Չարլզ Ադամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չարլզ Ադամս
Charles Samuel Addams
CAp3 05.jpg
Չարլզ Ադամս
Ի ծնեՉարլզ Սամուել Ադամս
Ծնվել էհունվարի 7, 1912(1912-01-07)[1][2][3][4][5][6][7][8][9]
ԾննդավայրWestfield, Յունիոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Վախճանվել էսեպտեմբերի 29, 1988(1988-09-29)[3][10][4][5][6][8][9] (76 տարեկանում)
Մահվան վայրSt. Clare's Hospital, Hell's Kitchen, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՓենսիլվանիայի համալսարան և Քոլգեյթ համալսարան
Մասնագիտություննկարազարդող, արվեստների գործիչ, նկարիչ, գրող, նկարիչ, սցենարիստ և կոմիքսների արտիստ
ՊարգևներԷդգար Ալան Պոյի մրցանակ
ԱմուսինՄերիլին Միլլեր
Կայքcharlesaddams.com

Չարլզ Սամուել Ադամս (անգլ. Charles Samuel Addamsհունվարի 7, 1912սեպտեմբերի 29, 1988) , ամերիկացի արվեստագետ և ծաղրանկարիչ։ «Ադամսների ընտանիքը» կերպարների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Սամուել Ադամսը ծնվել է 1912 թվականի հունվարի 7-ին, Նյու Ջերսի նահանգի Ուեստֆիլդ քաղաքում։ Նա իր մանկությունը անց է կացրել Սամիտ ավենյուում, հետագայում նրա ընտանիքը մշտապես տեղափոխվում էր, սակայն, 1920 թվականին, Ադամս ընտանիքը տեղափոխվեց Թեղի փողոցում գտնվող մի տուն, որը կառուցված էր Վիկտորյական դարաշրջանի ոճով, որտեղ բնակվում են մինչև 1947 թվական։ Լինելով սովարական երեխա, Չարլզը, ինչպես իր հասակակիցները, վախենում էր այն ամենից, ինչով երեխաները միմիանց վախեցնում էին՝ գերեզմաններ, մեռյալներ, հոգիներ և այլն։ Իր քաջությունը ապացուցելու համար, Ադամսը, Մաունթայն ավենյուում գտնվող Պրեսբիտերական գերեզման էր հաճախում։ Շշուկներ էին պտտվում, որ Չարլզը ինչ որ կերպ ներխուժել է Դադլի ավենյուում գտնվող մի բնակարան, որտեղ ոստիկանության կողմից ձերբակալվել է։ Տան ետևում գտնվող ավտոտնակի երկրորդ հարկում ոստիկանությունը կավիճով նկարված կմախք է հայտնաբերել։ Այդ նկարչությունը պատկանում էր հենց Չարլզին։

Միջնակարգ դպրոցում Չարլզը սկսեց «Ֆլյուգեր» ամսագիրը հրատարակել, որտեղ իր բազմաթիվ կոմիքսներն էր տպագրում։ Երբ ավարտում է դպրոցը, մեկ տարի սովորում է Քոլգեյթ համալսարանում։ Հետագայում նա տեղափոխվում է Փենսիլվանիայի համալսարան, որից հետո ավարտում է Նյու Յորքում գտնվող Grand Central School of Art[11][12]։

1933 թվականից մինչև 1939 թվականը Չարլզ Ադամսը նկարեց բազմաթիվ կոմիքնսեր տարբեր ամսագրերի համար՝ «Colliers» և «T.V. Guide», «Life», սակայն նրա երազանքը հեղինակավոր «The New Yorker» ամսագրում աշխատելն էր։ 1935 թվականից Չարլզը սկսեց իր կոմիքսները խմբագրություն ուղարկել, որոնք ըստ արժանվույնն գնահատվում և պարբերաբար ամսագրում էին հայտնվում։ Առաջին կոմիքսը կրում էր «Ես մոռացել եմ իմ չմուշկները» անվանումը։ 1938 թվականին, «The New Yorker»-ի համարներից մեկում, մի կոմիքս է տպագրվում։ Նրա վրա փոշեկուլ վաճառող էր պատկերված, ով փորձում էր իր ապրանքը մի կնոջ վաճառել, վերջինս ապրում էր կիսաքանդ և լքված առանձնատանը։ Կնոջ ետևում գտնվող աստիճանների մոտ մի բարձրահասակ տղամարդ է կանգնած, ով խելագար տեսքով հետևում է վաճառականին։ Ենթադրվում է, որ այդ տղամարդը Լարչն է։ Սա դեռ անուն չունեցող տիկնոջ մասին պատմող առաջին կոմիքսն էր, ով հետագայում ստացավ Մորտիսիա անունը (անգլ․ mortician՝ «դագաղագործ, թաղման բյուրոյի սեփականատեր»)։ 1940 թվականին, «Downhill Skier» ծաղրանկարների շարքի թողարկումից հետո, Չարլզին հրավիրում են «The New Yorker»՝ մշտական աշխատանքի համար։ Նկարչի երիազանքը կատարվում է։ Նա ամսագրի խմբագրությունում աշխատել է մինչև իր կյանքի վերջ և նկարել է ավելի քան 1 300 կոմիքս։ Դրանց մեծամասնությունը նվիրված է ամսագիրը ընթերցողներին ծանոթ տարօրինակ ընտանիքին, որոնց Չարլզը իր ազգանունը տվեց՝ Ադամս։ Ժամանակի ընթացքում, Մարտիսին և Լարչին միացավ Գոմեսը։ Անցավ մի քանի տարի, մինչ կոմիքներում հայտնվեցին ընտանիքի բոլոր անդամները, սակայն «խելագարների» կլանի անդամները պարբերաբար ավելանում էին․ օրինակ՝ 1941 թվականին տեղի է ունեցել Մամանի «դեբյուտը»։ Ժամանակի ընթացքում ընտանիքի անդամների թիվը աճում էր․ Չարլզը ստեղծեց՝ Փագսլիին, Ուենսդեյին, Ֆեսթեր հորեղբորը և Առարկային, ինչպես նաև Ադամս կլանի անթիվ բարեկամներին։ Ոչ ոք չէր կարողանում բացատրել, թե այս տարօրինակ ընտանիքը ինչով էր գրավում ընթերցողին, սակայն, ամսագրի հետևորդները անհամբերությամբ սպասում էին «խելագար ընտանիքի» պատմության շարունակությանը։ 1964 թվականի սեպտեմբերի 18-ին սկսվեց «Ադամսների ընտանիքը» սերիալը։ Ինչպես արվեստագետ-ծաղրանկարիչների մեծամասնությունը, Չարլզ Ադամսը նույնպես իր կոմիքսների մասին բազմաթիվ գրքեր հրատարակեց՝ 1942 թվականի «Drawn and Quartered»-ից մինչև 1991 թվականի «The World of Charles Addams»-ը։

Չարլզի ստացած մրցանակներն են՝ «Yale Humor»-ը և «Mystery Writers Guild»-ը, ինչպես նաև հատուկ՝ Էդգար Ալան Պոյի մրցանակը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին նա հանդիպել է իր առաջին կնոջը՝ Բարբարա Ջին Դեյին, ով հանդիսացել է իր կոմիքսների կերպարի՝ Մորտիսիա Ադամսի նախաիպը[13]։

1954 թվականին Ադամսը ամուսնանում է իր երկրորդ կնոջ՝ Բարբարա Բարբի (Էստել Բ. Բարբ) հետ։

Հետագայում, Ադամսը ամուսնանում է իր երրորդ և վերջին կնոջ՝ Մերիլին Միլլերի հետ (1926–2002)[11]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Ադամսը մահացել է սրտի կանգից, 1988 թվականի սեպտեմբերի 29-ին, 76 տարեկան հասակում[11]։

Հետաքրքիր փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կտակում Չարլզը նշել էր, որ իր մահից հետո «Ադամսների ընտանիքը» այլևս ոչ մի տեղ չի հեռարձակվելու։

Ադամսների մասին ծաղրանկարներ, գրքեր և կոմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Drawn and Quartered (1942) նկարների առաջին անթոլոգիա
Addams and Evil (1947) նկարների երկրորդ անթոլոգիա
Monster Rally (1950) նկարների երրորդ անթոլոգիա
Homebodies (գիրք)(1954) նկարների չորրորդ անթոլոգիա
Nightcrawlers (1957) նկարների հինգերորդ անթոլոգիա
Dear Dead Days: A Family Album (1959) (գիրք)
Black Maria (1960) նկարների վեցերորդ անթոլոգիա
Drawn and Quartered (1962)
The Groaning Board (1964) նկարների յոթերորդ անթոլոգիա
The Chas Addams Mother Goose (1967)(գիրք)
My Crowd (1970) նկարների ութերորդ անթոլոգիա
Favorite Haunts (1976) նկարների իններորդ անթոլոգիա
Creature Comforts (1981) նկարների տասներորդ անթոլոգիա
The Addams Family: An Evilution (2010) (գիրք)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 Internet Broadway Database — 2000.
  6. 6,0 6,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  8. 8,0 8,1 NooSFere
  9. 9,0 9,1 https://www.bedetheque.com/auteur-50777-BD-.html
  10. RKDartists
  11. 11,0 11,1 11,2 Pace Eric (1988-09-30)։ «Charles Addams Dead at 76; Found Humor in the Macabre»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2019-05-11 
  12. «Charles Addams (1912-1988) * Westfield, New Jersey»։ www.westfieldnj.com։ Վերցված է 2019-05-11 
  13. Maslin Janet (2006-10-26)։ «Charles Addams: A Cartoonist’s Life - Linda H. Davis - Book - Review»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2019-05-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]