Ռաուլ Խուլյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաուլ Խուլյա
իսպ.՝ Raul Julia
Ծնվել էմարտի 9, 1940(1940-03-09)[1]
ԾննդավայրՍան Խուան, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 24, 1994(1994-10-24)[2] (54 տարեկան)
Մահվան վայրՄանհասսեթ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՊուերտո Ռիկո
ԿրթությունColegio San Ignacio de Loyola?
Քաղաքացիություն Պուերտո Ռիկո և  ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և դերասան
Պարգևներ և մրցանակներ

Ռաուլ Խուլյա (իսպ.՝ Raúl Rafael Juliá y Arcelay, մարտի 9, 1940(1940-03-09)[1], Սան Խուան, ԱՄՆ - հոկտեմբերի 24, 1994(1994-10-24)[2], Մանհասսեթ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), պուերտոռիկացի դերասան։ Խուլյայի ներդրումը համաշխարհային կինոարվեստում գնահատվել է միայն նրա մահից հետո։ 1995 թվականին նա հետմահու արժանացել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների՝ «Կրակոտ սեզոնը» հեռուստաֆիլմում տղամարդու լավագույն դերի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Պուերտո Ռիկոյի մայրաքաղաք Սան Խուանում՝ ռեստորանի սեփականատիրոջ ընտանիքում։ Ավարտելով Պուերտո Ռիկոյի համալսարանը՝ Խուլյան որոշել է ընտրել դերասանական կարիերան և 1964 թվականին տեղափոխվել է Նյու Յորք՝ չնայած ծնողների ցանկությանը, որոնք ուզում էին, որ նա իրավաբան դառնա։

ԱՄՆ-ում Խուլյան սկսել է խաղալ թատրոնում և հեռուստատեսությունում։ 1970-ական թվականների սկզբից նկարահանվել է կինոյում։ Նկարահանվել է բազմազան դերերում՝ մարմնավորելով չարագործների, սիրահարների և կատակերգական կերպարների։ Հատկապես կոլորիտային է ստացվել Ադամսների ընտանիքի էքսցենտրիկ և իմպուլսիվ ղեկավարի դերը համանուն դիլոգիայի մեջ։ 1994 թվականի սկզբին՝ սուշիի թունավորումից հետո, Խուլյայի մոտ ստամոքսի քաղցկեղ է ախտորոշվել։ Հոկտեմբերի վերջին դերասանին անտանելի ցավի պատճառով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ անսպասելի կաթված է ստացել և կոմայի մեջ ընկել։ Հոկտեմբերի 24-ին Ռաուլ Խուլյան հեռացավ կյանքից։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուլյան ամուսնացած է եղել երկու անգամ.

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Տարեթիվ Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր
1968 ս Նյու Յորքի ոստիկանությունը N.Y.P.D. պարեկ
1969 ֆ

Ստիլետտո

Stiletto երեկույթի հյուրը
1969 ս Կյանքի սերը Love of Life Միգել Գարսիա
1970 ս Մակկլաուդ McCloud հայր Ավգուստո Նիվզ
1971 ֆ Նիդլ-Պարկի խուճապը The Panic in Needle Park Մարկո
1971 ֆ Ես այնքան երկար էի ներքևում, որ ինձ թվում էր, թե վերևում եմ Been Down So Long It Looks Like Up to Me Խուան Կառլոս Ռոզենբլում
1971 ֆ Կազմակերպությունը The Organization Խուան Մենդոզա
1971-1972 ս Սեզամ փողոց Sesame Street Ռաֆայել
1974 ս Բոբ Նյուհարթի շոուն The Bob Newhart Show դոկտոր Գրեգ Ռոբինսոն
1974 ս Մեծ ներկայացումներ Great Performances Էդմունդ
1975 հս Մահվան ճիչ Death Scream խուզարկու Նիք Ռոդրիգես
1976 ֆ Մաստակի մրցավազք The Gumball Rally! Ֆրանկո
1978 ֆ Լաուրա Մարսի աչքերը Eyes Of Laura Mars Մայքլ Ռեյսլեր
1979 ֆ Օթելլո Othello Օթելլո
1979 ֆ Մեղսավոր կյանք A Life of Sin Պաուլո
1980 կֆ Հասած ելակ Ripe Strawberries անունը չի նշվում
1981 ֆ Հզոր դեղամիջոց Strong Medicine անունը չի նշվում
1982 ֆ Ի սրտե One from the Heart Ռեյ
1982 ֆ Փախուստի վարպետ The Escape Artist Սթյու Կինոնես
1982 ֆ Փոթորիկ Tempest Կալիբան
1983 ս Ամերիկյան թատրոն American Playhouse Արամ Ֆինգալ / Ռիկ Բլեյն
1984 ս Նոր շոու The New Show տարբեր կերպարներ
1985 ֆ Սարդ-կնոջ համբույրը Kiss of the Spider Woman Վալենտին Արեգուի
1985 ֆ Վարկաբեկող դիրքեր Compromising Positions Դեյվիդ Սուարես
1985 ս Մուսսոլինի Mussolini: The Untold Story Գալեացցո Չիանո
1986 ֆ Մեծ կուսակցություն La gran fiesta Ադոլֆո
1986 հֆ Ֆլորիդայի նեղուցը Florida Straits Կառլոս Ջեյն
1986 ֆ Հաջորդ առավոտյան The Morning After Խոակին Մաներո
1987 հֆ Ալամո. փառքի երեսուն օրերը The Alamo: Thirteen Days to Glory գեներալ Անտոնիո Լոպես դե Սանտա-Աննա
1987 ֆ Տանգո բար Tango Bar Ռիկարդո
1988 հֆ Օնասսիս՝ աշխարհի ամենահարուստ մարդը Onassis: The Richest Man in the World գեներալ Արիստոտել Օնասսիս
1988 ֆ Ապաշխարողը The Penitent Ռամոն Գերոլա
1988 ֆ Սրտերի փոխանակում Trading Hearts Վիննի Յասոնա
1988 ֆ Լուսինը Պարադորի վրա Moon Over Parador Ռոբերտո Ստրաուսմանն
1988 ֆ Հարբած լուսաբաց Tequila Sunrise Կարլոս
1989 ֆ Ռոմեռո Romero արքեպիսկոպոս Ռոմեռո
1989 ֆ Մեկի դանակ Mack the Knife Մակհիթ
1989 ֆ Անմեղության կանխավարկած Presumed Innocent Սեդի Սթերն
1990 ֆ Ազատ Ֆրանկեյնշտեյնը Frankenstein Unbound Վիկտոր Ֆրանկեյնշտեյն
1990 ֆ Նորեկը The Rookie Սթրոմ
1990 ֆ Հավանա Havana Արտուրո Դյուրան
1991 ֆ Ադամսների ընտանիքը The Addams Family Գոմես Ադամս
1992 ֆ Ժանտախտ La peste Քոթթար
1993 ֆ Ադամսների ընտանեկան արժեքները The Addams Family Values Գոմես Ադամս
1994 հֆ Կրակոտ սեզոն The Burning Season Չիկո Մենդես
1952 ս Փողոցային մարտիկ Street Fighter Մ. Բայսոն
1995 ֆ Փողոցային մարտիկ. ֆիլմ Street Fighter: The Movie Մ. Բայսոն
1995 ֆ Եվ իջավ ագռավը Down Came A Blackbird Թոմաս Ռամիրես

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաուլ Խուլյա» հոդվածին։