Ադամս ընտանիքը
Ադամս ընտանիքը անգլ.՝ The Addams Family | |
---|---|
Տեսակ | լիամետրաժ մուլտֆիլմ |
Ժանր | սարսափ ժանրի կատակերգություն, համակարգչային մուլտֆիլմ, մուլտֆիլմ և ընտանեկան ֆիլմ |
Գործողության վայր | Նյու Ջերսի |
Հիմնված է | Ադամսների ընտանիք |
Ռեժիսոր | Կոնրադ Վերնոն և Greg Tiernan? |
Սցենարիստ | Matt Lieberman? |
Հնչյունավորում | Ֆին Վուլֆհարդ, Շարլիզ Թերոն[1], Քլոե Գրեյս Մորեց[1], Օսկար Այզեկ[1], Էլիսոն Ջեննի[1], Նիկ Քրոլ[1], Բեթ Միդլեր[1], Սնուփ Դոգ[1], Մարտին Շորթ[1], Jenifer Lewis?[1], Կոնրադ Վերնոն[1], Այմի Գարսիա[1], Պոմ Կլեմենտեֆ[1] և Մեգի Ուիլեր[1] |
Պրոդյուսեր | Կոնրադ Վերնոն, Gail Berman? և Alex Schwartz? |
Երաժշտություն | Ջեֆ Դաննա |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Cinesite? և Nitrogen Studios? |
Դիստրիբյուտոր | Մետրո Գոլդվին Մայեր |
Տևողություն | 86 րոպե |
Սիկվել | The Addams Family 2? |
Թվական | հոկտեմբերի 11, 2019[2], հոկտեմբերի 25, 2019, հոկտեմբերի 24, 2019[2], հոկտեմբերի 31, 2019[2][3], հոկտեմբերի 25, 2019[2], դեկտեմբերի 4, 2019[2] և դեկտեմբերի 6, 2019 |
MPAA վարկանիշ | PG |
Բյուջե | 40 000 000 $[2] |
Շահույթ | 72 800 000 $[4] և 84 000 000 $[5] |
addamsfamily.movie(անգլ.) |
«Ադամս ընտանիքը» (անգլ.՝ The Addams Family), ամերիկյան անիմացիոն ֆիլմ, որը հիմնված է Ադամս ընտանիքի մասին պատմող Չարլզ Ադամսի կոմիքսների վրա։ Մուլտֆիլմի ռեժիսորներն են Քոնրադ Վերնոնը և Գրեգ Թիերնան, իսկ կերպարները հնչյունավորել են Օսկար Այզեկը, Շարլիզ Թերոնը, Քլոյե Գրեյս Մորեցը, Ֆին Վուլֆհարդ, Նիք Կրոլ, Սնուփ Դոգը, Բեթ Միդլերը և Էլիսոն Ջեննին։ Ֆիլմը թողարկվել է ԱՄՆ-ում 2019 թվականի հոկտեմբերի 11-ին (Ռուսաստանում՝ 2019 թվականի հոկտեմբերի 31-ին)։
«Ադամս ընտանիքը» ստացել է քննադատների խառը արձագանքներ և համաշխարհային վարձույթում հավաքել է մոտ 200 մլն դոլար։
Սիքվելը նախատեսվում է թողարկել 2021 թվականի հոկտեմբերի 22-ին[6]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմը պատմում է Ադամս ընտանիքի պատմությունը, երբ նրանք բախվում են խորամանկ հեռուստահաղորդավար Մարգո Նիդլյորին, որի պատճառով նրանց կյանքը սկսում է փլուզվել, ինչպես նաև նախապատրաստվում են իրենց մեծ ընտանիքի վերամիավորմանը։
Դերերը հնչեցին[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օսկար Այզեկ՝ Գոմես Ադամս, Մորտիշայի ամուսինը
- Շարլիզ Թերոն՝ Մորտիշա Ադդամս, կինը Գոմեսի
- Քլոյե Գրեյս Մորեց՝ Ուենզդի Ադամս, Գոմեսի և Մորտիշայի դուստրը
- Ֆին Վուլֆհարդ՝ Պագզլի Ադամսի, Գոմեսի և Մորտիշայի որդին
- Նիք Կրոլլ՝ հորեղբայր Ֆեստեր, Գոմեսի եղբայրը
- Բեթա Միդլերը՝ Ադամս տատ Գոմեսի և Ֆեստերի մայրը
- Կոնրադ Վերնոն՝ Լարչ, Ադամս ընտանիքի ծառայապետը
- Սնուփ Դոգ՝ զարմիկ Իտ, Գոմեսի և Ֆեստերի զարմիկը
- Էլիսոն Ջեննի՝ Մարգո Նիդլյոր, հեռուստաշոուի հաղորդավար
- Էլսի Ֆիշեր՝ Փարքեր Նիդլյոր, Մարգոյի աղջիկը, որը ընկերանում է Ուենզդիի հետ։
- Տիտուսս Բերջեսս՝ Մարգոյի գործակալ
- Պոմ Կլեմենտիեֆ՝ Լայլա և Քեյլա, երկվորյակ քույրեր, Փարքերի ընկերները
- Լյուսի Ջենիֆեր՝ Սլյում հորաքույրը, տատիկի գաճաճ քույրը
- Մարտին Շորթ՝ Ֆրամփ պապ, Մարտոշայի հանգուցյալ հայրը, որի հետ շփվում է սպիրիտիզմի միջոցով
- Քեթրին Օ’Հարա՝ Ֆրամփ տատի, Մորտիշայի հանգուցյալ մայրը, որի հետ նա շփվում է սպիրիտիզմի միջոցով
- Աիմե Գարսիա՝ Դենիզ, Մարգոյի հետ աշխատող օպերատոր
- Սքոթ Ունդուդը՝ Միտչ, Մարգոյի անձնակազմի անդամ
- Մայքի Մեդիսոն՝ Քենդի, բարիստա
- Մեգի Ուիլլեր՝ Տրուդի Փիքերինգ
- Գարլանդ Ուիլյանս՝ Նորման Փիքինգ
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին հայտարարվեց այն մասին, որ Illumination Entertainment կինոստուդիան, Universal Pictures ստորաբաժանումը, որը մասնագիտացած է ընտանեկան կինոյի արտադրության մեջ, ձեռք է բերել Չարլզ Ադամսի «Ադամս ընտանիքը» կատակերգության նախապատվության իրավունքները։ Հայտարարվել է, որ կոմիքսների հիման վրա եռաչափ տիկնիկային մուլտֆիլմի ռեժիսորը կլինի Թիմ Բարթոնը, իսկ պրոդյուսեր նշանակվել է Քրիստոֆեր Մելանդանդրին՝ Illumination Entertainment-ի ղեկավարը[7]։ 2010 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ Բերթոնը մուլտֆիլմի սցենարը կգրի Սքոթ Ալեքսանդրի և Լարի Կարաշևսկու հետ, ովքեր Բերթոնի «Էդ Վուդ» և «Մեծ աչքեր» ֆիլմերի սցենարիստներն էին[8]։ 2013 թվականի հուլիսին տեղեկություն հայտնվեց, որ Illumination ստուդիան հրաժարվել է իրականացնել այս նախագիծը[9]։
2013 թվականի հոկտեմբերի 31-ին Variety ամսագիրը հայտարարեց, որ Ադդամս ընտանիքի մասին մուլտֆիլմի արտադրությամբ զբաղվելու է Metro-Goldwyn-Mayer-ը, և այն կստեղծվի համակարգչային անիմացիայով։ Պամելա Պեթլլերին հանձնարարվեց գրել սցենարը[10]։ 2017 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Կոնրադ Վերնոնը։ Նա նաև լինելու է պրոդյուսերներից մեկը՝ Գեյլ Բերմանի և Ալեքս Շվարցի հետ։ Մեթ Լիբերմանին հանձնարարվեց վերանայել Փեթլերի սցենարը։ Մուլտֆիլմի արտադրությունը ստանձնել է Cinesite Studios համակարգչային անիմացիոն ստուդիան[11][12]։
Դերասանների ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Օսկար Այզեկը բանակցություններ է վարում Գոմես Ադամսի դերը հնչյունավորելու համար[13]։ 2018 թվականի հունիսին հրապարակվեց հնչյունավորող դերասանների ցանկը, որում, բացի Այզեկից, ընդգրկված էին Շառլիզ Թերոնը, Քլոյե Գրեյս Մորեցը, Ֆին Վուլֆհարդը, Էլիսոն Ջենին, Նիք Կրոլը և Բեթ Միդլերը[14]։
Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը թողարկվել է ԱՄՆ-ում 2019 թվականի հոկտեմբերի 11-ին։ Պրեմիերան իսկզբանե սահմանված է եղել հոկտեմբերի 18-ին[13][15], սակայն մեկ շաբաթով առաջ է տեղափոխվել՝ «Մալեֆիսենտա։ Խավարի տիրուհին» ֆիլմի հետ մրցակցությունից խուսափելու համար[16]։
Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ադամս ընտանիքը» համաշխարհային վարձույթում հավաքել է 203 մլն դոլար, այդ թվում 100 մլն դոլար ԱՄՆ-ում և Կանադայում, իսկ 103 մլն դոլար այլ տարածքներում[17]։
ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Գեմինի» և «Օկեյ, Լեքսի» ֆիլմերի հետ և նախնական կանխատեսումներով, առաջին ուիքենդի համար նախատեսված շահույթը պետք է կազմեր 28-30 մլն դոլար 4 007 կինոթատրոններում[18]։ Առաջին օրը նկարը վաստակել է 9,7 միլիոն դոլար, ներառյալ 1,25 միլիոն դոլար հինգշաբթի երեկոյան շոուներից։ Առաջին ուիքենդի համար ֆիլմը հավաքել է 30,3 մլն դոլար՝ երկրորդ տեղը զբաղեցնելով բոքս-օֆիսի թոփում, առաջին տեղը զիջելով «Ջոկերին»[19]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.jpbox-office.com/fichfilm.php?id=19286
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.jpbox-office.com/fichfilm.php?id=19286&view=1
- ↑ http://www.jpbox-office.com/fichfilm.php?id=19286&view=5
- ↑ D'Alessandro, Anthony (2019-10-15)։ «‘The Addams Family 2’ Is In The Works After Great $35M+ 4-Day Weekend, MGM/UAR Set Fall 2021 Release»։ Deadline Hollywood։ Վերցված է 2019-11-08
- ↑ Fleming Jr, Mike (2010-03-18)։ «Tim Burton's Next 3D Animated Film? Da Da Da Da, Snap Snap: 'The Addams Family'»։ Deadline Hollywood։ Վերցված է 2019-11-11
- ↑ Fleming Jr, Mike (2010-08-19)։ «Tim Burton Reunites With 'Ed Wood' Scribes For 'Addams Family' And 'Big Eyes'»։ Deadline Hollywood։ Վերցված է 2019-11-11
- ↑ Debruge, Peter (2013-07-17)։ «Illumination Chief Chris Meledandri Lines Up Originals for Universal»։ Variety։ Վերցված է 2019-11-11
- ↑ McNary, Dave (2013-10-31)։ «'Addams Family' Reborn As Animated Movie at MGM (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է 2019-11-11
- ↑ Hipes, Patrick (2017-10-12)։ «MGM's CG 'The Addams Family' Movie Gets Animated»։ Deadline Hollywood։ Վերցված է 2019-11-10
- ↑ Trumbore, Dave (2017-10-13)։ «Addams Family Animated Movie Hires Director Conrad Vernon»։ Collider։ Վերցված է 2019-11-10
- ↑ 13,0 13,1 McNary, Dave (2017-12-15)։ «Oscar Isaac in Talks to Voice Gomez Addams in Animated 'Addams Family'»։ Variety։ Վերցված է 2019-11-11
- ↑ D'Alessandro, Anthony (2018-06-05)։ «'Addams Family' Movie Scares Up Charlize Theron, Bette Midler, Allison Janney & More For Voice Cas»։ Deadline Hollywood։ Վերցված է 2019-11-11
- ↑ Kroll, Justin (2017-10-12)։ «'Sausage Party's' Conrad Vernon to Direct Animated 'Addams Family' Movie»։ Variety։ Վերցված է 2019-11-10
- ↑ Pederson, Erik (2019-05-31)։ «Universal Shifts Damon Lindelof's 'The Hunt' To October; 'Addams Family' Moves Up A Week – Update»։ Deadline Hollywood։ Վերցված է 2019-11-10
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝BOM
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ D'Alessandro, Anthony (2019-10-09)։ «‘Joker’ Breaks Tuesday October Record With $13.9M, Will Continue To Make Serious B.O. This Weekend With $42M+»։ Deadline Hollywood։ Վերցված է 2019-11-10
- ↑ D'Alessandro, Anthony (2019-10-13)։ «‘Joker’ $55M+ Scores 2nd Weekend October Record, ‘Addams Family’ Rich $30M+, ‘Gemini Man’ Still Not Dazzling $20M – Sunday B.O. Update»։ Deadline Hollywood։ Վերցված է 2019-11-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Addams Family (2019)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում