Սալիթաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սալիթաղ/Սալթաղ
Saltaq
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՋուղայի շրջան
ԲԾՄ1143 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն1․528 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Սալիթաղ (Ադրբեջան)##
Սալիթաղ (Ադրբեջան)

Սալիթաղ[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Saltaq - Սալթաղ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում։ Տեղակայված է Օձասարի արևմտյան սալապատ փեշին, Տիգրանավան, կամ Ապարան (Ապարաններ) պատմական քաղաքի մոտ, Երնջակ գետի ձախ ափին[2]։

Պատմություն

Աղբյուրներում Սալիթաղն առաջին անգամ հիշատակվում է 1383-1384 թվականներին Թ. Աքվինացու «Յաղաքս տնօրինութեանն Քրիստոսի» ձեռագրի էջերից մեկի գլխազարդի մեջ տեղադրված հիշատակագրի մեջ[2]:

Անվան ծագում

Ըստ ավանդության՝ այս գյուղը Տիգրանավան քաղաքի թաղամասն է եղել և մեծատարած սալաքարերի վրա տեղակայված լինելու պատճառով անվանվել է Սալի-թաղ, որն էլ այժմյան շրջանի համանուն գյուղն է: Իսկ Սալ անվանումը հայերենում շատ հին ծագում ունի[2]:

Ավանդության համաձայն՝ մեր հեռու-հեռավոր նախնիները իրենց քարե կամ երկաթե գործիքները պատրաստում, «դարբնում» էին քարե սալերի վրա: Իսկ այս գյուղը հիմնվել է այդպիսի սալաքարերի վրա և այդտեղից էլ ստացել է իր անունը[2]:

Հուշարձաններ

Սալիթաղի շրջակայքի ուսումնասիրությունը վկայում է, որ այն հիմնված է եղել վաղ շրջանում և ունեցել է եկեղեցի, խաչքարերով գերեզմանատուն, կամուրջ և այլ հուշարձաններ, որոնք ժամանակի ընթացքում ավերվել ու կործանվել են:

1860-ական թվականների Ա. Սեդրակյանի հաղորդած տեղեկություններով, ինչպես նաև 1873 թվականի տվյալներով, Սալիթաղի եկեղեցին արդեն ավերակ էր, որից միայն հիմնապատերի ու որմերի առանձին հետքերն էին տեսանելի: Գյուղի հյուսիսային կողմում, մի բարձրադիր տեղում գտնվում է Սալիթաղի վաղեմի գերեզմանատունը, որից աննշան սատանաքարեր են մնում միայն[2]:

Ծանոթագրություններ

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 128-129 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։