Elle (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Elle
Изображение логотипа
Տեսակհանդես և կանանց ամսագիր
Լեզուբուլղարերեն, չինարեն, խորվաթերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, անգլերեն, Ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, հունգարերեն, ինդոնեզերեն, իտալերեն, ճապոներեն, կորեերեն, նորվեգերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, ռուսերեն, սերբերեն, սլովեներեն, իսպաներեն, շվեդերեն, թայերեն, թուրքերեն, վիետնամերեն
Գլխավոր խմբագիրFrançoise-Marie Santucci?
Հիմնադրվել է1945
ՀիմնադիրԷլեն Գորդոն-Լազարեֆ և Մարսել Օկլեր
ՀրատարակիչՔեվին Մոլեյ
ՍեփականատերLagardère News?
ԵրկիրՖրանսիա
Հրատարակության պատմություն1945 թվականից
Հաճախականությունամեն շաբաթ (միայն Ֆրանսիայում) ամեն ամիս (մնացած երկրներում)
ISSN0935-462X և 0013-6298
OCLC487411286
Կայքelle.fr
 Elle (magazine) Վիքիպահեստում

Elle, միջազգային ամսագիր, որը կենտրոնացած է նորաձևության, գեղեցկության, առողջության և ժամանցի վրա[1]։ Այն աշխարհի ամենավաճառվող նորաձևության ամսագիրն է։ Այն հայտնաբերել են Պիեր Լազարեֆը և իր կին Էլեն Գորդոնը 1945 թվականին Ֆրանսիայում։ Elle–ը ֆրանսերենով նշանակում է «նա» կամ «նրա»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Elle–ը ստեղծվել է 1945 թվականին Ֆրանսիայում։ 1960–ականներին այն ուներ շուրջ 800,000 ընթերցողներ։ Ամսագրի կարգախոսն է «Si elle lit, elle lit Elle (Եթե նա կարդում է, ապա կարդում է Elle)»[2]։ Հետագայում Elle ստեղծվեց ԱՄՆ–ում։ Իսկ 1988 թվականին ստեղծվեց ամսագրի ճապոնական տարբերակը[3]։

2007 թվականին ստեղծվեց Elle–ի առցանց կայքը[4]։

Ժան–Դոմինիկ Բոբին, ով հայտնի դարձավ կաթվածով տառապելուց հետո գիրք գրելու շնորհիվ, եղել է Elle–ի նախկին խմբագիրներից[5]։

Ամսագրի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Elle–ը աշխարհի ամենամեծ նորաձևության ամսագիրն է[6] ՝ 43 միջազգային խմբագրումներով ավելի քան 60 երկրներում։ Այն ունի 69 միլիոն ընթերցող։ Ամսագիրն ունի 33 կայք, որը ունի շուրջ 25 միլիոն այցելու և 370 միլիոն ընթերցում ամեն ամիս[7]։ Elle ընթերցողների ճնշող մեծամասնությունը (82 տոկոսը) 18–ից 49 տարեկան կանայք են։ «Մեր ընթերցողները բավարար երիտասարդ են, որպեսզի կյանքն ընդունեն որպես արկած և բավարար հասուն են այդ կյանքի ապրելու միջոցներն ունենալու համար»․ ասում է Ռոբի Մայերսը՝ ամսագրի գլխավոր խմբագիրը[8]։

Առաջին միջազգային խմբագրումը եղավ 1969 թվականին Ճապոնիայում[9][10], իսկ 1985 թվականին՝ ԱՄՆ–ում ու Միացյալ Թագավորությունում[10][11]։ Հաջորդ տարի Elle–ը թողարկվեց Իսպանիայում[10]։ Եվս մեկ տարի անց՝ 1987 թվականին, ամսագիրը սկսեց հրատարակվել Հոնգկոնգում և Իտալիայում[10]։ 1988 թվականին այն հրապարակվեց միանգամից վեց երկրներում՝ Գերմանիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Շվեդիայում, Հունաստանում և Պորտուգալիայում[10]։ Հաջորդ տարի առաջին անգամ հրատարակվեց Քվեբեկում և Նիդեռլանդներում[10]։ 1990 թվականին ստեղծվեցին Ավստրալիայի և Թայվանի համարները[10], իսկ 1996–ին՝ Ռուսաստանի[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Top 10 Fashion Mazgines in the World». Blog. Rich Top 10 Lists. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  2. «Magazines: Si Elle Lit, Elle Lit Elle». Time. 1964 թ․ մայիսի 22. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. Yang Feng; Katherine Frith (Fall 2008). «The Growth of International Women's Magazines in China and the Role of Transnational Advertising» (PDF). AEJMC Magazine. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. «Fipp's top magazine innovations for 2011». Campaign. 2011 թ․ մարտի 22. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  5. «Denis Boyles on EuroPress». National Review Online. 2013 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  6. «Elle overview». Hachette Filipacchi. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 11-ին.
  7. Media News - TV Ratings - Television Programming Media Week.
  8. Branding - Corporate Branding - Internet Brand Marketing Brand Week.
  9. Mariko Morimoto; Susan Chang (2009). «Western and Asian Models in Japanese Fashion Magazine Ads». Journal of International Consumer Marketing. 21 (3). doi:10.1080/08961530802202701. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Helena Hafstrand (1995). «Consumer Magazines in Transition». The Journal of Media Economics. 8 (1). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
  11. Di Hand; Steve Middleditch (2014 թ․ հուլիսի 10). Design for Media: A Handbook for Students and Professionals in Journalism, PR, and Advertising. Routledge. էջ 8. ISBN 978-1-317-86402-8. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  12. Jukka Pietiläinen (2008). «Media Use in Putin's Russia». Journal of Communist Studies and Transition Politics. 24 (3). doi:10.1080/13523270802267906. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Elle (ամսագիր)» հոդվածին։