Վլադիմիր Մայակովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mayakovsky 1929 a.jpg

Վլադիմիր Վլադիմիրովիչ Մայակովսկի (ռուս.՝ Влади́мир Влади́мирович Маяко́вский, 1893թ. հուլիսի 19, Բաղդադի, Քութայիսի գուբերնիա - 1930թ. ապրիլի 14, Մոսկվա), ռուս խորհրդային պոետ, դրամատուրգ։ Գրել սկսել է 1909 թվականից՝ հարելով ֆուտուրիստներին։ Մայակովսկու մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են հայերեն՝ ունենալով բազմաթիվ հրատարակություններ [1]։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է Վրաստանում` Բաղդադի գյուղում` Վլադիմիր Կոնստանտինովիչ Մայակովսկու (1857-1906) ընտանիքում, որը ծառայում էր որպես երրորդ ջոկատի անտառապետ, Էրիվանի մարզում։ Բանաստեղծի մայրը` Ալեքսանդրա Ա.Պավլենկոն (1867-1954), ծնունդով Կուբանի կազակներից էր։ Բացի այդ, նա ուներ երկու քույր՝ Լյուդմիլան (1884-1972) և Օլգան (1890-1949) և ունեցել է եղբայր՝ Կոնստանտին անունով, որը մահացել է երեք տարեկան հասակում ` տենդից։ 1902 թվականին Մայակովսկին սկսեց դպրոց հաճախել` Քութաիսիում։ 1906-ի հուլիսին արյան վարակումից մահացավ հայրը։ Հոր մահվանից հետո Մայակովսկին, իր մոր և քույրերի հետ միասին տեղափոխվեց Մոսկվա, որտեղ ընդունվեց №5 դպրոցի (այժմ `Մոսկվայի № 91 դպրոց) IV դասարան, որտեղ սովորել է Բորիս Պաստեռնակի եղբոր` Շուրայի հետ նույն դասարանում։ 1908 թվականի մարտին հեռացվեց դպրոցից ուսման վարձը չվճարելու համար։ Առաջին բանաստեղծությունը Մայակովսկին հրապարակել է «Ուժեղ պոռթկում» անօրինական ամսագրում, որը տպագրվում էր երրորդ բարձրագույն դպրոցի կողմից։ Ըստ նրա «Ստացվեց, աներևակայելի հեղափոխական, սակայն տգեղ»։ Մոսկվայում Մայակովսկին ծանոթանում է հեղափոխական հայացքների տեր ուսանողների հետ, և հետաքրքրվում Մարքսիստական գրականությունով։ 1908 թվականին միանում է բոլշևիկյան կուսակցությանը (РСДРП (б))։ Զբաղվում է պրոպագանդայով առևտրա-արդյունաբերական թաղամասում։ 1908-9 տարիներին նրան երեք անգամ ձերբակալում էն (ընդհատակյա մամուլի կասկածով, անարխիստական էքսպրոպրիատորների մի խմբի հետ կապված լինելու կասկածով, Նովինսկու բանտից մի խումբ կանանց փախուստը նպաստելու կասկածով). առաջինի դեպքում, հանձնել են ծնողական հսկողությանը, պատճառաբանելով նրա անչափահաս լինելը, որը գործում է «առանց հասկանալու», երկրորդ և երրորդ գործերը կարճվել են ապացույցների բացակայության հիմքով։ Բանտում Մայակովսկին սիրում էր սկանդալներ կազմակերպել, այնպես որ հաճախ տեղափոխվում էր մասից մաս՝ Բասմաննայա, Մեշինսկայա, Մյասնիցկայա և վերջապես, Բուտիրսկայա բանտերում, որտեղ նա անցկացրել է 11 ամիս մենակյաց բանտարկություն։

1909-ին Մայակովսկին կրկին սկսեց գրել բանաստեղծություններ, բայց դժգոհ էր իր գրածից։ Իր հուշերում նա շնորհակալություն է հայտնում սպաներին, որ դուրս գալուց վերցրեցին տետրը, հակառակ դեպքում կշարունակեր գրել իր տետրակում։ Չնայած այսպիսի ինքնաքննադատական վերաբերմունքին, Մայակովսկին այս տետրակից է դրել ստեղծագործությունների սկիզբը։

Երրորդ ձերբակալությունից հետո, նա ազատ է արձակվել 1910-ի հունվարին ։ Նա դուրս եկավ կուսակցությունից։ 1918 թվականին նա գրել է իր ինքնակենսագրությունը։ Մայակովսկին դնում է իր արվեստի սկիզբը և սկսում սովորել Ստրոգանով դպրոցի նախապատրաստական դասարանում, ապա նկարիչներ Ս. Յու. Ժուկովի և Պ. Կյոլինի ստուդիաներում։

1911 թվականին ընդունվել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության դպրոց։ Ծանոթանում է Դավիթ Բուռլյուկի հետ, և միանում Ֆուտուրիստներին, որտեղ առաջին անգամ հրատարակվում է այսպես կոչված «Գիշերային» (1912) բանաստեղծությունը։

1913 թվականին նրանք հրապարակում են իրենց առաջին ժողովածուն Մայակովսկու գրած «Ես» չորս փուլից կազմված բանաստեղծությունները։ Նույն տարում բանաստեղծը գրել է դրամաներ։

1915-ին Մայակովսկին գրում է «Պատերազմ և խաղաղություն»-ը, «Նոր Սատիրկոն» ամսագրի համար՝ «Հիմներ և մանկական երգեր»։

1920 թվականին նա ավարտում է «150.000.000» բանաստեղծությունը, որն արտացոլում է համաշխարհային հեղափոխության թեման։

1927-ին գրում է «Լավ է» ստեղծագործությունը։

1922-1924 Մայակովսկին կատարւմ է մի շարք արտերկրյա ուղևորություններ՝ Գերմանիա, Ֆրանսիա և մի շարք այլ երկրներ։

1925 թվականին նա կատարում է իր ամենաերկար ճանապարհորդությունը՝ ուղևորություն ամբողջ Ամերիկայով։ Ավելի ուշ գրում է «Ամերիկայի Իմ Հայտնագործումը» ստեղծագործությունը։

1925-1928 տարիներին նա ճանապարհորդել է Խորհրդային Միությունում, հանդես է եկել մի շարք լսարաններում։

1926-1929 -ին ակտիվորեն համագործակցել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ։ Հրատարակվել է տարբեր ամսագրերում։

1927 թվականին նա սկսել է գրել իր անձնական կենսագրությունը, «Ես ինքս»։

Իր աշխատանքներում, Մայակովսկին անդրդվելի էր։ Քննադատները անվանում էին նրան ավելի շուտ միայն «ուղեկից» քան «պրոլետարական գրող», ինչպես ինքը՝ հրապարակախոսն էր ցանկանում տեսնել իրեն։

1929 թ, նա փորձեց անցկացնել ցուցահանդես իր ստեղծագործությունների 20 ամյակին նվիրված, սակայն նրան կտրականապես խոչընդոտում էին։ Բանաստեղծի անձնական կյանքը սկսում է սրվել։

Միգուցե դա էլ հանգեցրեց նրան, որ 1930-ի ապրիլի 14-ին, ժամը 10։ 15 Մայակովսկին ինքնասպան եղավ, ատրճանակից կրակելով սրտին։ Դա տեղի ունեցավ Մոսկվայում։ Ակնհայտ է, որ դա ինքնասպանություն էր։ Սակայն, չնայած բանաստեղծի ետմահու խնդրանքի՝ «Այն հանգամանքը, որ մեռնում եմ, մի մեղադրեք ոչ ոքի, և խնդրում եմ մի բամբասեք, հանգուցյալը դա չի սիրում», տարբեր սպանության վարկածներ առաջ բերվեցին, սակայն հետագա հետաքննությունների ժամանակ որևէ համոզիչ ապացույցներ չգտնվեցին։

Մայակովսկու Գեղարվեստական աշխարհը ինքնին սինթետիկ դրամա է, որը ներառում է տարբեր դրամատիկական ժանրեր՝ ողբերգություն, առեղծված, էպոսային-հերոսական դրամա, կատակերգություն, կինոմատոգրաֆիա, և այլն։ Պետք է նաև նշել, որ ոչ միայն իր պիեսները, այլ նաև բանաստեղծությունները դրամատիկական և հաճախ ողբերգական են։

Հիմնական ստեղծագործութնունները[խմբագրել]

Բանաստեղծություններ[խմբագրել]

  • Լսեք (Послушайте, 1914[2])
  • Ընկեր Նետտեյին՝ շոգենավին և մարդուն (1926, "Товарищу Нетте, пароходу и человеку")

Պոեմներ[խմբագրել]

  • Սիրում եմ ("Люблю" (1922))
  • Այս մասին ("Про это" (1923))
  • Լա՜վ է ("Хорошо!" (1927))

Պիեսներ[խմբագրել]

  • Միստարիա-Բուֆ ("Мистерия-буфф" (առաջին տարբերակը՝ 1918, երկրորդ տարբերակը՝ 1920 - 1921))
  • Փայտոջիլը ("Клоп" (1928 - 1929))
  • Բաղնիք ("Баня" (1929 - 1930))

Ծանոթագրություններ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  • Վլադիմիր Մայակովսկի / Հրաչյա Գրիգորյան. - Երևան ։ Հայաստան , 1970. - 576 էջ

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝