Սերկևիլենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սերկևիլենի (Cydonia), վшրդшզգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Ունի մեկ տեսակ՝ սերկևիլենի սովորական (C․ oblonga)։ 1․5-12 մ բարձրության թուփ է կամ ծառ։ Տերեները պարզ են, ամբողջաեզր, թավոտ, ծաղիկները՝ մեկական, երկսեռ, սպիտակ կամ վարդագույն։ Պտուղը դեղին Է, պտղամիսը քիչ հյութալի, տտիպ,քարային բջիջներով։ Վայրի տեսակների պտղի զանգվածը 10-200 գրամ է, մշակովիներինը՝ մինչև 3 կգ։ Վայրի սերկևիլենին տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում,մշակովին՝ միջերկրածովյան երկրներում,Արևմտյան Եվրոպայի կենտրոնական մասում,Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում։ ԱԱՀՄ-ում՝ Միջին Ասիայում, Անդրկովկասում, Մոլդավիայում, Ուկրաինայում, ՌՍՖՍՀ հարավային շրջաններում։ Սերկևիլենու պտուղներն օգտագործվում են հրուշակեղենի պահածոների արդյունաբերության, գինեգործության, բժշկության մեջ։Սերկևիլենու պտուղները պարունակում են (%-ներով)՝շաքարներ՝ 7․22-15․06, օրգ․ թթուներ՝ 0․24-1․26, պեկտին՝ 0,18—0,98։ Սերկևիլենին բազմանում է պատվաստով, կտրոններով և անդալիսով։ Սերկևիլենին պատվաստակալ է տանձենու համար։ Կան սերկևիլենու թզուկ (1—2 է/)՝ մանր պտուղներով (30-40 գ) և բարձրաճ(8—12 է/)՝ խոշոր պտուղներով (2-3 կգ) ձևեր։ ԽՍՀՄ-ում լավագույն սորտերից են՝ Սամարղանդյան խոշորապտուղը, Խորեզմի խնձորանմանը են։ ՀԽՍՀ-ում սելեկցիայի միջոցով Է․Հ․Դաբրիեսան-Բեկետովսկայան ստացել է 155 հեռանկարային ձև, որից 50-ը ապրանքային Է։ Մի քանի սորտեր (Արարատի 1, Արարատի 10, Մեղրիի 2, Անի, ԱլԷմա) շրջանացված են։ Այս սորտերի պտուղները հարթ են, քիչ թավոտ, բարակ մաշկով, առանց քարային բջիջների, հյութալի, թարմ օգտագործվող, սերմնապարկը պտղամսից հեշտ անջատվող։ Պտուղները մաշկով վերամշակելիս դառնում են բուրավետ, և թափոնների քանակը պակասում է մինչե 10-18%: Բերքատվությունը 5-րդ տարում 16-28 տ/հա է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png