Ջուզեպպե Մացցինի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ջուզեպպե Մացցինի Giuseppe Mazzini | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1805[1][2][3][…] |
Ծննդավայր | Ջենովա, Gênes, Առաջին ֆրանսիական կայսրություն[4] |
Մահացել է | մարտի 10, 1872[1][2][3][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Պիզա, Իտալիայի թագավորություն[4] |
Գերեզման | Boschetto Irregolare |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն և Առաջին ֆրանսիական կայսրություն |
Կրթություն | Ջենովայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փիլիսոփա, գրող, լրագրող և գրական քննադատ |
Ծնողներ | հայր՝ Giacomo Mazzini?, մայր՝ Maria Drago? |
Զբաղեցրած պաշտոններ | Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ |
Կուսակցություն | Երիտասարդ Իտալիա |
Ստորագրություն | |
Giuseppe Mazzini Վիքիպահեստում |
Ջուզեպպե Մացցինի (իտալ.՝ Giuseppe Mazzini, հունիսի 22, 1805[1][2][3][…], Ջենովա, Gênes, Առաջին ֆրանսիական կայսրություն[4] - մարտի 10, 1872[1][2][3][…], Պիզա, Իտալիայի թագավորություն[4]), իտալացի քաղաքական գործիչ, հայրենասեր, գրող և փիլիսոփա, հեղափոխական, Իտալիայի ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մացցինին 1827 թվականին ավարտել է Ճենովայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն զբաղվել է գրական գործունեությամբ։ Նա համագործակցել է Ճենովայի և Լիվորնոյի թերթերի հետ։ Դարձել է կարբոնարների անդամ։ 1830 թվականին ձերբակալվել է և բանտարկվել Սավոնայի հին ամրոցի բանտում, սակայն կարճ ժամանակ անց տարագրվել։
1831 թվականին Մարսելում հիմնել է «Երիտասարդ Իտալիա» գաղտնի հայրենասիրական կազմակերպությունը, որի քաղաքական ծրագիրն էր ազատագրել Իտալիան ավստրիական լծից, վերացնել միապետական վարչակարգը և պապի աշխարհիկ իշխանությունը, ստեղծել անկախ միասնական իտալական պետություն։ Նպատակին հասնելու պայման Մացցինին համարել է համաիտալական հեղափոխությունը և ժողովրդի պարտիզանական կռիվը։ Նա առաջ է քաշել մի տեսություն, ըստ որի Իտալիայի ազատագրումը յուրաքանչյուր իտալացու սրբազան պարտքն էր (այստեղից էլ Մաձինիի «Աստված և ժողովուրդ» լոզունգը)։
1833 թվականին Մացցինին կազմակերպել և անձամբ մասնակցել է Շվեյցարիայից Պիեմոնտ արշավանքին, որը սակայն անհաջողությամբ է ավարտվել, և Մաձինին ստիպված է եղել հեռանալ Ժնև։ Սկսվել է «Երիտասարդ Իտալիայի» քայքայումը։
Շվեյցարիայում նա հիմնել է «La jeune Suisse» պարբերականը, սակայն տեղի իշխանությունները փակել են այն, իսկ աշխատակիցներին, այդ թվում՝ Մացցինիին, արտաքսել։ 1837 թվականին նա հեռացել է Լոնդոն, որտեղ 1840-1841 թթ. հիմնել է «Իտալական աշխատավորների միություն»ը («Երիտասարդ Իտալիայի» կազմում)։ 1846 թվականին հիմնել է «Ժողովուրդների ինտերնացիոնալ միություն»-ը։
1848- թվականին, երբ Իտալիայում սկսվել է համընդհանուր հեղափոխությունը, Մացցինին վերադարձել է հայրենիք և Միլանում հիմնել «l’Italia del popolo» թերթը։ 1849 թվականի մարտ-հուլիսին գլխավորել է Հռոմեական հանրապետության կառավարությունը, որի անկումից հետո տարագրվել է Լոնդոն։
1853 թվականին հիմնել է «Գործողության կուսակցությունը», միացել Ջուզեպպե Գարիբալդիին և աջակցել նրան 1862 թվականի և 1867 թվականի դեպի Հռոմ արշավանքների ժամանակ։
1870 թվականին Սիցիլիա մեկնելու ճանապարհին ձերբակալվել է, սակայն 2 ամիս անց բաց է թողնվել՝ Իտալիան լքելու պայմանով։ Մացցինին ստիպված տեղափոխվել է Լուգանո (Շվեյցարիա), որտեղ հիմնել է «La Roma del Popolo» թերթը։
1872 թվականին վերադարձել է Իտալիա, սակայն Ալպերը անցնելու ժամանակ հիվանդացել է և մահացել Պիզայում` իր ընկերներից մեկի տանը։ Մացցինիի հուղարկավորությանը, Ճենովայում, ավելի քան 50 հազար հոգի էին հավաքվել։
Մտքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մացցինին ամենուրեք քարոզում էր անձի ազատություն և Իտալիայի ու ամբողջ Եվրոպայի ազգային ազատագրում։ Նրա լոզունգներից էին.
«Ես սիրում եմ իմ երկիրը, որովհետև սիրում եմ բոլոր երկրները»
Ըստ Մացցինիի ազգայնականությունը և լիբերալիզմը տրված են Աստծո կողմից, և հետևաբար համարվում են ժողովուրդների իրավունքը։
Նրա պատկերացումները Եվրոպայի մասին նախատեսում էին Ավստրո-Հունգարիայում, Ռուսաստանում և Օսմանյան կայսրությունում միապետական իշխանության տապալում։ Նա ցանկանում էր տեսնել միասնական դաշնության մեջ Իտալիան, Գերմանիան և Բալթիկ, Էգեյան ու Սև ծովերին հարող երկրները։ Ռուսաստանի տարածքային կորուստները Եվրոպայում Մաձինին ուզում էր կոմպենսացնել Ասիայի հաշվին։ Նա համարում էր, որ 20-րդ դարում ազգայնականությունը կտարածվի Եվրոպայից սահմաններից դուրս։
Մացցինին եղել է մասոն։ Նրա հուղարկավորությանը, 1872 թվականին, Հռոմի փողոցներում առաջին անգամ կախվել են մասոնական դրոշակները։ 1949 թվականի հուլիսին, Հռոմում Մացցինիի արձանի բացմանը ներկա են եղել մոտ երեք հազար մասոններ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Scritti editi ed inediti» - հրատարակվել են Միլանում և Հռոմում 1861-1886 թվականներին,
- «Corrispondenza inedita», Միլան, 1875
- «Lettere inedite», Հռոմ, 1885
- «Duecento lettere inedite», Թուրին, 1888
Հիշատակը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1882 թվականին Ճենովայում Մացցինիի պատվին արձան է կանգնեցվել։
- 1934 թվականից մինչ օրս գոյություն ունի Մացցինիյան ինստիտուտ Ճենովայում (իտալ.՝ l'Istituto Mazziniano)։
- 1942 թվականից գոյություն ունի Ազգային Մացցինիստական ասոցիացիան (իտալ.՝ L'Associazione Mazziniana Italiana), որը զբաղվում է Մացցինիի հայացքների քարոզչությամբ, հրատարակում է «Մացցինիստական միտք» ամսագիրը։
- 1952 թվականին Պիզայում հիմնվել է Ջ. Մացցինիի անվան ինստիտուտը, որը զբաղեցնում է այն նույն տունը, որտեղ մահացել է Մաձինին։
- 1952 թվականին Նեապոլում հիմնվել է Մացցինիստական հետազոտությունների գիտական կենտրոն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Monsagrati G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2008. — Vol. 72.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Мадзини Джузеппе // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Մացցինի» հոդվածին։ |
|