Նորբերտ Վիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Norbert wiener.jpg

Նորբերտ Վիներ (նոյեմբեր 26, 1894, Կոլումբիա, Միսսուրիմարտ 18, 1964, Ստոկհոլմ, Շվեդիա) ամերիկացի մաթեմատիկոս էր: Նա Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտի մաթեմատիկայի պրոֆեսոր էր: Հռչակավոր հրաշամանուկ, Վիները հետագայում դառնում է դեռահաս հետազոտող պատահական և noise պրոցեսներ բնագավառներում, իր ներդրումն է ունեցել էլեկտրոնային ճարտարագիտություն, էլեկտրոնային կապի միջոցներ, համակարգերի կառավարում ճյուղերում: Վիները համարվում է Կիբեռնետիկայի հիմնադիր, հետադարձ կապ գաղափարի ձևակերպող, բազմաթիվ կիրառություններով հետևյալ ուղղությունների վրա՝ ճարտարագիտություն, կառավարման համակարգեր, կոմպյուտերային գիտություն, կենսաբանություն, փիլիսոփայություն, և հասարակության կազմակերպման վրա:

Բովանդակություն

Կենսագրություն [խմբագրել]

Պատանեկություն [խմբագրել]

Նորբերտ Վիները Լեո Վիների՝ հրեա Լեհաստանից և Բերտա Կահնի՝ գերմանացի առաջնեկն էր: Նորբերտը ամենահայտնի հրաշամանուկը դարձավ: Լեոն մինչ 1903 թ. ուսուցանում էր Նորբերտին իր ստեղծած ուսման մեթոդներով, բացառությամբ կարճ ընդմիջման, երբ Նորբերտը 7 տարեկան էր:

Լեոն իր ապրուստը հոգալով գերմաներեն և սլավոնական լեզուներ դասավանդելով, շատ էր կարդում և դիզել էր անձնական մեծ գրադարան, որից պատանի Նորբերտ մեծ օգուտ քաղեց: Լեոն մաթեմատիկայում նույնպես գիտակ էր և իր որդուն սովորեցնում էր մինչ նրա տնից հեռանալը:

1906 թ. ավարտելով բարձրագույն դպրոցը 11 տարեկանում, Վիները ընդունվում է Tufts քոլեջ: 1909 թ. 14 տարեկանում նա ստանում է բակալավրի աստիճան մաթեմատիկայում, որից հետո նա սկսում ուսանել կենդանաբանություն Հարվարդի համալսարանում: 1910 թ. նա տեղափոխվում է Կորնելի համալսարան ուսումնասիրելու համար փիլիսոփայություն:

Հարվարդը և առաջին համաշխարհային պատերազմը [խմբագրել]

Հաջորդ տարի նա վերադառնում է Հարվարդ, չնայած դեռևս շարունակելում էր իր փիլիսոփայական ուսումնասիրությունները: 1912 թ. 17 տարեկանում, Հարվարդի համալսարանը Վիներին գիտությունների թեկնածուի աստիճան է շնորհում: Նրա դիսերտացիան վերաբերում էր մաթեմատիկական տրամաբանությանը, որտեղ նա էական արդյունքներ էր ստացել:

1914 թ. Վիները ճամփորդում է Եվրոպայով, ուսանելու համար Բերտրան Ռասսելի և Գ. Հ. Հարդիի մոտ Քեմբրիջի համալսարանում, իսկ Դավիթ Հիլբերտի և Էդմունդ Լանդաուի մոտ Գյոթինգենի համալսարանում:

1915–16 թթ. Նա դասավանդում է փիլիսոփայություն Հարվարդում, այնուհետ աշխատում է որպես ինժեներ, Ջեներալ Էլեկտրիկում և գրում է Ամերիկյան հանրագիտարանի համար:

Վիները կարճ ժամանակ աշխատեց որպես լրագրող Boston Herald-ում, որտեղ նա գրեց Lawrence, Massachusetts-ի բանվորների աշխատանքային վատ պայմանների վերաբերյալ, սակայն շուտով նրան հեռացրին աշխատանքից, քանի որ նա չցանկացավ բարենպաստ հոդվածներ գրել քաղաքական գործիչների մասին:

Չնայած Վիները ի վերջո դարձավ համոզված խաղաղասեր, սակայն Առաջին համաշխարհային պատերազմում նա եռանդուն մասնակցում էր պատերազմական գործողություններին: 1916 թ., Միացյալ Նահանգների պատերազմի մեջ մտնելու նախապատրաստվելուն մոտ Վիները այցելում է ռազմական սպաների մարզական ճամբար, սակայն քննությունը տապալում է: Մի տարի անց նա կրկին փորձում է միանալ զինվորականներին, սակայն կառավարությունը նորից մերժում է նրան վատ տեսողության համար: 1918 թ. ամռանը , Օսվալդ Վեբլենը Վիներին հրավիրում է աշխատել բալիստիկայի վրա Մերիլենդի Աբերդեն պոլիգոնում: [1] 1919 թ. փետրվարին Վիները զորացրվում է:[2]

Պատերազմից հետո [խմբագրել]

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում Վիները համարվում էր կիսալեգենդար գործիչ

Վիները չկարողացավ Հարվարդում մշտական դիրք գրավել, որի համար նա մեղադրում էր համալսարանում տիրող անտի-սեմիտիզմ իրավիճակը և մասնավորապես Հարվարդի մաթեմատիկոս Ջորջ Բիրղհոֆի անտիպատիան:[3] Որոշակի դեգերումներից հետո Վիները հաստատվեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ նա անց կացրեց իր կարիերայի մնացած մասը ի վերջո առաջադրվելով պրոֆեսորի աստիճանի:

1926 թ. Վիները վերադառնում է Եվրոպա որպես Գուգենհեյմի գիտնական: Այդ ընթացքում նա աշխատում է Բրոունյան շարժման, Ֆուրյեի ինտեգրալի, Դիրիխլեի պրոբլեմի, հարմոնիկ անալիզի և Տաուբերյան թեորեմների վրա:

1926 թ. Վիների ծնողները նրան ամուսնացնում են գերմանացի էմիգրանտ Մարգարետ Էնգեմանի հետ: Նրանք ունեցան երկու դուստր:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և հետո [խմբագրել]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նրա աշխատանքները կապված զենիթային զենքից ավտոմատ նշանառության և հարվածելուն, որն էլ պատճառ է դառնում Կլոդ Շենոնից անկախ ուսումնասիրելու ինֆորմացիոն տեսությունը և հայտնագործելու Վիների ֆիլտրը: Նրա զենիթային աշխատանքները արդյունքում ի վերջո նրան բերումեն կիբեռնետիկայի ձևակերպմանը: Ի տարբերություն իր ժամանակակիցներից շատերի, Վիները հրավիրված չէր մասնակցելու Մանհեթեն նախագծում.[4] Պատերազմից հետո նրա համբավը օգնեց հավաքագրել ճանաչողական գիտության հետազոտական խումբ կազմված հետազոտողներից` նեյրոհոգեբանություն, մաթեմատիկա և նյարդահամակարգի բիոֆիզիկա բնագավառներից, այդ թվում Վորեն Սթարգիս Մկկուլոչին և Վալտեր Պիթսին: Այս գիտնականները հետագայում առաջին ներդրումները կատարեցին կոմպյուտերային գիտության և արհեստական ինտելեկտի բնագավառում: Շուտով խմբի ձևավորվելուց հետո Վիները հանկարծ ի զարմանս իր գործընկերների դադարեց նրանց հետ շփվել: Ենթադրվում է, որ Վիների կինն էր կազմակերպել խզումը, քանի որ նա տանել չէր կարողանում Մկկուլոչի բոհեմական կյանքի ոճը:[5]

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. Conway and Siegelman, 41–43
  2. Conway and Siegelman, 43–44
  3. Conway and Siegelman, 40, 45
  4. Conway & Siegelman, 127
  5. Conway & Siegelman, 223–227