Յուրի Բաղդասարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Բաղդասարով
Ծնվել էփետրվարի 2, 1952(1952-02-02) (72 տարեկան)
ԾննդավայրԿիսլովոդսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՌոստովի գեղարվեստի ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
Ժանրհաստոցային նկարչություն, Էստամպ և լինոփորագրություն
Պարգևներ
ՌԴ վաստակավոր նկարիչ

Յուրի Արամի Բաղդասարով (ռուս.՝ Юрий Арамович Багдасаров, փետրվարի 2, 1952(1952-02-02), Կիսլովոդսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ծագումով հայ ռուսաստանցի նկարիչ։ Ռուսաստանի վաստակավոր նկարիչ (2013)։ Կիսլովոդսկ քաղաքի զինանշանի (1996-2012) հեղինակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Բաղդասարովը ծնվել է 1952 թվականի փետրվարի 2-ին ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքում՝ էլեկտրիկ Արամ Բաղդասարովի ընտանիքում[1]։ 1973 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի գեղարվեստի ուսումնարանը։ 1977 թվականին նա առաջին անգամ ընդգրկվել է «Չելյուսկինսկայա» արվեստի տան (Մոսկվա) ռուս գրաֆիկական նկարիչների խմբում։ 1981 թվականին ընդունվել է ԽՍՀՄ նկարիչների միություն։ 1983 թվականից ժողովրդական գրաֆիկայի արվեստանոցի անդամ է։ Լինոփորագրության և դիմանկարի տեխնիկան ուսումնասիրել է դիմանկարի ասպարեզում խորհրդային փորագրության դասական, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ Յուրի Մոգիլևսկու (1924–2002) ղեկավարությամբ[2][3]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսլովոդսկ քաղաքի զինանշանը (1996-2012), որի հեղինակն է Յուրի Բաղդասարովը

Բաղդասարովն աշխատում է հաստոցային և գրքերի գրաֆիկայի, էստամպի (օֆորտ, գունավոր լինոփորագրություն, վիմագրություն) ոճերում։ Ստեղծագործություններն առանձնանում են վառ անհատականությամբ՝ գրոտեսկային հնարքների արտահայտված կիրառումով։ Նա ունի գրաֆիկայի սեփական, միայն իրեն բնորոշ պատկերավոր լեզու։ Գրաֆիկական հմտությունները տասնհինգ տարի շարունակ կատարելագործել է երկրի արվեստի առաջատար տներում՝ «Չելյուսկինսկայայում» և «Սենեժում» (Մոսկվա)[3]։

Յուրի Բաղդասարովի ստեղծագործությունը հիմնված է Կիսլովոդսկի հայկական համայնքի կյանքի մանկական և երիտասարդական տպավորությունների վրա[1]։

Բաղդասարովի ստեղծագործության ծրագրային աշխատանքը Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր» գրքի 1997 թվականին արված ձևավորումն է, որի հիմնական գաղափարը Կովկասում խաղաղությունն է[1]։

1980 թվականից Ռուսաստանում և արտերկրում հաստոցային և գրքերի գրաֆիկայի ամենամեծ ցուցահանդեսների կանոնավոր մասնակից է[3]։

Կիսլովոդսկ քաղաքի զինանշանի (1996-2012) հեղինակն է[2]։

Կիսլովոդսկ քաղաքի Սուրբ Վարդան հայկական եկեղեցու (1993–1997) գեղարվեստական ձևավորման հեղինակն է[3]։

Մասնակցություն ցուցահանդեսներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Բաղդասարովը 1975 թվականից մշտապես մասնակցում է միջազգային, քաղաքային և տարածաշրջանային ցուցահանդեսների։ Ցուցահանդեսներ է ունեցել Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Հարավսլավիայում, Իսպանիայում, Ավստրալիայում, Սիրիայում, Թունիսում, Սինգապուրում, Նոր Զելանդիայում և այլ երկրներում[3]։ Տ0արբեր տարիներին անհատական ցուցահանդեսներ է անցկացրել Մոսկվայում, Կիսլովոդսկում, Պյատիգորսկում, Երևանում, Սարատովում, Ստեփանակերտում և այլ քաղաքներում։ Ցուցահանդեսներին նրա մասնակցությունը նշանավորվել է պարբերականների բազմաթիվ պատվոգրերով, կատալոգներով և հրապարակումներով[2]։

Յուրի Բաղդասարովի աշխատանքները ցուցադրվում են ամենամեծ թանգարաններում.

Յուրի Բաղդասարովի փորագրություններից շատերը պահվում են Ռուսաստանի և արտերկրի մասնավոր հավաքածուներում[3]։

Գրքերի ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերազարդել և նախագծել է «Դետսկայա լիտերատուրա», «Սովետսկի պիսատել» (Մոսկվա) և մի շարք այլ հրատարակչությունների ավելի քան 30 գիրք.

և այլն։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 БАРЕР, Софья (2009 թ․ մարտի 20). «Художник Юрий Багдасаров – бытописатель Кавказа». stapravda.ru (ռուսերեն). Капля меда / Газета «Ставропольская правда» / 20 марта 2009 г. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Юрий Багдасаров — мастер графического портрета». Яндекс Дзен (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին. {{cite web}}: Text "Блогерская платформа" ignored (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Багдасаров Юрий Арамович». ru.hayazg.info.
  4. «Указ Президента РФ от 15.04.2013 N 356». rulaws.ru. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.