Ձագիկավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մուսալլամից)
Գյուղ
Ձագիկավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
Այլ անվանումներՄուսալլամ, Մուսաշաղ
ԲԾՄ1300 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն57[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունձագիկավանցի
Ժամային գոտիUTC+4
Ձագիկավան (Հայաստան)##
Ձագիկավան (Հայաստան)

Ձագիկավան (նախկին անվանումը՝ Մուսալլամ), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Ողջի գետի աջ ափին, Քաջարան քաղաքից մոտ 7 կմ հյուսիս-արևելք։

Մուսալլամ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ։ Վերանվանվել է Ձագիկավան 2017 թ․ հուլիսին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ձագիկավանի մշտական բնակչությունը կազմել է 57, առկա բնակչությունը՝ 40 մարդ[1]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[2]։

Ձագիկավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1897 1931 1939 1959 1970 1979 2001 2011
Բնակիչ 34 105 114 154 449 390 106 57[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կա XI-XIII դարերի կիսավեր եկեղեցի և գերեզմանոց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 142» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 22-ին.