Մարգարիտա Ալավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարիտա Ալավերդյան
Ծնվել էհունիսի 19, 1961(1961-06-19) (62 տարեկան)
Կրասնի Սուլին, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՄասնագիտությունԵրգչուհի
Երգչաձայնսոպրանո
ԱշխատավայրՕդեսայի օպերայի և բալետի թատրոն
ԿրթությունՕդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա

Մարգարիտա Լևի Ալավերդյան (հունիսի 19, 1961(1961-06-19), Կրասնի Սուլին, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), երգչուհի, սոպրանո։ Մարիա Կալլասի միջազգային վոկալ մրցույթի մրցանակակիր (1989)։ Գեորգ Օթսի երիտասարդ օպերային երգիչների համամիութենական մրցույթի դափնեկիր (1988)։ Մարիինյան թատրոնի մենակատար (1994)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա Ալավերդյանը ծնվել է 1961 թվականին Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Կրասնի Սուլին քաղաքում։

1986 թվականին ավարտել է Օդեսայի պետական կոնսերվատորիան, 1986 թվականից՝ Օդեսայի օպերայի և բալետի թատրոնի երգչուհի, 1994 թվականից՝ մեներգչուհի։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերգերից են՝ Լաուրետտա, Նելլա, Չիո-Չիո սան, Մյուզետտա (Ջակոմո Պուչինիի «Ջանի Սկիկի», «Չիո-Չիո սան», «Բոհեմ»), Եվրիդիկե (Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե»), Ռոզինա, Կոմսուհի (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը»), Տատյանա (Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Վիոլետտա, Լեոնորա (Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա», «Տրուբադուր»), Միքայելա (Ժորժ Բիզեի «Կարմեն»), Մարգարիտ (Շառլ Գունոյի «Ֆաուստ») և այլն։

Համերգային երգացանկում ներառված են Միխայիլ Գլինկայի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Սերգեյ Ռախմանինովի, Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի, Յոհան Շտրաուսի, Ռիխարդ Վագների և այլ կամերային գործերից։

Հյուրախաղերով շրջագայել է Գերմանիայում, Ճապոնիայում, Ֆինլանդիայում, Ավստրիալիայում, ԱՄՆ-ում և այլուր։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանում է 1988 թվականին Տալլինում կայացած «Գեորգ Օթս» համամիութենական փառատոնի 1-ին և 1988 թվականին Աթենքում կայացած «Մարիա Կալլաս» միջազգային փառատոնի 2-րդ մրցանակակիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։