Օդեսայի օպերայի և բալետի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդեսայի օպերայի և բալետի թատրոն
Տեսակթատերական կազմակերպություն
Երկիր Ուկրաինա[1]
Գտնվելու վայրըՕդեսա[1] և Prymorskyi Raion?
Հիմնադրման ամսաթիվ1810
Կայքoperahouse.od.ua
 Odesa Opera Theatre Վիքիպահեստում

Օդեսայի օպերայի և բալետի թատրոն (ուկրաիներեն՝ Одеський національний академічний театр опери та балету), Օդեսայի առաջին և ամենահին թատրոնն է[2][3]։ Առաջին շինությունը կառուցվել է 1810 թվականին, սակայն 1873 թվականի հրդեհից այրվել է։ Թատրոնի ժամանակակից շենքը կառուցվել է 1887 թվականին ճարտարապետներ Ֆերդինանդ Ֆելների և Գերման Գելմերի կողմից բարոկկո ոճով։ Հանդիսականների սրահը ձևավորված է ուշ ֆրանսիական ռոկոկո ոճով։ Պայտանման դահլիճի եզակի ակուստիկայի շնորհիվ բեմի յուրաքանչյուր շշուկ լսելի է դահլիճի ցանկացած անկյունում։ Թատրոնի շենքի ամբողջական վերանորոգումն ավարտվել է 2007 թվականին։

Թատրոնի դիրիժորներից են եղել Պյոտր Չայկովսկին, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը, Սերգեյ Ռախմանինովը, երգել են Ֆյոդոր Շալյապինը, Սալոմեա Կրուշելնիցկայան, Լեոնիդ Սոբինովը, պարերով հանդես են եկել Աննա Պավլովան, Այսեդորա Դունկանը։ Օդեսայի թատրոնը հիշատակված է Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» վեպում։ «Forbes» ամսագիրը թատրոնն ընդգրկել է Արևելյան Եվրոպայի բացառիկ տեսարժան վայրերի ցանկում[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի գլխավոր բեմը
Թատրոնի հանդիսատեսի սրահը

Սանկ Պետերբուրգցի ճարտարապետ Թոմաս դե Թոմոնը նախագծել է առաջին թատրոնը, որը բացվել է 1810 թվականի փետրվարի 10-ին։ Վերջին թատրոնը կառուցվել է ճիշտ նույն տեղում, որտեղ 200 տարի առաջ կառուցվել է առաջին թատրոնը։ Գլխավոր մուտքը իր սյունաշարով նայում էր դեպի ծովը։ Սրահ չկար[5][6]։

1831 թվականին ռուսական կայսրության գեներալ-նահանգապետ Միխայիլ Վորոնցովը (ներկայումս Ուկրաինայի կազմում) որոշում է հին սահմանված կարանտին վճարները հատկացնել Օդեսայի թատրոնին[7]։ Պատմաբան Չարլզ Քինգը ներկայացնում է, որ Օդեսայի բժշկական տեսուչներից մեկը նույնպես եղել է Օդեսայի թատրոնի սեփականատերերից։ Երբ տոմսերի վաճառքը քիչ էր լինում, նա նորեկ հաճախորդների մոտ վարակ էր հայտնաբերում, և նրանք կարանտին էին անցնում սեփական միջոցներով։ Լազարեթի ծախսերը, որտեղ հիվանդները մնում էին, օգտագործվում էր թատրոնում անվանի կատարողի վարձելու համար[8]։ 1873 թվականի հունվարի 2-ի գիշերը թատրոնի շենքը հրդեհվում է[9]։ Սկսվում է դրամահավաք։ Հայտարարվում է լավագույն թատերական դիզայնի միջազգային մրցույթ։ Ներկայացված քառասուն նախագծերից ոչ մեկը չի ընտրվում[5][10]։ Ընտրվում է 1878 թվականին Դրեզդենի օպերայի շենքի նմանատիպ նախագիծը ոչ ավանդական նախասրահով, որին հաջորդում են դահլիճի կորություննեը[11]։

Վիեննացի ճարտարապետներ Ֆերդինանտ Ֆելներն ու Հերման Հելմերը 1883 թվականին սկսել են ավելի մեծ թատրոնի շենքի կառուցումը։ Հիմնարկեքը տեղի է ունեցել 1884 թվականի սեպտեմբերի 16-ին։ Շինարարությունն ավարտվել է 1887 թվականի հոկտեմբերի 1-ին։ Շինարարության արժեքը կազմել է 1,300,000 ռուբլի։ Շինությունն անվանվել է Օդեսայի քաղաքային թատրոն[5][12][13][14]։ Այն եղել է Օդեսայի առաջին շինությունը, որը փորձարկել է Էդիսոն ընկերության էլեկտրական լուսավորությունը[15]։ Ամռանը թատրոնն ավելի հարմարավետ դարձնելու համար սառույցի և ծղոտի միջոցով դահլիճում ապահովել են զովություն[14]։ 1925 թվականին շենքը կրկին հրդեհվել է[15]։

Երբ Օդեսայի բնակիչներն իմանում են, որ շենքն արժեցել է 1.3 միլիոն ռուբլի՝ ապշում են, սակայն շենքը տեսնելով՝ կրկին ապշում են հիացմունքից[5]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նիկիտա Խրուշչովը, մտահոգված քաղաքում տիրող իրավիճակով, այցելել է Օդեսա այն ազատագրելուց անմիջապես հետո։ Նա տեղեկացնում է, որ թատրոնի շենքի միայն մեկ անկյունն է վնասվել թշնամու պարկուճներից[16]։

Թատրոնը վերակառուցվել է 1960-ական թվականներին[15]։ Թատրոնը գտնվում է տեղաշաժվող հողերի վրա և առկա է փլուզման վտանգ. շենքի հիմքի առաջին ճաքերը ի հայտ են եկել հիմնադրման պահից։ Թատրոնի արևելյան կեսը նստել է 7 դյույմով առաջին երեք տարիների ընթացքում, և վեց պատերը սկսել են թեքվել։ Գլոբ Դրանովը, ով 25 տարի երգել է այս օպերային թատրոնում, աջակցում է շենքի վերականգնման աշխատանքներում[14][15]։

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի ճակատը զարդարված է իտալական բարոկկո ոճով։ Շինության խորշերում տեղադրված են Միխայիլ Գլինկայի, Նիկոլայ Գոգոլի, Ալեքսանդր Գրիբոյեդովի և Ալեքսանդր Պուշկինի կիսանդրիները։ Մեծ դահլիճը ձևավորված է Լուի XVI-ի ոճով և զարդարված է ոսկեզօծ ֆիգուրներով ու զարդանախշերով։ Ճարտարապետները նախասրահից ստեղծել են 24 ելք՝ հրդեհի դեպքում ողբերգություններից խուսափելու համար։ Թատրոնի կողքին կա մարգագետին՝ թարմ ծաղիկներով ու թփերով[12]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Статья об Одессе в Британской энциклопедии (упоминается театр)» (անգլերեն). Chicago: Encyclopædia Britannica. 2007. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 14 декабря 2007-ին.
  3. «Памятники градостроительства и архитектуры Украинской ССР», справочник в 4-х томах (Главный редактор: Н. Л. Жариков). — Киев: «Будівельник», 1983—1986. — Т. 3. — С. 262.
  4. .«Forbes советует читателям ехать в Украину». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Kononova, G. (1984). Odessa: A Guide. Moscow: Raduga Publishers. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին. p. 67
  6. Karakina, p. 68 Lists the architect's name as Toma de Tomana.
  7. Anthony L.H. Rhinelander. (1990). Prince Michael Vorontsov: Viceroy to the Tsar. McGill-Queen's Press - MQUP. ISBN 0-7735-0747-7. p. 110
  8. King, Charles (2004). The Black Sea: A History. Oxford University Press: Oxford University Press. ISBN 0-19-924161-9. p. 171
  9. Karakina, Yelena; Tatyana Samoilova; Anna Ishchenko (2004). Touring Odessa. BDRUK. ISBN 966-8137-01-9. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին. p. 67
  10. Karakina, p. 67 States: There were forty three entrants, and...Felner and Gelmer were selected.
  11. Buildings for Music, Michael Forsythe, Cambridge University Press, p. 344
  12. 12,0 12,1 Herlihy, Patricia (1991) [1987]. Odessa: A History, 1794-1914. Cambridge, MA: Harvard University Press. ISBN 0-916458-15-6. p. 266-7
  13. Karakina, p. 70 States: The Opera and Ballet Theatre acquired its name in the early 20th century. When first created, it was simply called the City Theatre.
  14. 14,0 14,1 14,2 Wines, Michael (1999 թ․ նոյեմբերի 1). «An Aged Beauty Gets a Facelift From a Geologist». The New York Times: 4. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 Kaufman, p. 14.
  16. Khrushchev, Nikita (2004). Sergei Khrushchev (ed.). Memoirs of Nikita Khrushchev: The Commissar, 1918-1945. Penn State Press: Pennsylvania State University. ISBN 0-271-02332-5. p. 597

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդեսայի օպերայի և բալետի թատրոն» հոդվածին։