Լեոնիդ Սոբինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Սոբինով
Բնօրինակ անունռուս.՝ Леони́д Со́бинов
Ծնվել էմայիսի 26 (հունիսի 7), 1872[1]
Յարոսլավլ, Ռուսական կայսրություն[2][3]
Երկիր Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 14, 1934(1934-10-14)[2][1][3] (62 տարեկան)
Ռիգա, Լատվիական Հանրապետություն[3]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունօպերային երգիչ և փաստաբան
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Պարգևներ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
 Leonid Sobinov Վիքիպահեստում

Լեոնիդ Վիտալևիչ Սոբինով (ուկրաիներեն՝ Собінов Леонід Віталійович, մայիսի 26 (հունիսի 7), 1872[1], Յարոսլավլ, Ռուսական կայսրություն[2][3] - հոկտեմբերի 14, 1934(1934-10-14)[2][1][3], Ռիգա, Լատվիական Հանրապետություն[3]), խորհրդային երգիչ (քնարական տենոր)։ Հանրապետության ժողովրդական արտիստ (1923

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Սոբինովը ծնվել է վաճառական ծառայող յարոսլավյան քաղքենի Վիտալի Վասիլևիչ Սոբինովի ընտանիքում։ 1881 թվականին ընդունվել է գիմնազիա։ Գիմնազիայի երգչախմբում երգել է սովորել։ 1888 թվականին նրա առաջին հաջող ելույթը տեղի է ունեցել գիմնազիայի բարեգործական երեկոյին (երգչախմբի մենակատար Վիլբոայի «Նատաշա, կամ Վոլգայի ավազակները» օպերայում)։ 1890 թվականին, գիմնազիան արծաթե մեդալով ավարտելուց հետո, Սոբինովն ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Համալսարանում սովորելու ընթացքում մասնակցել է ուսանողական երգչախմբի ելույթներին։ 1892 թվականի աշնանը Պյոտր Շոստակովսկու հրավերով ընդունվել է երաժշտա-դրամատիկական ուսումնարան (հետագայում՝ Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (ԳԻՏԻՍ)), որտեղ մինչ 1897 թվականը վոկալ է սովորել Ալեքսանդր Դոդոնովի և Ալեքսանդրա Սանտագանո-Գորչակովայի մոտ)։ Այդ տարիներին նա ելույթներ է ունեցել իտալական օպերային երգչախմբի հետ։ 1893 թվականին երգիչն ամուսնացել է այդ ուսումնարանի աշակերտուհի Մարիա Կարժավինայի հետ (1898 թվականին նրանք բաժանվել են)։

Ուսումնարանում սովորելուն զուգահեռ Սոբինովը ուսումը շարունակել է համալսարանում։ 1894 թվականին հաջողությամբ ավարտել է համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ապա մեկ տարի ծառայել որպես յունկեր Մոսկվայի հետևակային ուսումնարանում։ Դրանից հետո աշխատել է որպես հայտնի փաստաբան Ֆեոդոր Նիկիֆորովիչ Պլևակոյի օգնական։ 1897 թվականին ուսումնարանում քննությանը մասնակցել է Մեծ թատրոնի դիրիժոր Իպոլիտ Ալտանին, ով Սոբինովին հրավիրել է Մեծ թատրոն լսումների։ Նույն տարում նա դառնում է Մեծ թատրոնի մենակատար։ Լեոնիդ Սոբինովն իր նորամուտը նշեց Մեծ թատրոնում Անտոն Ռուբինշտեյնի «Դևը» օպերայով։ Մեծ թատրոնում իր ողջ ծառայության ընթացքում երգիչն ունեցել է 35 դեր, նա բեմում երգել է 623 անգամ[4]։ 1899 թվականի աշնանը Սոբինովը հրաժարվել է փաստաբանական գործունեությունից և ամբողջովին նվիրվել երաժշտությանը։ Սոբինովն իր մասին ասել է․

Ինքը փաստաբանների մեջ լավագույն երգիչն էր, իսկ երգիչների շրջանում լավագույն փաստաբանը[4]։

1900-ականներին Սոբինովը հյուրախաղերով հանդես է եկել մի շարք բեմերում՝ Միլանի «Լա Սկալա» թատրոնում (1904-1906), որտեղ երգել է իտալական ավանդական երգացանկով, ելույթներ է ունեցել Մոնտե Կառլոյում, Մադրիդում, Լոնդոնում, Բեռլինում, Փարիզում (1909) և Ռուսաստանի մի շարք քաղաքներումում։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում համերգային հյուրախաղերի միջոցով նա հավաքել և նվիրաբերել է ավելի քան 200 հազար ռուբլի վիրավորներին օգնելու և բարեգործական նպատակների համար։ Երկու անգամ եղել է Մեծ թատրոնի տնօրեն՝ 1917-1918 թվականներին և 1921 թվականին։ 1917 թվականի հոկտեմբերից եղել է Մոսկվայի թատերական խորհրդի կոմիսար, իսկ 1919 թվականին ընտրվել է Մեծ թատրոնի Դիրեկտորիայի անդամ։

1920 թվականի նոյեմբերին ղեկավարել է Սևաստոպոլի ժողովրդական կրթության բաժնի արվեստի ենթաաբաժինը։ 1921 թվականի ապրիլին առաջարկել է Սևաստոպոլում ստեղծել կոնսերվատորիա[5]։

Բնակվել է Մոսկվայում՝ Կամերգերսկի նրբանցքի, թիվ 5/7 շենքի No 23 բնակարանում (տան վրա տեղակայված է հուշատախտակ)։ Ողջ կյանքի ընթացքում Սոբինովը անընդհատ հանդես է եկել կամերային վոկալ երգացանկով։ Կոռնեյ Չուկովսկին իր հուշերում նշում է, որ Սոբինովը շատ բարեգործություններ է կատարել, մասնավորապես օգնել է ուսանողներին, այդ թվում՝ ապագա գրող Լեոնիդ Անդրեևին և նվիրաբերություններ է կատարել տարբեր կարիքավոր ընկերությունների և կազմակերպությունների։

Նույն թվականին նա հեռացել է բեմից՝ 60 տարեկան հասակում։

1934 թվականի հոկտեմբերի 14-ին Ռիգայում գտնվելու ընթացքում Սոբինովը մահացել է սրտի կաթվածից գիշերը` «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցում քնած ժամանակ։ Սոբինովի մարմինը հատուկ հուղարկավորության գնացքով տեղափոխել են Մոսկվա։ Թաղված է Նովոդևիչևյան գերեզմանատանը։ Որոշ աղբյուրներում նշում են Լեոնիդ Սոբինովի մահվան տարօրինակ հանգամանքներ[6]՝ այն կապելով Ռիգայի արքեպիսկոպոս Իոհանի (Պոմմեր) մեկ օր առաջ կատարված սպանության հետ։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմելը կայացել է 1897 թվականին Մեծ թատրոնի բեմում Մինոդալի (Ռուբինշտենի «Դև») դերերգով։ Երգել է նաև Պետերբուրգի (հիմնականում՝ Մարիինյան), 1905-1911 թվականներին Արևմտյան Եվրոպայի օպերային թատրոններում (այդ թվում՝ Միլանի «Լա Սկալա»-ում), համաշխարհային ճանաչման արժանացել։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո զբաղվել է նաև երաժշտական-հասարակական գործունեությամբ։ 1917-1918 թվականներին եղել է Մեծ թատրոնի տնօրեն։ Սոբինոսը ռուսական դասական վոկալ դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից է։ Օժտված է եղել արծաթավուն տեմբրի գերող ձայնով, դրամատիկական տաղանդով, արտիստական բարձր կուլտուրայով։ Սոբինոսին բնորոշ էր երաժշտական կերպարի բանաստեղծականացումը։ Նորովի է մեկնաբանել օպերային շատ դերերգեր։ Նրա լավագույն կերպավորումներից է Լենսկին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), որ հետագա սերնդի կատարողների համար դարձել է դասական օրինակ։ Դերերգերից են՝ Բայան (Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա»), Լևկո, Բերենդեյ (Ռիմսկի- Կորսակովի «Մայիսյան գիշեր», «Ձյունանուշիկը»), Լոհենգրին (Վագների «Լոհենգրին»), Ռոմեո (Գունոյի «Ռոմեո և Զուլիետ»), Վերթեր, դե Գրիե (Մասնեի «Վերթեր», «Մանոն»), Ցոնտեկ (Մոնյուշկոյի «Հալկա»), Հերցոգ, Ալֆրեդ (Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա»)։ Սոբինոցը կամերային վոկալ ժանրի խոշոր վարպետ էր, Միխայիլ Գլինկայի, Չայկովսկու, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Սերգեյ Ռախմանինովի ռոմանսներ նուրբ մեկնաբան։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին ամուսնությունը (1893-ին) - դերասանուհի Մարիա Ֆեդորովնա Կորժավինայի (1873-1947) հետ, ով նաև սովորում էր Մոսկվայի ֆիլհարմոնիայի ընկերության երաժշտական և դրամատիկական ուսումնարանում։
    • Որդին - Բորիս Լեոնիդովիչ Սոբինով (1895-1955), դաշնակահար, կոմպոզիտոր և կոնցերտմեյստեր։ Նա արտագաղթեց բարոն Վրանգելի բանակի հետ։ 1945 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Եվրոպայում նա հայտնվեց ամերիկյան օկուպացիայի գոտում, արտահանձնվեց ԽՍՀՄ, 10 տարի անցկացրեց ճամբարներում և ազատվելուց հետո հանկարծամահ եղավ։
    • Որդին - Յուրի Լեոնիդովիչ Սոբինով (1897-1920)։ Նա մարտնչել է կամավորական բանակի շարքերում։ Մահացել է վերքերից 1920 թվականի հոկտեմբերի 8-ին, Մելիտոպոլում։
  • Երկրորդ ամուսնություն - քանդակագործ Վերա Մուխինայի զարմուհի Նինա Իվանովնա Մուխինայի (1888-1968) հետ։
    • Դուստրը - Սվետլանա Լեոնիդովնա (1920-2002)։ Նա գրող Լև Կասիլի կինն էր։
      • Թոռնուհին - ռեժիսոր-մուլտիպլիկատոր Իրինա Լվովնա Սոբինովա-Կասսիլ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականի մայիսի 7-ին նա պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոբինովի գերեզմանը Մոսկվայի Նովոդեվիչի գերեզմանատանը:
Լեոնիդ Սոբինովը «Ռուսալկա» օպերայում, 1900-ականներ։

1937-1994 թվականներին Մոսկվայի Մալի Կիսլովսկու նրբանցքը կրել է նրա անունը։ Երգչի անունով փողոցներ կան Իվանովում, Կիևում, Մինսկում, Պոլտավայում, Խարկովում, Դոնեցկում, Յարոսլավլում, նրա հայրենիքում և ԱՊՀ այլ քաղաքներում։

Ներկայումս Սոբինովի անունն են կրում Սարատովի կոնսերվատորիան, Յարոսլավլի երաժշտական ուսումնարանը (քոլեջ) և ամենամյա երաժշտական փառատոնը։ 2007 թվականի դեկտեմբերի 29-ին Յարոսլավլում (Մաքսիմովա և Տրեֆոլև փողոցների խաչմերուկում) բացվել է Սոբինովի հուշարձանը։ 1969-1993 թվականներին Մոսկովյան գետային նավարկային շոգենավը կրել է նրա անունը[7]։

ԽՍՀՄ նամականիշ 1972

Բացի այդ, Սոբինովի անունն է կրում Խորհրդային (կառուցվել է Մեծ Բրիտանիայում) օվկիանոսային տուրբինանավը։

Հասցեներ Սանկտ Պետերբուրգում-Պետրոգրադ-Լենինգրադ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուն Սանկտ Պետերբուրգում (Կուրակինայի բազմաբնակարան շենք), որտեղ ապրել է Լեոնիդ Սոբինովը 1915-1929 թվականներին
  • 1901 թվականի փետրվար - բազմաբնակարան շենք - Գորոխովայա փողոց, 8։
  • 1903-1908 թթ. – Օ․ Ն․ Մուխինի կահավորված սենյակները, Մորսկայա փողոցի 16 շենքի 9-րդ բնակարան։
  • 1908-1912 թթ. - «Անգլետեր» հյուրանոց - Վոզնեսենսկի պողոտա, 10։
  • 1912 - 1915 հոկտեմբեր - «Ֆրանսիա» հյուրանոց - Մորսկայա փողոց, 6։
  • 1915 - 1929 թվականի հոկտեմբեր - Կուրակինայի բազմաբնակարան շենք - Սերգիևսկայա փողոց, 8 (այժմ՝ Չայկովսկու փողոց);
  • 1917 թվականից հետո Սեստրորեցկ առողջարանային քաղաքի Օրանժերեյնի փողոցում տրամադրվեց թիվ 3 տունը (Ս. Ի. Դվորժեցկու ամառանոցը)։
  • 1932 թվական - հյուրանոց «Եվրոպեյսկայա» - Ռակովի փողոց, 7։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Леонид Витальевич Собинов. 1898—1923 (25 лет сценической деятельности). Юбилейный сборник под ред. Вл. Немировича-Данченко, М., Госиздат, 1923. — 70 стр., богато иллюстрирован.
  • Л. В. Собинов: Жизнь и творчество: [Сборник] / Отв. ред. Я. О. Боярский. — Москва: Музгиз, 1937 (Ленинград: тип. и цинк. им. Володарского). — 264, [2] с.
  • Воспоминания о Л. В. Собинове. Ярославль: Верхне-Волжское книжное издательство, 1985. — 256 с.
  • Леонид Витальевич Собинов. В 2-х томах. М.: Искусство, 1970.
  • Поплавский Г. В. Собинов в Петербурге — Петрограде — Ленинграде. — Л.: Лениздат, 1990. — 251 с. — 100 000 экз. — ISBN 5-289-00606-0
  • Черников О. Рояль и голоса великих. Серия: Музыкальная библиотека. — Издательство: Феникс, 2011. — 224 с. ISBN 978-5-222-17864-5
  • Ермолин Евгений. Смерть Орфея // Углече поле, 2014. №23. — С. 52—59.
  • Горбунова Е. Ю. СОБИНОВ Леонид Витальевич // А. Ю. Андреев, Д. А. Цыганков Императорский Московский университет: 1755—1917 : энциклопедический словарь. — М.: Российская политическая энциклопедия (РОССПЭН), 2010. — С. 663—664. — ISBN 978-5-8243-1429-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Собинов Леонид Витальевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Archivio Storico Ricordi — 1808.
  4. 4,0 4,1 КУЛЬТУРА.РФ
  5. Орлов А.С., Георгиева Н.Г., Георгиев В.А. Исторический словарь. 2-е изд. М., 2012, с. 474. (2012). «Биографический указатель ХРОНОС, Леонид Витальевич Собинов».{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. «Леонид Собинов: Неразгаданная тайна русского орфея». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  7. Страница теплохода на портале riverfleet.ru Արխիվացված 2017-08-11 Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 487