Հայերը Պարագվայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-պարագվայական հարաբերություններ

Պարագվայ

Հայաստան

Հայերի ներգաղթը Պարագվայ տեղի է ունեցել 20-րդ դարի առաջին տասնամյակներում և մաս էր կազմում Եվրոպայի և Ամերիկայի հայ համայնքների ստեղծած մեծ սփյուռքին։ Պարագվայի հայ համայնքը շատ փոքր է, և մեծամասնությունը բնակվում է մայրաքաղաք Ասունսյոնում։ Նրանցից ոմանք եկել են այլ երկրներից, որտեղ հայկական համայնքը շատ ավելի մեծ է, օրինակ՝ Արգենտինայից կամ Ուրուգվայից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համատեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ցեղասպանության ժամանակ հարյուրհազարավոր փախստականներ հաստատվել են հին ու նոր աշխարհներում[1]։

Այդ սփյուռքը մասնատվել է մոտ հիսուն համայնքների, որոնք տարածվել են Միջին Արևելքից (Լիբանան, Սիրիա, Թուրքիա, Իրաք, Իրան, Եգիպտոս, Իսրայել, Կիպրոս) մինչև արևմտյան աշխարհ՝ Ֆրանսիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Բելգիա, Գերմանիա, Շվեյցարիա, Իտալիա, Ավստրիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Մեքսիկա, Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ, Վենեսուելա, Չիլի և այլն[2]։

Թեև հայրենադարձության երեք ալիքների ընթացքում (1918, 1945-1946 և 1953-1968 թվականներին) զգալի թվով հայեր վերադարձան Հայաստան, սակայն 1985 թվականին հետպատերազմյան հայրենադարձների գրեթե կեսն արտագաղթեց Արևմուտք[1]։

Արգենտինայում և Ուրուգվայում հաստատված ամենամեծ համայնքներից հայերի մի փոքր խումբ՝ մոտ մի քանի տասնյակ, տեղափոխվել է Պարագվայ[3]։

Պարագվայական հասարակության մեջ առկա որոշ հայկական ազգանուններ են՝ Արսլանյան, Բուրյան, Կատալյան, Միզերլյան, Պետրոսյան։

Դոկտոր Էլմասյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարագվայում իր հետքը թողած հայերից մեկը Միգել Էլմասյանն էր[4]։

Դոկտոր Էլմասյանը երկիր է ժամանել 19-րդ դարի վերջին։ Նա եղել է Փարիզի հեղինակավոր Պաստյորի ինստիտուտի անդամ, նրան աշխատանքի է ընդունել դոն Անդրես Բարբերոն՝ բուբոնային ժանտախտի բռնկումից հետո հետազոտություններ իրականացնելու, ինչպես նաև պատվաստանյութերի պատրաստում և ուսուցում իրականացնելու համար[3]։

Էլմասյանը եղել է մանրէաբանության ինստիտուտի տնօրեն և Ասունսյոնի ազգային համալսարանի բժշկության ֆակուլտետի պրոֆեսոր։ Նա նաև հայտնաբերել է Trypanosoma equinum-ը և անուն է տվել կոնքազդրային հոդի հիվանդությանը[3]։

Էլմասյանը վերադարձել է Եվրոպա 1905 թվականին։

Դոկտոր Էլմասյանը համարվում է պարագվայական մանրէաբանության հայրը[5]։

Նշանավոր գործիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պաբլո Լեոն Բուրյան՝ գործարար, El Lector հրատարակչության տնօրեն[6]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Verón, L., (2009). Enciclopedia Paraguaya. Asunción: Editorial Mercurio.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]