Խորհրդային շրջանի հայկական բալետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի օպերայի և բալետի թատրոն

Խորհրդային շրջանի բալետ, պրոֆեսիոնալ բալետային արվեստը Հայաստանում զարգացել է խորհրդային իշխանության հաստատումից հետո։ 1920-ական թվականներին մի շարք հայազգի բալետի արտիստներ, կրթություն ստանալով Թիֆլիսի Մ. Պերինիի և Միխայիլ Մորդկինի, Բաքվի Մ. Կևորկովի ստուդիաներում, դարձել են օպերայի և բալետի թատրոնի մենապարողներ՝ Սերգեյ Սերգեև Վարդանբաբով, Ս. Գորսկի (Տեր-Ղևոնդյան), Գ. Բարխուդարով, Դմիտրի Շիկանյան, Լ. ԲԵկտաբեկովա, Կ. էջուբովա, Լ. Լեոնով, Հ. Ապրեսով և ուրիշներ։ Հայկական ազգային բալետի հիմնադիրներից Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան) նույնպես աշխատել է Հայաստանից դուրս՝ Թիֆլիսի, Բաքվի, Տաշքենդի, Կազանի և այլ օպերային թատրոններում։ Համերգային ծրագրերում պարերով հանդես են եկել Վահրամ Արիստակեսյանը, Ն. Լիսիցյանը, Մարիա Լիսիցյանը, Թ. Լիսիցյանը, Ա. Ախշարումյանը։ Ն. Սաֆարյանը (Սաֆարովա)՝ Բաքվում, Ս. Լիսիցյանը, Թ. Ադամյանը, Գ. Բարխուդարովը՝ Թիֆլիսում, Ն. Լիսիցյանը և Վ. Արիստակեսյանը Երևանում բեմադրել են պարային տեսարաններ։

1922[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականից Մ. Վանշիրի ղեկավարությամբ գործել է Դոնի Ռոստովի երաժշտական կոմեդիայի հայկական թատրոնը, իսկ 1923 թվականին Շարա Տալյանը Լենինականում կազմակերպել է օպերա-օպերետային թատերախումբ. բալետի խմբում էին Թ. Ճաբուկիանին, Ս. Գորսկին և ուրիշներ, բալետային տեսարաններ են բեմադրել Ս. Սերգեևը, Ս. Լիսիցյանը, Ս. Գորսկին, Դ. Շիկանյանը։ Պարերով աչքի են ընկել նաև այդ օպերետային խմբերի դերասանուհիներ Ե. Լուսինյանը, Մարիաննա Սեդմարը, Աննա Ղումաշյանը և ուրիշներ։

1923-1924[խմբագրել | խմբագրել կոդը]

1923-1924 թվականներին Երևանում գործել են Ս. Մխիթարյանի կենցաղային պարերի և Վ. Ավետիքյանի ռիթմի ու պլաստիկայի դպրոցները։ 1924 թվականին Վ. Արիստակեսյանը հիմնել է պարարվեստի ստուդիա, որտեղ դասավանդվել են հայկական, կովկասյան, դասական և բնութագրային պարեր։ 1926 թվականին ստուդիայի սաների ուժերով բեմադրվել է Հայաստանում առաջին բալետային ներկայացումը՝ Լեո Դելիբի «Կոպելիան»։ Ստուդիայի սաներից Էդուարդ Մանուկյանը, Պավլինե Բուռնազյանը, Մ. Ալավերդյանը, Ձարեհ Մուրադյանը դարձել են Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլի ու Երևանի օպերայի և բալետի թատրոնի (1933, 1939 թվականից՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան) մենապարողներ և բալետմայստերներ։

Բաքվի օպերայի և բալետի թատրոն

1962 թվականին Իջևանում կազմակերպվել է բալետի ստուդիա (հիմնադիր և ղեկավար՝ Ժենյա Խաչատրյան)։ 1980 թվականին ստեղծվել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության կամերային բալետի խումբը (ղեկավար և բալետմայստեր՝ Ռուդոլֆ Խառատյան)։

1933[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականին Վլադիմիր Պրեսնյակովն ստեղծել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի բալետի խումբը և թատրոնին կից բալետի ստուդիան (1934 թվականին)։ Բալետի խումբն առաջին անգամ հանդես է եկել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի պարային տեսարաններում (1933, բալետմայստերներ՝ Վ. Պրեսնյակով և Վ. Արիստակեսյան)։ 1938 թվականին թատերախումբը համալրվել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարանի շրջանավարտներով։ Բալետմայստեր Յուրի Ռեյնեկեն բեմադրել է առաջին բալետային ներկայացումը՝ Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» (1935), իսկ Ե. Կուզնեցովը՝ պարեր՝ Ալեքսանդր Դարգոմիժսկու «Ջրահարսը» օպերայում։

Հայկական ազգային պրոֆեսիոնալ պարարվեստի սկզբունքները մշակվել են ազգային օպերաներում։ Պարեր են բեմադրել Վ. Արիստակեսյանը (Ա. Սպենդիարյանի «Ալմաստ», Արմեն Տիգրանյանի «Անուշ», 1935), Ստեփան Լիսիցյանը (Հարո Ստեփանյանի «Քաջ Նազար», 1934, «Լուսաբացին», 1938), Ի. Արբատովը (Ռիկարդո Դրիգոյի «Առլեկինադա», 1938, Բորիս Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը», 1939, Տիգրանյանի «Անուշ», Ա. Սպենդիարյանի «Ալմաստ»)։

1939[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին ստեղծվել է ազգային առաջին՝ Արամ Խաչատրյանի «Երջանկություն» բալետը (բալետմայստեր՝ Ի. Արբատով), որտեղ համադրվել են դասական բալետի և հայկական ժողովրդական պարաձևերն ու լեզուն։

1940-1941[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-1941 թվականներին Միխայիլ Մոիսեևի ղեկավարությամբ բեմադրվել են Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա», Անուշավան Տեր-Ղոնդյանի «Անահիտ», Չեզարե Պունիի «Սապատավոր ձիուկը» բալետները։ 1945-1960-ական թվականներին խաղացանկը համալրվել է ազգային բալետներով. Ա. Խաչատրյանի «Գայանե» (1947, բալետմաստեր՝ Սոնա Աևիսիմովա), «Խանդութ» «Սպարտակ» բալետի (ըստ Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտության, բեմադրությունից (1961, 1951, բալետմայստերներ՝ Վ. Վարկովից-բալետմայստեր՝ Եվգենիկի, Ջ. Մուրադյան, 1960, բալետմայստեր՝ Չանգա, Երևանի օպերայի և բալետի թատրոն) Գրիգոր Եղիազարյանի «Սևան» (1956), Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» (1957, երկուսն էլ՝ բալետմայստեր՝ Ի. Արբատով), էդուարդ Խաղագոբտյանի «Սոնա» (1957, բալետմայստերներ՝ Զարեհ Մուրադյան, Ազատ Ղարիբյան) և այլն։ Բեմադրվել են նաև արևմտաեվրոպացի և ռուս դասական կոմպոզիտորների բալետներ՝ «Շեհերազադե» (ըստ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի սիմֆոնիկ սյուիտի, 1947, բալետմայստեր՝ Վ. Բուրմայստեր), Լ. Դելիբի «Կոպելիա» (1948, բալետմաստերներ՝ Վ. Իվաշկին, Ջ. Մուրադյան), հզոր Մորոզովի «Բժիշկ Այբոլիտ», Ռեյնհոլդ Գլիերի «Պղնձե հեծյալը» (երկուսն էլ՝ 1949, բալետմայստեր՝ Ի. Արբատոկ), «Կարմիր կակաչ» (1951, բալետմայստեր՝ Գ. Յազվինսկի), Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» (1954, բալետմայստեր՝ Զ. Մուրադյան), Պ. Չայկովսկու «Կարապի լիճը» (1955, բալետմայստեր՝ Վ. Վարկովիցկի) և այլն։

1940-1950[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-1950-ական թվականներին հայկական բալետում շարունակել են ստեղծագործել կուրով Վոինովա-Շիկանյանը, Ռուսուդան Թավրիզյանը, Ելենա Արարատովան, Պ. Բուռնազյանը, Սերգեյ Մարզպանը, Ջ. Մուրադյանը, Գեորգի Գեորգիյանցը, երիտասարդ պարող-պարուհիներ Թերեզա Գրիգորյանը, Սիլվա Մինասյանը, Վանուշ Խանամիրյանը, Ֆրունզե Ելանյանը, Ազատ Ղարիբյանը, որոնք մեծապես նպաստել են ազգային կատարող, ոճի ձևավորմանը։ 1947 թվականին Լենինգրադից հրավիրված արտիստներ Լյուդմիլա Սեմանովան, Իրինա Ուշակովան և Վիկտոր Բորիսովը իրենց արվեստով հայկական բալետը հարստացրել են լենինգրադյան պարարվեստի դպրոցի կատարողական ավանդույթներով։

1950[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականներին թատերախումբը համալրվել է նոր պարողներով՝ Բելա Հովնանյան, Վիլեն Գալստյան, Աննա Մարիկյան, Ջուլիետ Քալանթարյան, Ե. Մեհրաբյան։ 1960-ական թվականներից խմբի առաջատարներից էին Էլվիրա Մնացականյանը, Հովհաննես Դիվանյանը, Ռ. Խառատյանը, Մ. Ավնիկյանը, Սերգեյ Պետրոսյանը, Թ. Այդինյանը, Մ. Դավթյանը, Բելա Խուդինյանը, Ե. Պավլիդին, Նադեժդա Խառատյանը։ Հայկական բալետի ձևավորման ու զարգացման մեջ մեծ ներդրում ունեն բալետմայստերներ Ի. Արբատովը, Ա. Դարիբյանը, Վ. Գալստյանը, Մաքսիմ Մարտիրոսյանը, Եվգենի Չանգան, Զ. Մուրադյանը, Աշոտ Ասատրյանը և ուրիշներ։

1960-1970[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-1970-ական թվականներին հայ կոմպոզիտորներն ստեղծել են մի շարք բալետային պարտիտուրներ, որտեղ համադրված են սիմֆոնիկ երաժշտության և երաժշտական թատրոնի ձևերն ու արտահայտչամիջոցները (Էմին Արիստակեսյանի «Պրոմեթևս» և Կոնստանտին Օրբելյանի «Անմահություն» բալետները, Երվանդ Երկանյանի «Օրեստես» և «Էդիպ արքա» խորեոգրաֆիկ սիմֆոնիաները, Է. Հովհաննիսյանի «Անտունի» բալետը՝ խմբերգային դրվագներով, «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը)։ Ընդլայնվել է նաև բալետի թեմատիկան (Է. Հովհաննիսյանի «Հավերժական կուռք», Գ. Եղիազարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ», Գրիգոր Հախինյանի «Ախթամար», «Ուռենի», «Լոռեցի Սաքո», Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես», Ստեփան Շաքարյանի «Ֆիզիկոսներ», Բորիս Սակիլարիի «Չոփչոփիկ», Հրաչիկ Մելիք-Մուրադյանի «Կարմիր գլխարկ» և այլն)։ 1961-1967 թվականներին Ե. Չանգայի ղեկավարությամբ բեմադրվել են Արամ Խաչատրյանի «Սպարտակ» (1961), Սերգեյ Պրոկոֆևի «Մոխրոտը» (1963), Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (1965), Է. Արիստակեսյանի «Պրոմեթևս» (1967) և այլ բալետներ։ Մ. Մարտիրոսյանը (1988-1989 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստեր, 1989-1992 թվականներին՝ բալետմայստեր) իր բեմադրություներով՝ Գ. Եղիազարյանի «Անուրջների լիճը» (1968), Է. Հովհաննիսյանի «Անտունի», Կ. Օրբելյանի «Անմահություն» (1969), Ա. Խաչատրյանի «Գայանե» (1971) և այլն, ազգային պարարվեստը հարստացրել է գեղարվեստական նոր արտահայտչամիջոցներով։

1972-1983[խմբագրել | խմբագրել կոդը]

1972-1983 թվականներին (ընդհատումներով) բալետի խումբը ղեկավարել է Վ. Գալստյանը, բեմադրություններից են Է. Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը (1976), Ա. Խաչատրյանի «Գայանե» (1974) և «Սպարտակ» (1978) բալետները։ 1973 թվականից թատրոնում է աշխատել բալետմայստեր Աշոտ Ասատրյանը (Սերգեյ Բալասանյանի «Լեյլի և Մեջնուն», 1973, Կոնստանտին Օրբելյանի «Անմահություն», 1975, Էդվարդ Միրզոյանի «Լույսի սիմֆոնիա», 1977, Մորիս Ռավելի «Դափնիս և Քլոյե», 1980, Գ. Եղիազարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ», 1982, և այլն)։ Մ. Մնացականյանը բեմադրել է Է. Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» բալետը (1966), «Համլետ» (Դմիտրի Շոստակովիչի երաժշտությամբ), «Սպերաբիլիս» (Բելա Բարտոկի երաժշտությամբ), «Լորկիանա» (իսպանական ժողովրդական երաժշտությամբ) մեկ գործողությամբ բալետները։

1960-1980[խմբագրել | խմբագրել կոդը]

Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնը

1960-1980-ական թվականներին Երևանի օպերայի և բալետի թատրոնում բալետներ են բեմադրել Մոսկվայի, Լենինգրադի, Թբիլիսիի, Օդեսայի օպերայի և բալետի թատրոնների բալետմաստերներ Ս. Սերգեևը, Նատալյա Դուդինսկայան, Տուրի Ժդանովը, Օլեգ Վինոգրադովը, Տ. Նիկիտինան, Գ. Ալեքսիձեն, Ն. Ռիժենկոն, Վ. Սմիռնով Գոլովանովը։ Տարբեր տարիների բալետային ներկայացումները ղեկավարել են դիրիժորներ Կոստանդին Սարաջևը, Գևորգ Բուդաղյանը, Հակոբ Ոսկանյանը, Արամ Քաթանյանը, Դ. Շիկանյանը, Ռուբեն Ստեփանյանը, Գ. Տերտերյանը, Գ. Թորիկյանը, Մորիս Մկրտչյանը։ Ներկայացումները ձևավորել են Սիմոն Ալաջալովը, Սարգիս Արուտչյանը, Աշոտ Միրզոյանը, Կարապետ Մինասյանը, Մինաս Ավետիսյանը, Ալեքսանդր Շաքարյանը, Ռոբերտ Նալբանդյանը, Աշոտ Բայանդուրը, Բորիս Մեսերերը և ուրիշներ։ 1970-1980-ական թվականներին թատերախմբում են նաև երիտասարդ պարողներ Մ. Աբրահամյանը, Մ. Բարանովը, Գ. Գալստյանը, Գ. Շաքարյանը, Լ. Գյուրջյանը, Ե. Հայրապետյանը և ուրիշներ։ Դասատու-փորձավարներն էին Ե. Արարատովան, Հրինա Ուշակովան, Բ. Հովնանյանը, Դոնարա Ալեքսանյանը, Մերուժան Մուրադյանը։

1990-ական[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներից բեմադրվել են Ստեփան Լուսիկյանի «Ճպուռն ու մրջյունը», Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» (1990), Լորիս ճգնավորյանի «Օթելլո» (1993), Սերգեյ Պրոկոֆևի «Մոխրոտը» (1998, բալետմայստեր է. Բեյլերյան), Բիզե-Շչեդրինի «Կարմեն-սյուիտը» (1998, բալետմայստեր՝ Արմեն Գրիգորյան), Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» (1999), Արամ Խաչատրյանի «Գայանե» (2004, երեքն էլ՝ բալետմայստեր՝ Վ. Գալստյան), «Հավերժություն» (2003, բալետմայստեր՝ Մ. Մարտիրոսյան), «Սպարտակ» (2009, բալետմայստեր՝ Յուրի Գրիգորովիչ), է. Հովհաննիսյանի «Վարդանանք» (2008), «Ստաբատ մատեր» (ըստ Ջովաննի Պերգոլեզիի երաժշտության), «Բախի իրքերը» (ըստ Յոհան Սեբաստիան Բախի երաժշտության, երկուսն էլ՝ 2010), Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (2011), Մ. Ռավելի «Բոլերո» (2012, վերջին հինգի բալետմայսեր՝ Ռ. Խառատյան) և այլ բալետներ։

Բալետի զարգացմանը նպաստել են դիրիժորներ Օհան Դուրյանը, Յուրի Դավթյանը, Կարեն Դուրգարյանը և ուրիշներ։ Թատերախումբը համալրվել է երիտասարդ պարողներով՝ Սոնա Առուստամյան, Մարիա Դիվանյան, Սյուզաննա Փիրումյան, ժակլին Սարխոշյան, Մերի Հովհան- Տեսարան Ժորժ Բիզե-Ռ. Շչեդրինի «Կարմեն-սյուիտ» բալետի բեմադրությունից (1998, բալետմայստեր՝ Ա. Գրիգորյան, դերերում՝ Կարմեն՝ Մերի Հովհաննիսյան, Տորեադոր՝ Ռուբեն Մուրադյան) Տեսարան Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի բեմադրությունից (2011, բալետմայստեր՝ Ռուդոլֆ Խառատյան, Երևանի օպերայի և բալետի թատրոն)) Մերի Վարդանյան, Իրինա Մկրտումյան, Հայկ Հարությունյան, Անդրանիկ Սարգսյան, Ռուբեն Մուրադյան, Սևակ Ավետիսյան, Զավեն Հարությունյան, Արմեն Գևորգյան, Նարեկ Մարտիրոսյան և ուրիշներ։