Խզխզան բու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խզխզան բու
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Ինֆրատիպ Gnathostomata
Վերնադաս Չորքոտանիներ (Tetrapoda)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Strigiformes
Ընտանիք Խզխզան բու (Tytonidae)
Scopoli, 1769

Խզխզան բու (լատին․՝ Tytonidae), բվանմանների երկու ընտանիքներից մեկը։

Դեմքի օվալը իջնում է դեպի ներքև որով էլ տարբերելով են խզխզան բուերը իսկականն բվերից։ Մարմինը բարակ է, գլուխը նեղ և երկար։

Բոլոր խզխզան բվերը հանդիսանում են գիշերային որսորդներ են և հիմնականում սնվում են փոքր կաթնասուններով, ինչպիսիք են մկները, գետնափորներ , ինչպես նաև փոքր թռչունները և խոշոր միջատները։ Թռիչքի ժամանակ ձայներից խուսափելու համար նրանց փետուրները ունեն հատուկ ազվափետուրներ, իսկ իրենք՝ փետուրները ունեն հատուկ կառուցվածք։

Խզխզան բուն ընտանիքի բնութագրական առանձնահատկությունները մեկը դա երկար, սուր թևերն են և երկար ոտքեր են։ Դեմքի օվալի վրա հստակ առանձնացված են սրտանման ձևով մուգ աչքերը[1]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պահին խզխզան բվերը բաժանվում են երկու ցեղի և 19 տեսակի[2][3][4]։

  • Ցեղ Phodilus Geoffroy, 1830[5]
    • Տեսակ Phodilus prigoginei Schouteden, 1952
    • Տեսակ Phodilus badius Horsfield, 1821
    • Տեսակ Phodilus assimilis Hume, 1877
  • Ցեղ Tyto Billberg, 1828 — Сипухи
    • Տեսակ Tyto alba Scopoli, 1769[5]
    • Տեսակ Tyto glaucops Kaup, 1852
    • Տեսակ Tyto soumagnei Grandidier, 1878
    • Տեսակ Tyto aurantia Salvadori, 1881
    • Տեսակ Tyto nigrobrunnea Neumann, 1939[6]
    • Տեսակ Tyto longimembris Jerdon, 1839
    • Տեսակ Tyto capensis A. Smith, 1834
    • Տեսակ Tyto sororcula Sclater, 1883
    • Տեսակ Tyto novaehollandiae Stephens, 1826
    • Տեսակ Tyto rosenbergii Schlegel, 1866
    • Տեսակ Tyto inexpectata Schlegel, 1879
    • Տեսակ Tyto multipunctata Mathews, 1912
    • Տեսակ Tyto tenebricosa Gould, 1845
    • Տեսակ Tyto manusi Rothschild & Hartert, 1881
    • Տեսակ Tyto javanica Gmelin, JF, 1788
    • Տեսակ Tyto deroepstorffi Hume, 1875

Արեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքի ներկայացուցիչները գտնվում են բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարկտիդայից։

Դիմակային խզխզան բվերի տեսակներից մեկը ՝ արևելյան Դիմակային խզխզան բուն տարածված է Հարավարևելյան Ասիայում, մյուսը ՝ աֆրիկյանը, Կենտրոնական Աֆրիկայում։

Համեմատաբար մեծ արեալ ունի յուրահատուկ խզխզան բուն, այն իր մեջ ներառում է Եվրոպան (ներառյալ Ռուսաստանի Կալինինգրադի մարզը, Բելառուսը, Ուկրաինայի և Մոլդովայի արևմտյան և կենտրոնական շրջաններ), Աֆրիկան, Մերձավոր Արևելքը, Հարավային և Հարավարևելյան Ասիան, Նոր Գվինեան և Ավստրալիան և ամբողջ Ամերիկան, բացառությամբ հյուսիսային Կանադայի և Ալյասկայի ժամանակակից թաղամասերից։ Tyto glaucops-ը էնդեմիկ է Կարիբյան ծովի Հաիթի կղզում։ Tyto capensis բուն ապրում է Հարավային և Կենտրոնական Աֆրիկայում իսկ մադագասկարականը - Մադագասկարում։ Մնացած տեսակները էնդեմիկ են Ավստրալիայում, Նոր Գվինեայում, Նոր Բրիտանիայում, Մանուս կղզում և Ինդոնեզիայի կղզիներում։

Խզխզան բվերիը չեն ապրում Ասիայի և Նոր Զելանդիայի հեռավոր հյուսիսային մասերում։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե խզխզան բվերի ներկայացուցիչներից մեկը պատկերված է Deftones խմպի «Diamond Eyes» ալբոմի վրա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ганзак Ян Иллюстрированная энциклопедия птиц. — Прага: Артия, 1974. — С. 698-699. — 582 с.
  2. Gill, F. and Donsker, D. (Eds). (2017). «Owls». IOC World Bird List (անգլերեն).{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) doi:10.14344/IOC.ML.7.1.(Ստուգված է 1 փետրվարի 2017).
  3. русские названия приведены по Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 138—139. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
  4. Heimo Mikkola Owls of the world: A photographic Guide. — United States: Firefly Books Ltd., 2012. — 512 с. — ISBN 978-1770851368
  5. 5,0 5,1 Галушин В.М, Дроздов Н.Н., Ильичёв В.Д., Константинов В.М, Курочкин Е.Н., Полозов С.А., Потапов Р.Л, Флинт В.Е., Фомин В.Е. Фауна Мира: Птицы: Справочник. — М: Агропромиздат, 1991. — С. 170. — 311 с. — ISBN 5-10-001229-3
  6. Коблик Е. А. Разнообразие птиц (по материалам экспозиции Зоологического музея МГУ). Часть 3. — М.: Издательство МГУ, 2001. — С. 13. — 360 с. — ISBN 5-211-04072-4
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խզխզան բու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խզխզան բու» հոդվածին։