Գրեգոր Մենդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Գրեգոր Մենդել

Ծնվել է 1822 թ., հուլիսի 20 (1822-07-20)
Ավստրիա Ավստրիա
Մահացել է հունվարի 6, 1884 (61 տարեկան)
Ավստրիա Ավստրիա
Բնակության վայր Ավստրիա Ավստրիա
Ազգություն ավստրիացի
Գիտական ոլորտ գենետիկա
բնագիտություն
Հայտնի է որպես Մենդելի ժառանգականության օրենքներ

Գրեգոր Յոհան Մենդել (հուլիսի 20, 1822- հունվարի 6, 1884), ավստրիացի բնագետ, ժառանգականության մասին գիտության հիմնադիրը։ 1843 թվականին ավարտել է Օլմյուցի համալսարանին կից փիլիսոփայական բաժինը և ձեռնադրվել Բրյունի Ավգուստինյան վանքի վանական (1868-ից՝ վանահայր)։ 1851-1853 թվականներին Վիեննայի համալսարանում, որպես ազատ ունկնդիր, ուսանել է ֆիզիկա, բուսաբանություն, հնէաբանություն և վերլուծական քիմիա։ 1856-1863 թվականներին կատարել է ոլոռի 22 սորտերի խաչասերման փորձեր։ Ստացված հիբրիդների քանակական հաշվառման հիման վրա ձևակերպել է ժառանգական գործոնների անկախ տեղաբաշխման և զուգակցման օրինաչափությունները, որոնք ժառանգականության մասին ուսմունքի հիմք հանդիսացան և հետագայում կոչվեցին Մենդեչի օրենքներ։ Մենդելը զբաղվել է նաև մեղվաբուծությամբ, օդերևութաբանությամբ, այգեգործությամբ, կատարել սպիտակ և մոխրագույն մկների խաչասերման փորձեր։ Մենդելի հայտնագործությունները չհասկացվեցին և չգնահատվեցին ժամանակակիցների կողմից և համընդհանուր ուշադրության արժանացան միայն 1900 թվականին, երբ Ի․ դե Ֆրիզը (Հոլանդիայում), Կ․ Կորենսը (Գերմանիայում) և է․ Զ․ Չերմակը (Ավստրիայում), միմյանցից անկախ, սեփական փորձերի հիման վրա հաստատեցին Մենդելի հայտնաբերած օրինաչափությունները։ 1965 թվականին համաշխարհային գիտական հասարակայնությունը հանդիսավոր կերպով նշեց Մենդելիհայտնագործություններիհարյուրամյակը։