Գանձակ
-
Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Գանձակ (այլ կիրառումներ)
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||
Գանձակ (պարսկերեն՝ گنجه Գենջե, որից էլ` թյուրքական Գենջե կամ Գյանջա ձևերը) - քաղաք Արևելյան Հայաստանում, պատմական Ուտիքում, ներկայումս գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Օսմանյան զորքերի կողմից բռնագրավվելու (1918) և «Ադրբեջան անունով թյուրքական նոր պետություն ստեղծելու պահին քաղաքը կոչվում էր Ելիզավետպոլ, ապա (1920-ին) վերականգնվել է քաղաքի նախկին անունը, որը նորից անվանափոխվել էր 1935թ.՝ Կիրովաբադ։ Միայն 1991-ին քաղաքին նորից վերադարձվեց իր հին պատմական անունը (ադրբեջաներեն հնչողությամբ՝ Գյանջա, Gəncə)։
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
IX դ. վերջից մինչև XII դ. Գանձակում հաստատվել էր Աղվանից կաթողիկոսության աթոռը։ XI դ. կեսին Գանձակին տիրել է արաբական Շադդադյան տոհմի ճյուղերից մեկը։ 1088–ին Շադդադյան Փատլունից Գանձակը գրավել և աթաբեկության կենտրոն է դարձրել սելջուկյան զորապետ Բուղան։ Սելջուկյան թուրքերի տիրապետության հաստատումից հետո Գանձակում խաղկում է նաև մահմեդական ժողովուրդների մշակույթը, հատկապես գրականությունը։ XII դ. 2-րդ կեսին Գանձակի աթաբեկությունը թուլացել է, դարձել հարկատու Վրաց թագավորությանը։ XIII դ. սկղբին Գանձակը հիշատակվում է որպես բազմամարդ և ամուր քաղաք։ 1236–ին թաթար–մոնղոլները կործանել են ընդդիմացող Գանձակի պարիսպները և կոտորել բնակիչներին. քաղաքը ամայացել է։ Գանձակում են ծնվել, կրթվել կամ գործել Հովհաննես Սարկավագը, Կիրակոս Գանձակեցին և միջնադարյան մշակույթի ուրիշ գործիչներ։
[խմբագրել] Վարչական բաժանում
1905 թվականի հունվարի դրությամբ Գանձակում կար ավելի քան 8 հազար տուն, իսկ քաղաքը անմիջապես բաժանված էր երկու մասերի՝ հայկական և թուրքական: Քաղաքի ամեն երկում ասում կային բազմաթիվ թաղամասեր, որոնք ունեցել են իրենց ինժեներա-պլանային համարները: Սակայն, հայերը անվանում էին թաղամասերը Հայաստանի տարբեր աշխարհագրական անվանումներով[1]:
[խմբագրել] Թուրքական մաս
Քաղաքի թուրքական մասում (Գանձակ գետի ձախ ափը) կային հայկական թաղամասեր՝
- Նորաշեն (Ենի Երևան)
- Այգեստան (Բաղմանլար)
- Փոքր Այգեստան (Բալա Բաղման)
- Չայլուի (Չայլեցոց)
- Երևանյան (Երևանցոց)
- Սլոբոդկա, երկաթուղային կայարանի շրջանը:
Այդ թուրքական մասում կար նաև պարսկական թաղամաս: Այն գտնվում էր պարսկական շուկայի (այժմ թուրքական շուկայի) և շահաբասյան քարվանսարաի շրջանում: Ռուսական թաղամասը գտնվում էր Սուրբ Ալեքսանդր Նևսկու ռուսական ռազմական վանքի և Սլոբոդկա թաղամասի շրջանում[1]:
Թուրքերը Գանձակում անմիջապես թուրքական թաղամաս չունեին ( բնակվում էին Այգեստան, Փոքր Այգեստան, Չայլեցոց, Երևանցոց և Սլոբոդկա թաղամասերում[1]:
[խմբագրել] Հայկական մաս
Գանձակի հայկական մասում (Գանձակ գետի աջ ափը) գտնվում էին հետևյալ թաղամասերը՝
- Եկեղեցական
- Շուշեցոց (կամ Ղարաբաղցոց)
- Բանանցոց
- Գետաշենցոց
- Աջիշենցոց
- Սուլուքեցոց
- Նուխիեցոց
Այդ թաղամասերի ազգաբնակչական կազմը ձևավորված էր Պարսկաստանի հայերից, Ջիվանշիրի գավառից (Նախատատաց - Բեգում Սարով, Էրքեջ, Կարաչինար, Ներքիշեն, Հայ Պարիս և այլ), Գանձակի գավառից գյուղերից (Ոսկանապատ - Զուռնաբադ, Չովդար, Միրզիկ, Քարհատ - Դաշկեասն, Աբլիա, Կիրանց, Խաչակապ - Ղուշչու, Բարսում, Նուկզար, Փիփ, Չարդախլու, Ղարադաղլու և այլ վայրերից)[1]:
[խմբագրել] Քույր-քաղաքներ
Դերբենտ (Ռուսաստան)
Կարս (Թուրքիա)
Իզմիր (Թուրքիա)
Անկարա (Թուրքիա)
Մոսկվա (Ռուսաստան)
Նյուարկ, Նյու Ջերսի (ԱՄՆ)
Ռուսթավի (Վրաստան)
Դնեպրոպետրովսկ (Ուկրաինա)
Դուշանբե (Տաջիկստան)
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Ծանոթագրություններ
|
|
||
|---|---|---|
| Մայրաքաղաք՝ Բաքու | ||
| Աղսու | Աղդաշ | Աղջաբեդի | Աղստև | Առինջ | Աստարա | Բաբեկ | Բալական | Բեյլագան | Բիլյասուվար | Կուտկաշեն | Գանձակ | Գետաբեկ | Գյոկչայ | Գյոյթեփե | Գորանբոյ | Եվլախ | Զարդաբ | Զաքաթալա | Իմիշլի | Իսմայիլլի | Լենքորան | Լիման | Խաչմաս | Խըրդալան | Խիզի | Խուդաթ | Կախի | Կուսարի | Հաջիկաբուլ | Հորադիզ | Ղազախ | Ղուբա | Մասալի | Մարազա | Մինգեչաուր | Նախիջևան | Նավթալան | Նեվթեչալա | Շաբրան | Շամախի | Շամքոր | Նորաշեն | Շաքի | Շիրվան | Պարտավ | Ջալիլաբադ | Ջուղա | Սաաթլի | Սաբիրաբադ | Սալյան | Սիազան | Սումգայիթ | Վարդաշեն | Տավուշ (Թովուզ) | Տերտեր | Ուջարի | Քարհատ | Քյուրդամիր | Որդուար | ||
| Պորտալ:Ադրբեջան | ||