Բադրիջան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բադրիջանը կամ սմբուկը (Solanum melongena) Solanaceae ընտանիքի Solanum ցեղին պատկանող միամյա բանջարային մշակաբույս է, որը բավականին մեծ տեղ է զբաղեցնում սննդի և պահածոների արդյունաբերությունում:
Բադրիջանի պտուղների չոր նյութը կազմում է 7-12%, իսկ շաքարը` 3-4%: Բացի այդ, բադրիջանի պտուղները պարունակում են 0,034% ֆոսֆոր, 0,001% երկաթ և 0,01% կիր, որոնք շատ անհրաժեշտ են մարդու օրգանիզմի համար: Բադրիջանը վիտամիններով առանձնապես հարուստ չէ, թեև պարունակում է որոշ քանակությամբ B2, PP և C վիտամիններ:
Բադրիջանից պատրաստում են բազմազան ճաշեր: Բադրիջանի պտուղներից հրուշակեղենի արդյունաբերությունում պատրաստում են բարձրորակ մուրաբաներ և ցուկատներ: