Ֆրեդերիկ Սոդդի
Ֆրեդերիկ Սոդդի Frederick Soddy | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1877[1][2][3][…] Իստբորն, Իսթբորն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[4] |
Մահացել է | սեպտեմբերի 22, 1956[4][1][2][…] (79 տարեկան) Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դեղագործ, ֆիզիկոս, պրոֆեսոր, քիմիկոս և հետազոտող |
Հաստատություն(ներ) | ՄաքԳիլի համալսարան, Օքսֆորդի համալսարան և Աբդերինի համալսարան |
Գործունեության ոլորտ | Ռադիոքիմիա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Աբերիստուիտի համալսարան, Մերթոն քոլեջ և Eastbourne College? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5] |
Գիտական ղեկավար | Էռնեստ Ռեզերֆորդ |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Winifred Beilby? |
Frederick Soddy Վիքիպահեստում |
Ֆրեդերիկ Սոդդի (Frederick Soddy, սեպտեմբերի 2, 1877[1][2][3][…], Իստբորն, Իսթբորն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[4] - սեպտեմբերի 22, 1956[4][1][2][…], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի ռադիոքիմիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1910), ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1924)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1896 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ 1900-1902 թվականներին Էռնեստ Ռեզերֆորդի ղեկավարությամբ աշխատել է Մոնրեալի, 1903-1904 թվականներին՝ Ուիլյամ Ռամզայի ղեկավարությամբ՝ Լոնդոնի համալսարաններում։ 1904-1914 թվականներին դասավանդել է Գլազգոյի, 1914-1919 թվականներին՝ Աբերդինի, 1919 - 1936 թվականներին՝ Օքսֆորդի համալսարաններում։
Հիմնական աշխատանքները նվիրված են ռադիոակտիվությանը։ Մշակել է ռադիոակտիվ տրոհման տեսությունը (1903-1905 թվականներին՝ Ռեզերֆորդի հետ համատեղ), տվել իզոտոպների մասին հասկացությունը, ուսումնասիրել դրանց բնույթը և ծագումը։ Ռեզերֆորդի հետ հայտնագործել է թորիում -x (ռադիում -224) ռադիոտարրը և ապացուցել ռադիոն -200 և ռադիոն -222 քիմիական չեզոքությունը։ Ռեզերֆորդի հետ 1903 թվականին հստակ ձևակերպել է ռադիոակտիվ փոխակերպումների օրենքը, արտահայտելով այն մաթեմատիկորեն և մուծել է «կիսատրոհմանպարբերականություն» տերմինը։ Ուիլյամ Ռամզայի հետ 1903 թվականին ապացուցել է, որ ռադոնի և ռադիումի ռադիոակտիվ տրոհման արդյունքումստացվում է հելիում։ 1913 թվականին մուծել է «իզոտոպ» հասկացությունը։ 1913 թվականին ձևակերպել է տեղաշարժի կանոնը α տրոհման ժամանակ, երբ ռադիոտարրը տեղափոխվում է Մենդելևի համակարգում երկու տեղով դեպի ձախ, իսկ β տրոհման դեպքում մի տեղով դեպի աջ[8]։
Փորձնական ճանապարհով ապացուցել է (1915) ռադիումի առաջացումն ուրանից։ Սոդդիի անունով է կոչվում ուրանի սիլիկատը՝ սոդդիտ միներալը։ 1912 թվականին դարձել է Նոբելյան մրցանակակիր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Содди Фредерик // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ The Nobel Prize in Chemistry 1921 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Իզոտոպների ծագման հասկացություն, Ֆրեդերիկ Սոդդի
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, 1901-2000, Գիրք Ա, Երևան-2007։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 488)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Սոդդի» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 2 ծնունդներ
- 1877 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Սեպտեմբերի 22 մահեր
- 1956 մահեր
- Միացյալ Թագավորությունում մահացածներ
- Օքսֆորդի համալսարանի ակադեմիկոսներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի քիմիկոսներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի նոբելյան մրցանակակիրներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Անգլիացի ֆիզիկոսներ
- Բրիտանացի նոբելյան մրցանակակիրներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ
- Անգլիացի գիտնականներ