Ֆերդինանդո I Մեդիչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերդինանդո I Մեդիչի
իտալ.՝ Ferdinando I de' Medici
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 30, 1549[1]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն
Մահացել էփետրվարի 3, 1609(1609-02-03)[1] (59 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիա
ԳերեզմանCappella dei Principi
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[2]
Մասնագիտությունկաթոլիկ քահանա, քաղաքական գործիչ և մեկենաս
ԱմուսինChristina of Lorraine?[3]
Ծնողներհայր՝ Կոզիմո I, մայր՝ Էլեոնորա Տոլեդացի
Զբաղեցրած պաշտոններcardinal-deacon?
ԵրեխաներԿոզիմո II Մեդիչի[4], Princess Maria Maddalena de' Medici of Tuscany?, Catherine de' Medici?, Carlo de' Medici?, Կլաուդիա Մեդիչի[4], Lorenzo de' Medici?[4], Princess Eleonora de' Medici of Tuscany?, Francesco di Ferdinando de' Medici? և Filippino de' Medici?
 Ferdinando I, Grand Duke of Tuscany Վիքիպահեստում

Ֆերդինանդո I Մեդիչի, (իտալ.՝ Ferdinando I de' Medici, հուլիսի 30, 1549[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն - փետրվարի 3, 1609(1609-02-03)[1], Ֆլորենցիա, Իտալիա), 1587-1609 թվականներին Ֆերդինանդո I Մեդիչին եղել է Տոսկանայի մեծ դուքս, զգալիորեն բարձրացրել է Մեդիչի ընտանիքի հեղինակությունը և ազդեցությունը Իտալիայում և նրա սահմաներից դուրս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով դուքս Կոզիմո Մեդիչիի և Էլեոնորա Տոլեդացու կրտսեր որդին, Ֆերդինադոն դուքսական գահի ժառանգորդի թեկնածու չէր և արդեն 14 տարեկանում առանց կուսակրոնություն ընդունելու ստացել էր կարդինալի տիտղոս (աշխարհիկ կարդինալ)[5]։ Նա անցակացնելով երիտասարդությունը Հռոմում` իր կառուցած Մեդիչիների վիլլայում իտալական հնություններ էր հավաքում, երբ իր` ժողովրդի կողմից ոչ այդքան ընդունված եղբոր` Ֆրանչեսկոյի մահը նրան դարձրեց ողջ Տոսկանայի ժառանգորդը։ Ըստ գիտական հետազոտության Ֆրանչեսկոն թունավորված է եղել մկնդեղով, ամենայն հավանականությամբ Ֆերդինանդոյի կողմից[6]։ Տոսկանական գահ բարձրանալով նա միաժամանակ մնացել է կարդինալ, սակայն երբ 1589 թվականին ամուսնացել է Եկատերինա Մեդիչիի թոռան` Քրիստինա Լոթարինգացու հետ Հռոմի պապի թույլտվությամբ հրաժարվել է տիտղոսից։

Ֆերդինանդոն արտասովոր խորաթափանցություն է դրսևորել` Հենրի Նավարացուն ֆինանսական օժանդակություն տրամադրելով, երբ նա դեռ հակակաթոլիկ շարժման ղեկավարն էր։ Հենրիի ֆրանսիական գահ բարձրանալուց հետո Ֆերդինանդոն իր նավատորմը ուղարկեց Մարսելի ծոց, գրավեց Իֆ ամրոցը, որի նկատմանբ իսպանացիները հավակնություն ունեին։ Այդ քայլը Ֆերդինանդոյի և Ֆրանսիայի թագավորի միջև տարաձայնություններ առաջացրեց։ Որպես հաշտության նշան 1600 թվականին Հենրին ամուսնացավ Ֆերդինանդոյի զարմուհու` Մարիա Մեդիչիի հետ։ Բուրբոնների հետ կնքված դաշինքի համար, կայսրին հանգստացնելու նպատակով Ֆերդինանդոն իր ժառանգորդին ամուսնացրեց ավստրիացի արքայադստեր հետ և իր զորքերը ուղարկեց Էգեյան ծով ու Աֆրիկա` ավստրիացիներին օգնելու թուրքերի դեմ պատերազմում։

Ֆերդինանդոյի ճիշտ արտաքին քաղաքականությունը նպաստել է Տոսկանայի տնտեսական աճին և ֆինանսական ամրապնդմանը։ Նա իր հարստությունը ծախսում էր կշռադատված` առաջնահերթությունը տալով երկրի արևելքում գտնող ճահճային տարածքների չորացմանը և հետամնաց Լիվորնոն միջերկրածովային նշանակալի առևտրական նավահանգիստ դարձնելուն։ Արվեստի մեջ Ֆերդինանդոն առանձնացնում էր երաժշտությունը և զարմանալի չէ, որ պատմության առաջին օպերաները ցուցադրվել են նրա պալատում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերդինանդո I Մեդչիի և Քրիստինա Լոթարինգացու ընտանիքում ծնվել են հինգ որդի և չորս դուստր։

  • Կոզիմո II Մեդիչի (1590—1621), Տոսկանայի Մեծ դուքս, ամուսնացել է Մագդալինա Ավստրիացու հետ,
  • Էլեոնորա Մեդիչի (1591—1617),
  • Կատերինա Մեդիչի (1593—1629), ամուսնացել է Մանտուայի դուքս Ֆերդինանդո I Գոնզագայի հետ
  • Ֆրանչեսկո Մեդիչի (1594—1614),
  • Կառլո Մեդիչի (1595—1666), կարդինալ
  • Ֆիլիպինո Մեդիչի (1598—1602),
  • Լորենցո Մեդիչի (1599—1648),
  • Մարիա Մագդալենա Մեդիչի (1600—1633),
  • Կլավդիա Մեդիչի (1604—1648), առաջին անգամ ամուսնացած է եղել Ֆեդերիկո Ուբալդո դելլա Ռովերի հետ, երկրորդ անգամ` էրցհերցոգ Լեոպոլդ V Ավստրիացու հետ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Ստեփանոս Պապի և Նահատակաց շքանշան։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.treccani.it/enciclopedia/ferdinando-i-de-medici-granduca-di-toscana_%28Dizionario-Biografico%29/
  2. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  3. http://genealogy.euweb.cz/lorraine/lorraine4.html
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2015.
  5. Salvador Miranda. «The Cardinals of the Holy Roman Church - Biographical Dictionary - Consistory of January 6, 1563». www2.fiu.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  6. «Итальянские ученые спустя 420 лет раскрыли одно из самых загадочных убийств в роду Медичи». NEWSru.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.