Իֆ ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Իֆ ամրոց
ֆր.՝ Château d'If
Monte-Cristo if castle - marseille France by JM Rosier.JPG
Տեսակամրոց
Վարչական միավոր7th arrondissement of Marseille?[1]
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա[1]
Համալիրի մասFrioul archipelago?
Կառուցված1527-1529
Ճարտարապետական ոճմիջնադարյան ճարտարապետություն
Իրադարձություններշինարարություն
Կոորդինատներ: 43°16′47.500000099612″ հս․ լ. 5°19′30.500000100041″ ավ. ե. / 43.27986111113877854° հս․. լ. 5.32513888891667797° ավ. ե. / 43.27986111113877854; 5.32513888891667797
Château d'If Վիքիպահեստում

Իֆ ամրոց (ֆր.՝ Château d'If), պաշտպանական կառույց Միջերկրական ծովում՝ Ֆրիուլի արշիպելագի մոտ՝ Մարսելից 4կմ հեռու։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում կառույցը նախատեսված է եղել Մարսելը ծովային գրոհներից պաշտպանելու համար։ Շինարարությունն ընթացել է 1524-1531 թվականներին թագավոր Ֆրանցիսկ I-ինի հրամանով։

16-րդ դարի վերջերից ամրոցը օգտագործվել է խիստ վտանգավոր հանցագործներին մեկուսացնելու և պահելու համար։ Հենց այդ ժամանակից էլ ամրոցը ստացել է «Իֆ» անունը։ Ամրոցի զնդաններում պահվել են հուգենոտներ, քաղաքական բանտարկյալներ, Փարիզի կոմունայի առաջնորդներ, ինչպես նաև անձինք, ովքեր վտանգ են ներկայացրել Ֆրանսիայի համար։

1830-ական թվականներին Իֆ ամրոցը պաշտոնապես դադարում է բանտ լինելուց, սակայն 1871 թվականին այստեղ բանտարկվել են Փարիզի կոմունայի առաջնորդները, իսկ նրանց ղեկավար Գասթոն Կրեմյեն գնդակահարվել է Իֆ կղզում։

Գրական փառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իֆ ամրոցի տեսարան Մարսելից
Էդմոն Դանտեսի բանտախուցը

1844-1845 թվականներին ֆրանսիացի նշանավոր գրող Ալեքսանդր Դյուման գրում է «Կոմս Մոնտե-Քրիստո» վեպը, որտեղ նկարագրվում էին գլխավոր հերոսի՝ Էդմոն Դանտեսի բազմամյա տանջանքները Իֆ ամրոցում։ Վեպը մեծ հռչակ ձեռք բերեց ֆրանսիական և համաշխարհային գրականության մեջ։ Այդ պատճառով էլ սկսած 1890 թվականից՝ Իֆ ամրոցի բացումից, ամրոցը զբոսաշրջիկների պակաս չի ունեցել։ Ամրոցում ներկայացվում են վեպի ստեղծագործական պատմությանը կապված ցուցադրություն, նրա բազմաթիվ էկրանավորումները, «Մոնտե-Քրիստո» անունով ձեռնարկություններ ու ապրանքներ։

Ամրոցի առաջին հարկում զբոսաշրջիկների համար բացվել է Էդմոն Դանտեսի խուցը, որի բանտարկյալը Դյումայի մտահղացմամբ Էդմոն Դանտեսն է եղել։ Բանտախուցը թունելով միացված է պատուհաններ չունեցող կիսանկուղային սենյակին, որը, վեպի բովանդակության համաձայն, աբբա Ֆարիայի խուցն է։ Խցում տեղադրված է հեռուստաէկրան, որով ցուցադրվում են տարբեր ֆիլմերից հատվածներ՝ Դանտեսի և Ֆարիայի հանդիպումը պատկերող տեսարաններով։

Ամրոցի երկրորդ հարկում ներկայացված է բանտախուց, որում պահվել է խորհրդավոր բանտարկյալ «Երկաթե դիմակը»:

Aquote1.png Իֆ ամրոցին հռչակ են բերել բացառապես երկու բանտարկյալներ՝ Երկաթե դիմակը, որը երբեք այնտեղ չի եղել, և Էդմոն Դանտեսը, որը երբեք գոյություն չի ունեցել[2]:
- Ալեն Դեկո
Aquote2.png


Այսօր Իֆ ամրոցը Մարսելի այցեքարտերից է. քաղաքի շատ հյուրեր ձգտում են այցելել կղզի։ Ամրոցում կազմակերպվում են շրջագայություններ տարբեր բանտախցերով, վաճառվում են հուշանվերներ, իսկ բաց հրապարակում գործում է սրճարան՝ Մարսելի տեսարանով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 base Mériméeministère de la Culture, 1978.
  2. Ален Деко. Железная маска из чёрного бархата // Великие загадки истории / пер. И.Алчеева. — М.: Вече, 2004, 2006. — С. 267-311. — 480 с. — (Великие тайны). — 5000 экз. — ISBN 5-9533-0229-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]