Jump to content

Օրաս Վերնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրաս Վերնե
ֆր.՝ Horace Vernet
ԿեղծանունVernet, Émile Jean Horace[1]
Ծնվել էհունիսի 30, 1789(1789-06-30)[2][3][4][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[5]
Վախճանվել էհունվարի 17, 1863(1863-01-17)[2][3][6][…] (73 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ, լուսանկարիչ, ռազմական գործիչ, գծանկարիչ և գծանկարիչ
Ոճռոմանտիզմ
Ժանրպատմական գեղանկարչություն, բնանկար և դիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներThe battle of Jena, October 14, 1806?, The Battle of Bouvines? և Battle of Fontenoy, 11th of May 1745?
ՄեկենասներՆապոլեոն Բոնապարտ
ՈւսուցիչFrançois-André Vincent?
ԱշակերտներԺյուլ Բրետոն, Joseph Simon Volmar?, Ignace-François Bonhommé?, Jean-Paul Alaux?, Louis Marie Baptiste Atthalin?, Pierre Dupuis?, Charles-Édouard Elmerich?, Eugène Lami?, Alfred François Mouillard? և Alois Schönn?[7]
Պարգևներ
Պաշտոնdirector of the French Academy in Rome?
ԱնդամակցությունՆիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Գեղեցիկ արվեստների ակադեմիա և Գեղարվեստի ակադեմիա
ՀայրԿառլ Վերնե
Համատեղ ապրողՕլիմպ Պելիսյե
ԶավակներLouise Vernet?
 Horace Vernet Վիքիպահեստում

Օրաս Վերնե (ամբողջական անունը՝ Էմիլ Ժան Օրաս Վերնե (ֆր.՝ Emile Jean Horace Vernet, հունիսի 30, 1789(1789-06-30)[2][3][4][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[5] - հունվարի 17, 1863(1863-01-17)[2][3][6][…], Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[5]), ֆրանսիացի նկարիչ և դիվանագետ։ Հայտնի արվեստագետների տոհմից։

Նկարիչներ Կառլ Վերնեի որդին և Կլոդ Ժոզեֆ Վերնեի թոռը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրաս Վերեն ծնվել է 1789 թվականի հունիսի 30-ին Փարիզում։

Ինքնադիմանկար (1835)

Նկարչի և դիվանագետի հիանալի կարիերա է ստեղծել, մտնելով երկրի քաղաքական վերնախավի մեջ, ինչպես Բոնապարտի, այնպես էլ՝ Բուրբոնների Ռեստավրացիայի ժամանակ։ Եղել է Հռոմի ֆրանսիական ակադեմիայի տնօրեն (1829—1835): Ֆրանսիական բանակի հետ միասին եղել է Ալժիրում (1833), 1836 և 1842-1843 թվականներին դիվանագիտական հանձնարարականներով եղել է Ռուսաստանում, որտեղ պատվերով ստեղծել է մի քանի կտավներ։

Վերնեն ստացել է մեծ ճանաչում որպես պաթետիկ մարտական կտավների հեղինակ (այդ թվում հսկայական կոմպոզիցիաների՝ Տանժերի գրավումը, մարտերի նկարներ, Ֆիլդանի, Իյենի, Վահրամի, Ֆոնտենուայի և այլ ճակատամարտեր, որոնք ստեղծվել են 1830-ից 1850-ական թվականներին Լուի Ֆիլիպի և Նապոլեոն III պատվերով և պահպանվում է Վերսալում։

Սիրում էր նկարել պայծառ և բուռն պատկերներ՝ հաճախ համատեղելով դրանք միասնական կերպարների հետ (Ծովային ճակատամարտ, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ

Հյուսիս-աֆրիկյան թեմաները մեծ ազդեցություն ունեցան օրիենտալիզմի զարգացման վրա։ Հանդես է եկել նաև որպես մոնումենտա-դեկորատիվ գեղանկարչության վարպետ և դիմանկարիչ։

Օրաս Վերնեն մահացել է 1863 թվականի դեկտեմբերի 3-ին։ Մահանալիս նա ափսոսացել է, թե արժեր արդյոք այդպես սիրել բանակը ու նավատորմը, որպեսզի մեռնել անկողնում, ինչպես ինչ-որ խանութպան։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Կոնան Դոյլի «Թարգմանչի հետ դեպքը» պատմվածքում (Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին) Շերլոկ Հոլմսը նշում այն մասին, որ Վերնեն նրա եղբորորդին է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Catalogue de l’exposition „Horace Vernet (1789—1863)“, Rome, Académie de France à Rome, Paris, École nationale supérieure des Beaux-Arts, mars-juillet 1980.
  • Lynne Thornton. Les Orientalistes Peintres voyageurs, ACR Édition Poche Couleur, Courbevoie, 1994, ISBN 9782867700606.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրաս Վերնե» հոդվածին։