Օրաս Վերնե
Օրաս Վերնե (ամբողջական անունը՝ Էմիլ Ժան Օրաս Վերնե (ֆր.՝ Emile Jean Horace Vernet, հունիսի 30, 1789[1][2][3][…], Փարիզ - հունվարի 17, 1863[1][2][4][…], Փարիզ), ֆրանսիացի նկարիչ և դիվանագետ: Հայտնի արվեստագետների տոհմից, նկարիչներ Կառլ Վերնեի որդին և Կլոդ Ժոզեֆ Վերնեի թոռը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրաս Վերեն ծնվել է 1789 թվականի հունիսի 30-ին Փարիզում:

Նկարչի և դիվանագետի հիանալի կարիերա է ստեղծել, մտնելով երկրի քաղաքական վերնախավի մեջ, ինչպես Բոնապարտի, այնպես էլ՝ Բուրբոնների Ռեստավրացիայի ժամանակ: Եղել է Հռոմի ֆրանսիական ակադեմիայի տնօրեն (1829—1835): Ֆրանսիական բանակի հետ միասին եղել է Ալժիրում (1833), 1836 և 1842-1843 թվականներին դիվանագիտական հանձնարարականներով եղել է Ռուսաստանում, որտեղ պատվերով ստեղծել է մի քանի կտավներ:
Վերնեն ստացել է մեծ ճանաչում որպես պաթետիկ մարտական կտավների հեղինակ (այդ թվում հսկայական կոմպոզիցիաների՝ Տանժերի գրավումը, մարտերի նկարներ, Ֆիլդանի, Իյենի, Վահրամի, Ֆոնտենուայի և այլ ճակատամարտեր, որոնք ստեղծվել են 1830-ից 1850-ական թվականներին Լուի Ֆիլիպի և Նապոլեոն III պատվերով և պահպանվում է Վերսալում:
Սիրում էր նկարել պայծառ և բուռն պատկերներ՝ հաճախ համատեղելով դրանք միասնական կերպարների հետ (Ծովային ճակատամարտ, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ):
Հյուսիս-աֆրիկյան թեմաները մեծ ազդեցություն ունեցան օրիենտալիզմի զարգացման վրա: Հանդես է եկել նաև որպես մոնումենտա-դեկորատիվ գեղանկարչության վարպետ և դիմանկարիչ:
Օրաս Վերնեն մահացել է 1863 թվականի դեկտեմբերի 3-ին: Մահանալիս նա ափսոսացել է, թե արժեր արդյոք այդպես սիրել բանակը ու նավատորմը, որպեսզի մեռնել անկողնում, ինչպես ինչ-որ խանութպան:
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Արթուր Կոնան Դոյլի «Թարգմանչի հետ դեպքը» պատմվածքում (Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին) Շերլոկ Հոլմսը նշում այն մասին, որ Վերնեն նրա եղբորորդին է:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեհական Պրոմեթևս (1831)
Պատերազմի տեսարան (1861). Հայաստանի ազգային պատկերասրահ.
Հուլիսյան հեղափոխություն 1830 թվական, Փարիզ: Լուի Ֆիլիպը գնում է Պալե-Ռոյալ
Մուհամեթ Ալի հետևում է մամլուքների գլխատմանը Կահիրեյում
Наполеон Ֆրիլդանի ճակատամարտ.
Նիկոլայ I իր կնոջ հետ Պուշկին քաղաքում
Իվան Մազեպան ձիուց կապված
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Horace Vernet
- ↑ 3,0 3,1 Emile Jean Horace Vernet (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ http://kulturnav.org/5a395892-9d98-4100-b510-06eb372ca9d9 — 2016.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Catalogue de l’exposition „Horace Vernet (1789—1863)“, Rome, Académie de France à Rome, Paris, École nationale supérieure des Beaux-Arts, mars-juillet 1980.
- Lynne Thornton. Les Orientalistes Peintres voyageurs, ACR Édition Poche Couleur, Courbevoie, 1994, ISBN 9782867700606.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gallery of Paintings by Horace Vernet
- Anne S. K. Brown Military Collection, Brown University Library Օրաս Վերնեի վերաբերյալ բազմաթիվ ռազմական վիմագրություններ:
|
- Վիքիպեդիա:Տեղեկաքարտում և Վիքիտվյալներում նույն պատկերով հոդվածներ
- Հունիսի 30 ծնունդներ
- 1789 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 17 մահեր
- 1863 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- 18-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Օրիենտալիստ նկարիչներ
- Ֆրանսիացի դիվանագետներ