Օսուգա (գյուղ, Ռժևսկի շրջան)
Գյուղ | |||
---|---|---|---|
Օսուգա | |||
ռուս.՝ Осуга | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Երկրամաս | Տվերի մարզ | ||
Շրջան | Ռժևսկի շրջան | ||
Համայնք | Medvedevo rural settlement?[1] | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 252 մարդ (1997) | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 172348 | ||
ՍՎՏԲՀԴ | 28248826012 | ||
|
Օսուգա (ռուս.՝ Осуга), գյուղ Ռուսաստանի Տվերի մարզի Ռժևսկի շրջանի կազմում։ Մտնում է «Մեդվեդևո» գյուղական բնակավայրի կազմի մեջ։
Բնակչությունը 1997 թվականին գրանցված տվյալներով կազմել է 252 մարդ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է Ռժև - Վյազմա երկաթուղային գծի վրա, Ռժևից 25 կիլոմետր հարավ և Սիչևկայից 20 կիլոմետր հյուսիս։ Օսուգա գետը հոսում է գյուղից 2 կիլոմետր դեպի հարավ, արևմուտք և արևելք՝ այս վայրում կազմելով Տվերի և Սմոլենսկի շրջանների սահմանը։
Տեղանունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը և կայանը կոչվում են տեղի Օսուգա գետի անունով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականին Օսուգայի շրջանում ծանր մարտեր են ընթացել։
Շկոլնայա փողոցում կարելի է տեսնել կալվածատեր Լոտովների կալվածքը։ Նախահեղափոխական երկհարկանի բնակելի շենքն ավերվել է նացիստական օկուպացիայի ժամանակ։
Վարչատարածքային պատկանելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարում՝ մինչև 1928 թվականը, Օսուգա գյուղը պատկանել է Զուբցովսկի շրջանի Արտեմովսկի վոլոստին։ 1919-1925 թվականներին Օսուգան եղել է Ռժևսկի շրջանի Արտեմովսկի վոլոստի կենտրոնը։
Ենթակառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսուգա գյուղական շրջանի վարչակազմի մեջ մտնում են Օսուգայի ՖԷԿ-ի սպորտային դահլիճը, Օսուգի Տեղագիտական թանգարանը, գրադարանը, էլեկտրական ենթակայանը, երկաթուղային կայարանը, կիսատ միջնակարգ դպրոցը, մանկապարտեզը, մշակութային կենտրոնը, բուժկետը (ֆելդշեր և մանկաբարձություն), փոստային բաժանմունք, խանութ[2]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում է ճանապարհային և երկաթուղային տրանսպորտը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ОКТМО. 179/2016. Центральный ФО
- ↑ «Посёлок Осуга — энциклопедический справочник «Тверская область»».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|