Օսկարի 92-րդ մրցանակաբաշխություն
92-րդ Օսկար | |
---|---|
Ամսաթիվ | Փետրվարի 9, 2020 |
Վայր | Դոլբի թատրոն Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
«Օսկարի» 92-րդ մրցանակաբաշխություն, Կինոարվեստի և գիտության ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակի հանձնման արարողություն՝ 2019 թվականին կինեմատոգրաֆիայի ոլորտում ձեռքբերումների համար։ 24 անվանակարգերում առաջադրվածները ներկայացվել են 2020 թվականի հունվարի 13-ին, իսկ արարողությունը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարի 9-ին Դոլբի թատրոնում (Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա)[1]։ Արարողությունը ցուցադրվել է ԱՄՆ-ում ABC հեռուստառադիոընկերության ուղիղ եթերով[1]։
Իրադարձությունների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ[1] | |
---|---|
2019 թվական, նոյեմբերի 27, չորեքշաբթի[2] | Հատուկ մրցանակների հանձնման արարողություն |
2020 թվական, հունվարի 2, հինգշաբթի | Անվանակարգերի քվեարկություն (սկիզբ) |
2020 թվական, հունվարի 7, երեքշաբթի | Անվանակարգերի քվեարկություն (ավարտ) |
2020 թվական, հունվարի 13, երկուշաբթի | Անվանակարգերի հայտարարում |
2020 թվական, հունվարի 27, երկուշաբթի | Առաջադրվածների նախաճաշ |
2020 թվական, հունվարի 30, հինգշաբթի | Վերջնական քվեարկության սկիզբ |
2020 թվական, փետրվարի 4, երեքշաբթի | Վերջնական քվեարկության ավարտ |
2020 թվական, փետրվարի 9, կիրակի | «Օսկարի» 92-րդ մրցանակաբաշխություն |
Հաղթողներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջադրվածների ցանկ
- 11: «Ջոկեր»
- 10: «Իռլանդացին» / «Մի անգամ Հոլիվուդում» / «1917»
- 6: «Ջոջո Ճագար» / «Ամուսնական պատմություն» / «Փոքրիկ տիկիններ» / «Մակաբույծ»
- 4: «Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի»
- 3: «Սկանդալ» / «Երկու Պապեր» / «Աստղային պատերազմներ։ Սքայուոքերի ծագումը»
- 2: «Ջոդի» / «Հարրիետ» / «Ցավ և փառք» / «Մեղրի երկիր» / «Խաղալիքների պատմություն 4»
Կինոարվեստում բացառիկ նվաճումների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեյվիդ Լինչ՝ ամերիկացի ռեժիսոր և դերասան[3]
- Ուես Սթյուդի՝ չերոկի-ամերիկացի դերասան[3]
- Լինա Վերտմյուլլեր՝ իտալացի ռեժիսոր և սցենարիստ[3]
- Ջինա Դեյվիս՝ ամերիկացի դերասանուհի (պարգևատրվելու է գենդերային հավասարության ապահովման աշխատանքի համար)[3]
Փոփոխություններ մրցանակաբաշխությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի ապրիլին տնօրենների խորհրդի նիստում Ակադեմիան քվեարկել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» կատեգորիան փոխել «Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ»-ով[4][5]։ Փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ համաշխարհային կինեմատոգրաֆիկական հասարակությունում «օտարալեզու» բառը հնացել է։ Նաև նշվում է, որ այս կատեգորիայի կարճ ցուցակը փոփոխվելու է ընդգրկելու է 10 ֆիլմ։ Բացի այդ, «Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում» կատեգորիայում նոմինացված ֆիլմերի քանակը երեքից հինգով է ավելացել, իսկ կարճ ցուցակը յոթից դարձել է տաս[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «ACADEMY DETERMINES NEW OSCARS CATEGORY MERITS FURTHER STUDY». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Thompson, Anne; Thompson, Anne (2019 թ․ մայիսի 31). «Academy's 11th Governors Awards Moved Up to October 27, as Elections Loom». IndieWire (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «THE ACADEMY TO HONOR GEENA DAVIS, DAVID LYNCH, WES STUDI AND LINA WERTMÜLLER AT 2019 GOVERNORS AWARDS». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). 2019 թ․ հունիսի 3. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Kay2019-04-24T05:11:00+01:00, Jeremy. «Academy leaves Netflix eligibility rule intact, changes name of foreign language category». Screen (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Donnelly, Matt; Donnelly, Matt (2019 թ․ ապրիլի 24). «Netflix Can Chill: Academy Rules No Change in Streaming Oscar Eligibility». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Баталина, Елена (2019 թ․ ապրիլի 24). «Названа дата проведения следующей церемонии вручения премии «Оскар»». Известия (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.