Օսե Նորդմո Լյովբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսե Նորդմո Լյովբերգ
Ծնվել էհունիսի 10, 1923(1923-06-10)[1]
Մոլսելվ, Թրոմս, Նորվեգիա[1]
Երկիր Նորվեգիա[2] և  Շվեդիա[2]
Մահացել էհունվարի 25, 2013(2013-01-25)[1] (89 տարեկան)
Լիլեհամեր, Օպլանդ, Նորվեգիա[1]
ԳերեզմանRingsaker Church[3]
Ժանրերօպերա
Մասնագիտությունպրոֆեսոր, օպերային երգչուհի և opera director
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԵրաժշտության նորվեգական ակադեմիա
ԱմուսինBørt-Erik Thoresen?[4]
Պարգևներ
 Aase Nordmo Løvberg Վիքիպահեստում

Օսե Նորդմո Լյովբերգ (նորվ.՝ Aase Nordmo Løvberg, հունիսի 10, 1923(1923-06-10)[1], Մոլսելվ, Թրոմս, Նորվեգիա[1] - հունվարի 25, 2013(2013-01-25)[1], Լիլեհամեր, Օպլանդ, Նորվեգիա[1]), նորվեգացի օպերային երգչուհի, սոպրանո, որը համարվում է հետպատերազմյա Նորվեգիայի լավագույն ձայներից[7]։ Երկար տարիներ երգել է Ստոկհոլմի թագավորական օպերայում։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսե Նորդմո Լյովբերգը ծնվել է Մոլսելվում՝ ֆերմերի ընտանիքում։ 1947 թվականին ամուսնանում է Գ. Է. Լյովբերգի հետ. հետո բաժանվում է ամուսնուց։ Թրոմսում ապագա երգչուհին սովորում է բիզնես-դպրոցում, միաժամանակ նաև ուսանելով երգեցողություն։ 1941 թվականին Օսլոյում շարունակում է վոկալի դասերը։

1945 թվականին Օսլոյի Կենտրոնական թատրոնում տեղի է ունենում Օսե Լյովբերգի սիրողական դեբյուտը։ Երգչուհին կրաթոշակ է ստանում, ինչի շնորհիվ կրթությունը շարունակում է Կոպենհագենի թագավորական թատրոնում Ինգեբորգ Սթեֆենսենի մոտ։

Պրոֆեսիոնալ դեբյուտը կայացել է 1948 թվականին Օսլոյում։ Առաջին անգամ օպերայում հանդես է եկել 1952 թվականից[8]։ 1952-ից 1970 թվականներն ընկած ժամանակահատվածում ապրել և աշխատել է Ստոկհոլմում։ Տենոր Յուսսի Բյորլինգը նրա մշտական զուգընկերն էր երգում։ Օսե Նորդմո Լյովբերգը հանդես է եկել աշխարհի մեծ բեմերում՝ Վիեննայի պետական օպերա, Մետրոպոլիտեն օպերա։ Աշխատել է Հերբերտ ֆոն Կարայանի, Գեորգ Շոլտիի հետ։

1970 թվականին Նորվեգիա վերադառնալուց հետո Օսե Լյովբերգը սկսել է դասավանդել Օսլոյի կոնսերվատորիայում։ 1973-ից 1990 թվականներին եղել է Նորվեգիայի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր։ 1978-ից 1981 թվականներին ղեկավարել է Նորվեգիայի օպերան։

1957 թվականին դարձել է Սուրբ Օլաֆի շքանշանի 1-ին կարգի ասպետ իսկ 1981 թվականին՝ կոմանդոր։ Հյուսիսային աստղի շքանշանի կոմանդոր է[8]։ «Gammleng Award» մրցանակի դափնեկիր է (2000 թվական, «Վետերան» անվանակարգ)։

Կյանքի վերջին տարիները երգչուհին անցկացրել է Լիլեհամերում, որտեղ և կնքել է իր մահկանացուն 2013 թվականի հունվարի 25-ին՝ ութսունինը տարեկան հասակում։

Ընտիր կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Aase Nordmo Løvberg 1923-06-10 — 2013-01-25 Operasångare, operachef, professor i sång
  2. 2,0 2,1 LIBRIS — 2013.
  3. Aase Nordmo Løvberg
  4. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  5. Tildelinger av ordener og medaljerNorwegian royal family.
  6. 6,0 6,1 Svenskt kvinnobiografiskt lexikon (շվեդերեն)Göteborgs universitet, 2018. — ISBN 978-91-639-7594-3 — ISSN 2003-0088
  7. Tomas Lauvland Pettersen (2005 թ․ հունվարի 21). «Northern Lights vol.1: Aase Nordmo Løvberg» (անգլերեն). MiC. Listen to Norway. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
  8. 8,0 8,1 «Aase Nordmo Løvberg» (նորվեգերեն). Norsk biografisk leksikon. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Karl J. Kutsch und Leo Riemens: Großes Sängerlexikon. Vierte, erweiterte und aktualisierte Auflage. München 2003. Band 5: Menni–Rappold, S. 3385/3386. ISBN 3-598-11598-9
  • Guri Sandvik: Aase Nordmo Løvberg: et sangerliv. Oslo 2008. Orkana Forlag. ISBN 9788281040823

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսե Նորդմո Լյովբերգ» հոդվածին։