Jump to content

Օսե Նորդմո Լյովբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսե Նորդմո Լյովբերգ
Ծնվել էհունիսի 10, 1923(1923-06-10)[1][2][3]
Մոլսելվ, Թրոմս, Նորվեգիա[1][2]
Երկիր Նորվեգիա և  Շվեդիա
Մահացել էհունվարի 25, 2013(2013-01-25)[1][3] (89 տարեկան)
Լիլեհամեր, Օպլանդ, Նորվեգիա[1]
ԳերեզմանRingsaker Church[4]
Ժանրերօպերա
Մասնագիտությունպրոֆեսոր, օպերային երգչուհի, opera director, երգչուհի և երաժիշտ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԵրաժշտության նորվեգական ակադեմիա
ԱմուսինBørt-Erik Thoresen?[5]
Պարգևներ
 Aase Nordmo Løvberg Վիքիպահեստում

Օսե Նորդմո Լյովբերգ (նորվ.՝ Aase Nordmo Løvberg, հունիսի 10, 1923(1923-06-10)[1][2][3], Մոլսելվ, Թրոմս, Նորվեգիա[1][2] - հունվարի 25, 2013(2013-01-25)[1][3], Լիլեհամեր, Օպլանդ, Նորվեգիա[1]), նորվեգացի օպերային երգչուհի, սոպրանո, որը համարվում է հետպատերազմյա Նորվեգիայի լավագույն ձայներից[8]։ Երկար տարիներ երգել է Ստոկհոլմի թագավորական օպերայում։

Կենսագրություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսե Նորդմո Լյովբերգը ծնվել է Մոլսելվում՝ ֆերմերի ընտանիքում։ 1947 թվականին ամուսնանում է Գ. Է. Լյովբերգի հետ. հետո բաժանվում է ամուսնուց։ Թրոմսում ապագա երգչուհին սովորում է բիզնես-դպրոցում, միաժամանակ նաև ուսանելով երգեցողություն։ 1941 թվականին Օսլոյում շարունակում է վոկալի դասերը։

1945 թվականին Օսլոյի Կենտրոնական թատրոնում տեղի է ունենում Օսե Լյովբերգի սիրողական դեբյուտը։ Երգչուհին կրաթոշակ է ստանում, ինչի շնորհիվ կրթությունը շարունակում է Կոպենհագենի թագավորական թատրոնում Ինգեբորգ Սթեֆենսենի մոտ։

Պրոֆեսիոնալ դեբյուտը կայացել է 1948 թվականին Օսլոյում։ Առաջին անգամ օպերայում հանդես է եկել 1952 թվականից[9]։ 1952-ից 1970 թվականներն ընկած ժամանակահատվածում ապրել և աշխատել է Ստոկհոլմում։ Տենոր Յուսսի Բյորլինգը նրա մշտական զուգընկերն էր երգում։ Օսե Նորդմո Լյովբերգը հանդես է եկել աշխարհի մեծ բեմերում՝ Վիեննայի պետական օպերա, Մետրոպոլիտեն օպերա։ Աշխատել է Հերբերտ ֆոն Կարայանի, Գեորգ Շոլտիի հետ։

1970 թվականին Նորվեգիա վերադառնալուց հետո Օսե Լյովբերգը սկսել է դասավանդել Օսլոյի կոնսերվատորիայում։ 1973-ից 1990 թվականներին եղել է Նորվեգիայի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր։ 1978-ից 1981 թվականներին ղեկավարել է Նորվեգիայի օպերան։

1957 թվականին դարձել է Սուրբ Օլաֆի շքանշանի 1-ին կարգի ասպետ իսկ 1981 թվականին՝ կոմանդոր։ Հյուսիսային աստղի շքանշանի կոմանդոր է[9]։ «Gammleng Award» մրցանակի դափնեկիր է (2000 թվական, «Վետերան» անվանակարգ)։

Կյանքի վերջին տարիները երգչուհին անցկացրել է Լիլեհամերում, որտեղ և կնքել է իր մահկանացուն 2013 թվականի հունվարի 25-ին՝ ութսունինը տարեկան հասակում։

Ընտիր կատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 Aase Nordmo Løvberg 1923-06-10 — 2013-01-25 Operasångare, operachef, professor i sång
  2. 1 2 3 4 Hvem er Hvem? (նորվ.) — P. 363.
  3. 1 2 3 4 historical register of persons
  4. ↑ Aase Nordmo Løvberg
  5. ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  6. 1 2 Svenskt kvinnobiografiskt lexikon (շվեդերեն) — Göteborgs universitet, 2018. — ISBN 978-91-639-7594-3 — ISSN 2003-0088
  7. ↑ Tildelinger av ordener og medaljer — Norwegian royal family.
  8. ↑ Tomas Lauvland Pettersen (2005 թ․ հունվարի 21). «Northern Lights vol.1: Aase Nordmo Løvberg» (անգլերեն). MiC. Listen to Norway. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
  9. 1 2 «Aase Nordmo Løvberg» (նորվեգերեն). Norsk biografisk leksikon. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Karl J. Kutsch und Leo Riemens: Großes Sängerlexikon. Vierte, erweiterte und aktualisierte Auflage. München 2003. Band 5: Menni–Rappold, S. 3385/3386. ISBN 3-598-11598-9
  • Guri Sandvik: Aase Nordmo Løvberg: et sangerliv. Oslo 2008. Orkana Forlag. ISBN 9788281040823

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսե Նորդմո Լյովբերգ» հոդվածին։