Jump to content

Յուսսի Բյորլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուսսի Բյորլինգ
Բնօրինակ անունշվեդ.՝ Jussi Björling
Ի ծնե անունշվեդ.՝ Johan Jonatan Björling
Նաև հայտնի է որպեսErik Odde
Ծնվել էփետրվարի 5, 1911(1911-02-05)[1][2][3]
Stora Tuna, Շվեդիա[2]
Երկիր Շվեդիա
Մահացել էսեպտեմբերի 9, 1960(1960-09-09)[4][5][6][…] (49 տարեկան)
Էնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, ավագ նահանգապետություն, Շվեդիա[2]
ԳերեզմանStora Tuna kyrkogård[7]
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլHis Master's Voice? և RCA Red Seal Records
ԿրթությունՍտոկհոլմի թագավորական բարձրագույն երաժշտական դպրոց
ԱմուսինԱննա-Լիզա Բյորլինգ
Պարգևներ
Գրականության և արվեստի մեդալ
Կայքjussibjorlingsociety.org
 Jussi Björling Վիքիպահեստում

Յուսսի Բյորլինգ (ամբողջական անուն՝ Յուհան Յունատան Բյորլինգ (շվեդ.՝ Johan Jonatan Björling, փետրվարի 5, 1911(1911-02-05)[1][2][3], Stora Tuna, Շվեդիա[2] - սեպտեմբերի 9, 1960(1960-09-09)[4][5][6][…], Էնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, ավագ նահանգապետություն, Շվեդիա[2]), շվեդացի օպերային երգիչ (քնարական-դրամատիկական տենոր), 20-րդ դարի հանրահայտ օպերային երգիչներից մեկը[8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյորլինգի առաջին ուսուցիչը եղել է նրա հայրը՝ տենոր Դավիթ Բյորլինգը։ Հոր և երկու եղբայրների հետ միասին Յուսսի Բյորլինգը մասնակցել է ընտանեկան վոկալ քառյակի ելույթներին։ 1928-1930 թվականներին սովորել է Ստոկհոլմի թագավորական բարձրագույն երաժշտական դպրոցում (Իոնա Ֆորսելիայի դասարանում)։ Ստոկհոլմի թագավորական բարձրագույն երաժշտական դպրոցն ավարտելուց հետո՝ 1930-ից մինչև 1933 թվականը եղել է Ստոկհոլմի Թագավորական օպերայի մենակատարը[9]։

1931 թվականից ի վեր՝ Կոպենհագենում կայացած համերգից հետո, Բյորլինգի համբավը տարածվել է Շվեդիայի սահմաններից դուրս։ 1936 թվականից սկսվել են Բյորլինգի երկար համերգային շրջագայությունները Կենտրոնական Եվրոպաում (Չեխոսլովակիա, Ավստրիա, Գերմանիա, Հունգարիա)։ 1938 թվականին նա առաջին անգամ ելույթ է ունեցել Մետրոպոլիտեն օպերայի բեմում, որտեղ երգել է հիմնականում 1940-ական թվականների երկրորդ կեսից։

1944 թվականին նրան շնորհվել է «Պալատական երգիչ» շվեդական բարձրագույն կոչումը (hovsångare

Թեև 1957 թվականից երգչի մոտ սկսվել են սրտի հետ կապված խնդիրներ, նա չի դադարել իր ելույթները և 1960 թվականի հուլիսին՝ մահից մի քանի ամիս առաջ, արել է իր վերջին ձայնագրությունը (Վերդիի «Ռեքվիեմ»

Բյորլինգի կինը՝ Աննա-Լիզան, ում հետ նա ամուսնացել էր 1935 թվականին, նույնպես օպերային երգչուհի է եղել։

Բուրլենգե քաղաքում գործում է Յուսսի Բյորլինգի տուն-թանգարանը։

Շնորհներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1944՝ պատվավոր կոչում «Պալատական երգիչ» (Շվեդիա)
  • 1960՝ մրցանակ «Գրեմմի»

Ներկայացվել է Փառքի սրահ ամսագրում՝ Gramophone-ում[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  2. 1 2 3 4 5 6 Sveriges dödbok 1830–2020 (շվեդերեն) — 8 — Sveriges Släktforskarförbund, 2021.
  3. 1 2 Օպերա Վիվրա
  4. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 1 2 Encyclopædia Britannica
  6. 1 2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  7. Stora Tuna kyrkogård: Jussi Björlingkulturgravar.se.
  8. «Краткий музыкальный словарь». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  9. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 4. Большой Кавказ — Великий канал. — М.: Большая Российская энциклопедия, 2006. — 751 с.: ил.: карт. — С. 465.
  10. «Gramophone Hall of Fame» (անգլերեն). Gramophone. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուսսի Բյորլինգ» հոդվածին։