Jump to content

Քրիստիան Քրոհգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիան Քրոհգ
Ծնվել էօգոստոսի 13, 1852(1852-08-13)[1][2][3][…]
ԾննդավայրՎեստրե Աքեր, Օսլո, Նորվեգիա
Վախճանվել էհոկտեմբերի 16, 1925(1925-10-16)[4][1][3][…] (73 տարեկան)
Վախճանի վայրՕսլո, Նորվեգիա[4]
ԳերեզմանՔրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն[5]
Մասնագիտություննկարիչ, պրոֆեսոր, գրող և լրագրող
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի համալսարան, Նորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ազգային ակադեմիա և Հարտվիգ Նիսսեն դպրոց
Ժանրերդիմապատկեր
Գրական ուղղություններռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներMan overboard?, The Struggle for Existence. Study? և Albertine i politilægens venteværelse?
ԱնդամակցությունSkagen Painters? և Երազների գաղութ
ԱշխատավայրՕսլոյի համալսարան
Պարգևներ
ԱմուսինՕդա Քրոհգ[7]
ԶավակներPer Krohg? և Nana Krohg Schweigaard?[8]
Изображение автографа
 Christian Krohg Վիքիպահեստում

Քրիստիան Քրոհգ (նորվ.՝ Christian Krohg, օգոստոսի 13, 1852(1852-08-13)[1][2][3][…], Վեստրե Աքեր, Օսլո, Նորվեգիա - հոկտեմբերի 16, 1925(1925-10-16)[4][1][3][…], Օսլո, Նորվեգիա[4]), նորվեգացի գեղանկարիչ և գրող։ Ռեալիզմի կարկառուն ներկայացուցիչներից մեկն է համարվում Նորվեգիայում։

Կենսագրություն և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիան Քրոհգը ծնվել է 1852 թվականի օգոստոսի 13-ին ականավոր իրավաբանի ընտանիքում։ Հետագայում Քրոհգն անձամբ էլ սկսեց ուսումնասիրել իրավունք[9]։ Միաժամանակ Քրիստիան Քրոհգը ստացավ գեղանկարչության դասեր Յուհան Ֆրեդրիկ Էկկերսբերգի (1869-1870 թվականներ) դպրոցում և Նկարչության թագավորական դպրոցում (1870-1871 թվականներ)։ Հետո Քրոհգը մեկնում է Գերմանիա։ Այստեղ ուսանում է Կարլսրուե և Բեռլին քաղաքներում։ Սովորում է Հանս Գուդեի և Կառլ Հուսովի մոտ։ 1879 թվականին նկարիչը ուղևորվում է դանիական Սկագեն քաղաք, որտեղ ձևավորվել էր Սկանդինավյան նկարիչների վերնատուն։ Մասնավորապես անդամակցում էին Միքայել Անկերն ու Ֆրից Տաուլովը[9]։ Ավելի ուշ նա հաճախակի սկսեց այցելել Սկագեն։ Երկու տարի անց Քրիստիան Քրոհգը տեղափոխվում է Ֆրանսիա։ Սկզբում գնում է Փարիզ, հետայդու՝ Գրե սյուր Լուեն։ Այդ ընթացքում նկարչի և բանաստեղծի վրա մեծ ազդեցություն են թողնում Էդուարդ Մանեն իր դիմանկարներով և Ժյուլ Բաստիեն Լըպաժը[10][11]։ Քրոհգի մյուս կարևորագույն ներշնչանքի աղբյուրները դարձան ֆրանսիացի նատուրալիստ գրողները, ըստ մասնավորի՝ Էմիլ Զոլան և Գի դը Մոպասանը[12]։ 1881 թվականին Քրիստիան Քրոհգը վերադառում է հայրենիք՝ Օսլո։ Այդ ժամանակից սկսած նա դասավանդեց Արվեստի և գեղարվեստական գործի պետական ակադեմիայում։ Այստեղ նրա աշակերտը դարձավ աշխարհահռչակ նկարիչ, նորվեգացի Էդվարդ Մունկը[13]։

1880-ական թվականներին Քրոհգը սկսեց հանդիպել նկարչուհի Օդա Լասոնի հետ։ Արդյունքում նրանք սիրահարվեցին զմիմյանս և 1888 թվականին ամուսնացան։ Նախքան ամուսնությունը ծնվեց նրանց առաջնեկ դուստրը՝ Նանան (ըստ ենթադրությունների նրան անվանակոչեցին Էմիլ Զոլայի համանուն վեպի հերոսուհու պատվին)[9]։

1902 թվականից 1909 թվականներին Քրիստիան Քրոհգը ապրել է Փարիզում ։ Այդ ժամանակահատվածում նա դասավանդել է Կոլարոսի ակադեմիայում։ 1907 թվականից նա դարձավ Նորվեգիայի նկարիչների միության գլխավորը։ Իսկ 1909 թվականից դարձավ Օսլոյի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորն ու տնօրենը։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիան Քրոհգի ստեղծագործությունները համարվում են ռեալիզմի ժանրի նմուշներ։ Չնայած այն հանգամանքին, որ վաղ տարիներին նա ստեղծագործել է նաև իմպրեսիոնիզմի ժանրում։ Իսկ ավելի ուշ նաև էքսպրեսիոնիզմի ժանրում է հանդես եկել[9][10]։ Նրան համաշխարհային հռչակ բերեցին նկարների շարքը, որոնցում Քրոհգը պատկերել է սկագենյան ծովայիններին ու ձկնորսներին[14][15]։ Նկարիչի այցեքարտը դարձավ «Պայքար գոյության համար» կտավը, որտեղ նկարիչը վրձնել է աղքատներին անվճար հաց բաշխելու տեսարանը[16]։

Գրական և լրագրողական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1890-ական թվականներից սկսած Քրիստիան Քրոհգը սկսեց գրել նորվեգական «Վերդենս գանգ» պարբերականի համար։ 1886 թվականին նա թողարկում է «Ալբերտինե» վեպը։ Վերջինս նվիրված էր մի բնորդուհու, ով կարիքներից դրդված, դառնում է մարմնավաճառ ու պոռնիկ։ Վեպը բուռն արձագանք առաջացրեց։ Այն ալեկոծեց նորվեգական հասարակությանը։ Անձամբ գրողը կանգնեց դատարանի առաջ. նրան մեղադրում էին հասարակական բարոյական արժանիքները ոտնահարելու համար[9][17]։ Ալբերտինեն դարձավ նաև Քրոհգի ամենահայտնի նկարներից մեկի հերոսուհին, որը կոչվեց «Ալբերտինեն ոստիկանության դոկտորի ընդունարանում»[9]։

Գրական ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Krohg, Christian. Kampen for tilværelsen. Opprinnelig utgitt: København, 1920–1921 i 4 bind. Sist gjenutgitt: 1989; ISBN 82-90900-00-7
  • Krohg, Christian. Å fylle sin sjel med tidens tanke : artikler og portretter. Gyldendal, 1988
  • Krohg, Chr. Omkring Mjøsa : Interviewer og Skisser. Hamar, 1909
  • Krohg, Christian. Dissonantser. Gyldendal , 1906
  • Krohg, Christian. Egte bergensere. Bergen, 1905
  • Krohg, Christian. Paa bicykle og jernbane. Kristiania, [1899?]
  • Krohg, Christian. I smaa Dagsreiser til og fra Paris. Aschehoug, 1897
  • Krohg, Christian. 12 af vore samtidige. Kristiania, 1895. (Om Laura Gundersen, Thorvald Lammers, Christian Glaserud, Sigurd Ibsen, Sigbjørn Obstfelder, August Lindberg, Erika Nissen, Johan Bøgh, Ludvig Meyer, Størmer, Henrik Olai Olsen, O. Thommesen)
  • Krohg, Christian. Kunstnere. Kristiania : Abels Kunstforlag , [1891–1892] – 2 b.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Christian Krohg (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Christian KrohgOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Крог Кристиан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Find A Grave — 1996.
  6. Berg K. Christian Krohg — 2023.
  7. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  8. Norsk kunstnerleksikon (норв.)(untranslated).
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 А. А. Сельницин Кристиан Крог
  10. 10,0 10,1 Европейское искусство: Живопись. Скульптура. Графика. — М.: Белый город, 2006. — Т. 2. — 416 с. — ISBN 5-7793-0923-X
  11. Ulrich Bischoff, Michael Hulse Edvard Munch: 1863-1944. — Basic Art. — Taschen, 2000. — P. 7. — 96 p. — ISBN 9783822859711
  12. Henry Goddard Leach Scandinavia of the Scandinavians. — BiblioBazaar, LLC, 2009. — P. 154. — 400 p. — ISBN 9781116041378
  13. Sue Prideaux Edvard Munch: Behind the Scream. — Yale University Press, 2007. — P. 41-44. — 391 p. — ISBN 9780300124019
  14. Под общей редакцией Ю.Д.Колпинского и Н.В.Яворской Искусство Норвегии // Всеобщая история искусств. — М.: Искусство, 1964. — Т. 5. Искусство XIX века.
  15. Edmund Von Mach The Art of Painting in the Nineteenth Century. — READ BOOKS, 2008. — P. 161. — 248 p. — ISBN 9781443759762
  16. Neil Kent The Soul of the North: A Social, Architectural and Cultural History of the Nordic Countries, 1700-1940. — Reaktion Books, 2001. — P. 133. — 416 p. — ISBN 9781861890672
  17. Elisabeth Oxfeldt Nordic orientalism: Paris and the cosmopolitan imagination 1800-1900. — Museum Tusculanum Press, 2005. — P. 181. — 255 p. — ISBN 9788763501347

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Քրոհգ» հոդվածին։