Jump to content

Քարաման (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Քարաման
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքՔարամանի մարզ
ԲԾՄ1039 մետր
Բնակչություն168 299 մարդ (2020)
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքkaraman.bel.tr(թուրքերեն)
Քարաման (քաղաք) (Թուրքիա)##
Քարաման (քաղաք) (Թուրքիա)

Քարաման (Լարինդա), քաղաք և շրջան Հարավային Թուրքիայի կենտրոնական մասում։ Քարամանի մարզի (վիալեթ) վարչական կենտրոնը։ 2000 թվականի մարդահամարի տվյալներով նահանգի բնակչությունը կազմում է 231 872 մարդ, որոնցից 132 064-ը բնակվում է Քարաման քաղաքում[1][2]։ Տարածքը զբաղեցնում է 3686 հա[3]։

Հալկոլիտի դարաշրջանում Քարամանի մոտ գոյություն է ունեցել հնագույն նախաքաղաք, պայմանականորեն անվանել են Ջանհասան։

Քարամանը հիմնադրվել է անտիկ ժամանակաշրջանում և ունեցել է Լարինդա անունը։ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների ժամանակ քաղաքը նվաճվել է նրա զորավար Պերդիկայի կողմից։ Շուտով Քարաման դառնում է Իսավրի ծովահենության կենտրոնը։ Հետագայում քաղաքը հռոմեացիների կողմից նվաճվել է, իսկ 4-րդ դարում դարձել է բյուզանդական և նրա ազդեցության տակ է եղել մինչև 1070-ական թվականների թուրք սելջուկների նվաճումը։

1190 թվականին, Խաչակրաց երրորդ արշավանքի ժամանակ, քաղաքը օկուպացվել է Ֆրիդրիխ I Շիկամորուսի կողմից։ 1275 թվականին Քարամանը դառնում է թուրքական Քարամանիդ էմիրության կենտրոնը (իսկ հետո նաև մարզի)։ 1468 թվականին քաղաքը նվաճվել է օսմանյան կայսրության կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Turkish Statistical Institute. «Census 2000, Key statistics for urban areas of Turkey» (Turkish). Արխիվացված է օրիգինալից (XLS) 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. GeoHive. «Statistical information on Turkey's administrative units». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
  3. Statoids. «Statistical information on districts of Turkey». Վերցված է 2008 թ․ ապրիլի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]